Ալեքսանդր Ծատուրյան | Մի՛ լար, բլբո՛ւլ


Մի՛ լար, բլբո՛ւլ, քեզ մի՛ տանջիր,
Որ փոթորիկն անիրավ
Վարդըդ սիրուն, վարդըդ կարմիր
Թփից պոկե՜ց ու տարա՜վ․․․

Կանցնեն օրեր․․․ Կըգա կրկին
Մի նո՛ր գարուն վարդաբեր․
Եվ մոռացած քո վիշտը հին,
Նորից կերգես վարդին սեր։

Բայց վա՜յ կյանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած․․․

Երգչի համար գարուն չի՛ գա,
Ո՛չ նա նոր վարդ կըսիրե․
Նա պետք է լա, պետք է սըգա,
Մինչ հավիտյան կըլռե․․․


Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Մի՛ լար, բլբո՛ւլ Ալեքսանդր Ծատուրյան | Մի՛ լար, բլբո՛ւլ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:35:00 Rating: 5
Технологии Blogger.