Ալեքսանդր Ծատուրյան | Կայծեր


(Նմանողություն)
Ե՞րբ է արձակ, լայն դաշտերում
Արտը ծաղկում, կյանքը եռում, —
Երբ թափվում են գարնանաբեր
Զով անձրևի փայլուն շիթեր:

Ե՞րբ է սըրտի լուռ խորանում
Հույսը զարթնում, խանդը վառվում.—
Երբ ընկնում են սըրտի խորքեր
Վառ իդեալի փայլուն կայծեր...

Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Կայծեր Ալեքսանդր Ծատուրյան | Կայծեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:14:00 Rating: 5
Технологии Blogger.