Չիպոլինոյի արկածները | Գլուխ ութերորդ


Թե ինչպես բժիշկ Շագանակին ամրոցից վռնդեցին

Բալուկն ամբողջ երեկո լաց եղավ։ Հերցոգ Մանդարինն անընդհատ նրան ձեռ էր առոնում։
Մեր պատանի կոմսը արցունքից հալումաշ կլինի, ― ասում էր նա, ― Բալից միայն կորիզը կմնա։
Բարոն Նարինջը, ինչպես այդ հաճախ է լինում հաստ մարդկանց հետ, դեռևս մի փոքր գութ ուներ։ Բալուկին մխիթարելու համար նա իր տորտից մի կտոր առաջարկեց սրան։ Ճիշտ է, շատ փոքրիկ կտոր, մի փշուր միայն։ Բայց հաշվի առնելով բարոնի ագահությունը, պետք է նրա առատաձեռնությունը գնահատել։
Իսկ երկու կոմսուհիները ոչ միայն չէին աշխատում Բալուկին մխիթարել, այլ ծիծաղում էին նրա արցունքների վրա։
Մեր Բալուկը կարող է փչացած շատրվանին փոխարինել, ― ասում էր սինյորա կոմսուհի Ավագը։
Արցունքի շատրվան կլինի, ― ասում էր սինյոա կոմսուհի Կրտսերը։
Վաղը ես քեզ կստիպեմ, ― սպառնում էր սինյոր Մաղդանոսը, ― երե՜ք հազար անգամ գրել «Ես չպետք է սեղանի վրա լաց լինեմ, քանի որ խանգարում եմ մեծահասակների մարսողությանը»։
Երբ վերջապես պարզվեց, որ Բալուկը լացը թողնելու միտք չունի, նրան ուղարկեցին քնելու։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ ութերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ ութերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:29:00 Rating: 5
Технологии Blogger.