Պարույր Սևակ | Վերջին սփոփանք


Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:

Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք...

19.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերջին սփոփանք Պարույր Սևակ | Վերջին սփոփանք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:23:00 Rating: 5
Технологии Blogger.