Պարույր Սևակ | Բանաստեղծի ծնունդը

Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,
Երբ հասկանում են,
Հանկարծ ըմբռնում,
Որ իրենց գործը այն շիշն է միայն,
Որ ծով է նետում նավորդը մեռնող՝
Փրկություն հայցող տողով մի քանի:
Եվ ժամանակի ծովը քմահաճ
Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞...


31.XII.1961թ.

Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ


Պարույր Սևակ | Բանաստեղծի ծնունդը Պարույր Սևակ | Բանաստեղծի ծնունդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:46:00 Rating: 5
Технологии Blogger.