Ջորջ Բայրոն | Առ Աստված


Հորդանանի ափերին
Քայլում է ուղտն արաբի.
Անհավատը աղոթում
Սուրբ Սիոնի բարձունքին.
Եվ Սինա լյառն է պղծում
Բահալապաշտը վայրի,
Բայց քո շանթը, ո˜վ աստվա՛ծ,
Խորը քնած է կրկին:

Այնտեղ, ուր ձեռքդ ջարդեց
Գրասալերը քարյա,
Անտեսնելի մոտեցար
Մոլորյալին ամբարիշտ.
Տեսար նրանց պարելիս
Կուռքերի շուրջն հնօրյա՝
Որոտացիր, և դարձի
Եկան նրանք առընդմիշտ:

Ո˜վ մարդկանց տե՛ր, շողա թող
Բոց նայվածքդ նորից-նոր,
Զսպի՛ր ձեռքը զրկողի,
Զենքը նրա բեր ի բաց.
Օ˜, մինչև ե՞րբ բիրտ ուժը
Պղծի աշխարհը անզոր.
Եվ մինչև ե՞րբ տաճարդ
Պիտի մնա անարգված:

Թարգմանությունը՝ Ս. Տարոնցի

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Առ Աստված Ջորջ Բայրոն | Առ Աստված Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:30:00 Rating: 5
Технологии Blogger.