Ջորջ Բայրոն | Հեփթայի աղջիկը


Օ՜, հայր իմ, եթե և՛ ազգ, և՛ աստված,
Հաղթությանդ համար իմ մահն են ուզում.
Երբ այդ մահն է քեզ հաղթանակ տված,
Ահա՛ իմ սիրտըքեզ եմ նվիրում։

 Խոցիր դու նրանես չեմ արտասվիլ,
Մնա՜ք բարև, սարե՛ր, էլ ինձ չե՛ք տեսնիլ.
Ընկնե՛լ սիրելի հոր ձեռքով սպանված.
Ինձ չէ՛ սարսեցնում այդ ահեղ հարված։

Զավակին գգվող մոր սիրո նըման,
Մաքուր է արյունն և՛ քո աղջկան.
Օ՜, հայր իմ, թող ինձ օրհասի ժամին
Հովանի լինի քո շունչն ու հոգին։

Հո՛գ չէ, թո՛ղ հոսե քո արցունքն առատ,
Եղիր դատավոր դու քաջ, անվհատ.
Քեզ վեհ հադթանակ տվավ քո աղջիկ
Ու փրկեց և՛ քեզ, և՛ յուր հայրենիք։

Երբ ես կը մեռնեմ, և սև գերեզման
Կըփակե խոսուն լեզուս հավիտյան.
Դու հիշի՛ր, հայր իմ, որ շունչս փչելիս,
Ես ժպտում էի, և ո՛չ թե լալիս

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Հեփթայի աղջիկը Ջորջ Բայրոն | Հեփթայի աղջիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.