![]() |
Չարլզ Բուկովսկի |
Քեսսը
ամենափոքրն ու ամենագեղեցիկն
էր հինգ քույրերից:
Քեսսը քաղաքի ամենագեղեցիկ
աղջիկն էր: Կիսով
հնդկացի էր, ճկուն,
տարօրինակ, օձի պես
գալարվող մարմնով և բոցավառ
աչքերով, որոնք այդ
ամենին շատ սազում
էին: Քեսսը կարծես
չհանգչող կրակ լիներ:
Նրա
մազերը սև
էին, երկար, փափուկ
և իր
գալարվող մարմնի պես
գանգուր: Փոփոխական տրամադրություն ուներ`
և՛ բարձր,
և՛ անկումային: Ամբողջ
քաղաքում Քեսսի նմանը
չկար: Ոմանք կարծում
էին, որ նա
խելագար է: Հիմարներն
էին միայն այդպես
կարծում: Նրանք երբեք
չէին հասկանում Քեսսին:
Տղամարդկանց համար նա
միշտ ցանկալի կին
էր, և նրանց
պետքն էլ չէր`
խելագար է, թե
ոչ: Քեսսը պարում
էր, ֆլիրտ էր
անում, համբուրվում էր,
իսկ երբ բանը
հասնում էր բանին`
հաջողում էր ծլկել,
լքել տղամարդկանց:
Քույրերը
նրան մեղադրում էին
իր գեղեցկությունը ոչ
ճիշտ օգտագործելու համար:
Նրան անխելք էին
անվանում: Բայց Քեսսը
ուներ խելք ու
հոգի: Նա նկարում
էր, պարում, երգում,
կավից ինչ-որ
իրեր էր պատրաստում:
Նա նաև կարեկցող
էր: Երբ մարդիկ
հոգևոր կամ ֆիզիկական
ցավ էին ունենում,
Քեսսը խորապես վշտանում էր նրանց
համար: Նրա մտածողությունը տարբերվում
էր մյուսներից, այն
պարզապես պրակտիկ չէր:
Քույրերը նրան խանդում
էին իրենց տղամարդկանց
հրապուրելու համար և
զայրանում էին, որ
նա օգտագործում է
նրանց` երբ իր պետքն
էլ չէ: Նա
ուներ սովորություն` լինել
բարի ու հեզ
տգեղ տղամարդկանց հետ,
իսկ բարետեսները նրա
զզվանքն էին առաջացնում:
-Արիություն
չկա, ուժ չկա:
Միայն շուրջդ պտտվել
գիտեն իրենց փոքր
ականջաբլթակներով և ընդգծված
քթածակերով: Արտաքնապես բարետես
են, ներսից` դատարկ:
Քեսսը
խենթ բնավորություն ուներ:
Շատերի կարծիքով նա
հենց խելագար էր,
որ կար: Հայրը
մահացել էր ալկոհոլի
չարաշահումից, մայրը` լքել
նրանց: Աղջիկները մնացին իրենց
բարեկամի մոտ, ով
էլ հետո տեղափոխեց
նրանց կուսանոց: Սակայն
կուսանոցը անտանելի էր,
հատկապես` Քեսսի համար:
Քեսսը ամեն օր
վեճերի մեջ էր.
աղջիկները նախանձում էին
նրան: Նման մի
քանի վեճերից հետո,
իրեն պաշտպանելու արդյունքում,
Քեսսի ձախ թևին
հայտնվեցին ածելիի նշաններ:
Ձախ այտի վրա
մշտական մի սպի
ուներ, որը նրա
գեղեցկությունը առավել էր ընդգծում:
Առաջին
անգամ ես նրան
հանդիպեցի «The West End» բարում, կուսանոցից
հեռանալուց մի քանի
գիշեր հետո: Լինելով
ամենափոքրը` կուսանոցից ամենավերջինն
էր դուրս եկել:
Նա ներս մտավ
և նստեց
հենց իմ կողքին:
Ես, ըստ երևույթին,
ամենատգեղ տղամարդն էի
քաղաքում, և դա,
թերևս, ինչ-որ
բան նշանակում էր:
-Խմե՞նք,-հարցրեցի:
-Դե,
իհարկե:
Չէի
ասի, որ մեր
խոսակցությունը արտասովոր էր,
բայց Քեսսի հետ
շատ հեշտ էր
զրուցելը: Քեսսը հենց
ինքն էր ինձ
ընտրել: Չկար ոչ
մի լարվածություն: Նա
սիրում էր խմել
և այդ
գիշեր բավականին շատ
խմեց: Տարիքից
մեծ չէր երևում,
սակայն երբեմն այդպես
ասում էին: Հնարավոր
է, որ
նա անօրինական անձնագիր
էլ ունենար, չգիտեմ:
Ամեն անգամ, երբ
զուգարանից վերադառնում էր
և նստում իմ
կողքին, ես ինձ
հպարտ էի զգում:
Նա ոչ միայն
քաղաքի ամենագեղեցիկ կինն
էր, այլ ամենագեղեցիկն
էր, ում ես
երբևէ տեսել էի: Համբուրեցի
նրան` ձեռքս գոտկատեղին դնելով:
Նա
հարցրեց.
” Դու
իրո՞ք կարծում ես,
որ գեղեցիկ եմ:
” Իհարկե,
ավելին` քան գեղեցիկ:
Քո հայացքի մեջ
ավելին կա:
” Մարդիկ
իմ գեղեցկության համար
ինձ միշտ մեղադրում
են: Դու իրո՞ք
կարծում ես, որ
ես լավն եմ:
Քեսսը
ձգվեց դեպի իր
պայուսակը: Մտածեցի` թաշկինակ է
փնտրում: Հանկարծ այնտեղից
մի երկար գնդասեղ
դուրս բերեց: Ես
նրան չկարողացա կանգնեցնել,
նա գնդասեղը
իր քթի շուրջը
սահեցրեց` ռունգերից դեպի
վեր: Զզվանք ու
սարսափ զգացի: Հետո
նա ինձ նայեց
և սկսեց
ծիծաղել:
” Իսկ
հիմա՞ ինչ կասես,
դեռ գեղեցի՞կ եմ:
Ես հանեցի
գնդասեղը և թաշկինակով արյունահոսությունը կանգնեցրի:
Մի քանիսը, ներառյալ
բուֆետապանը, տեսան այդ
ամենը: Վերջինս իջավ
ներքև, մոտեցավ մեզ.
” Լսիր,-
ասաց նա,- կորիր
այստեղից, քո ներկայացման
կարիքը ոչ ոք
չունի:
” Ինքդ
կկորես,- պատասխանեց Քեսսը:
” Ավելի
լավ է հետևես
նրան,- ասաց բուֆետապանը
ինձ:
” Նրա
հետ ամեն ինչ
լավ կլինի,-ասացի:
” Սա
իմ քիթն է,
և ես
ինչ ուզեմ` կարող եմ
անել:
” Ոչ,-
ասացի,- այն ինձ
էլ է ցավ
պատճառում:
” Այսինքն`
երբ գնդասեղը մտցնում
եմ իմ քիթը,
դա քեզ ցավ
է պատճառում,
հա՞:
” Ճիշտ
այդպես:
” Լավ,
այլևս չեմ անի:
Պինդ կաց:
Նա
ինձ սկսեց համբուրել,
համբույրի ընթացքում քմծիծաղելով
և թաշկինակը
միաժամանակ քթին պահելով:
Բարը վերջապես փակվեց,
և մենք
գնացինք իմ տուն:
Մի քիչ գարեջուր
ունեի, խմեցինք և
սկսեցինք զրուցել: Այդ
ժամանակ ես կարողացա
նրան ճանաչել: Նա
մի անհատականություն էր` հոգատարությամբ և
բարությամբ լի: Իրեն ճանաչել
տվեց, առանց գիտակցելու
այդ մասին: Ժամանակ
առ ժամանակ հրաժարվում էր վայրենությունից և
անկապությունից: Շիզոֆրենիկ էր:
Մի գեղեցիկ շիզոֆրենիկ:
Վաղ թե ուշ
նրան ինչ-որ
մի բան կամ
ինչ-որ մեկը
կկործանի: Եվ հուսով
եմ, դա ես
չեմ լինի: Մենք
պառկեցինք, և երբ
ես անջատեցի լույսերը,
Քեսսը հարցրեց.
” Իսկ
երբ ես ուզում,
հիմա՞, թե առավոտյան:
” Առավոտյան,-
ասացի ու շրջվեցի:
Առավոտյան
արթնացա, սուրճ պատրաստեցի
երկուսիս համար, նրա
սուրճը անկողնում մատուցեցի:
Նա ծիծաղեց:
” Իսկ
դու գիտե՞ս` առաջինն
ես, ով հրաժարվեց
գիշերով:
” Չեմ
կարծում, որ դրա
կարիքը կար:
” Ոչ,
սպասիր, ես հենց
հիմա եմ ուզում:
Արագ թարմանամ ու
գամ:
Քեսսը
մտավ լոգարան ու
արագ դուրս եկավ:
Հիասքանչ տեսք ուներ.
երկար, սև մազերը
փայլում էին, աչքերը
և շուրթերը
փայլում էին, ինքը
փայլում էր: Նա
իր մարմինը ցուցադրական
անտարբերությամբ էր ներկայացնում`
որպես լավ
իր: Հետո սավանի
տակ մտավ:
” Արի
ինձ մոտ, ի՛մ
սիրեկան:
Ես
նրան գրկեցի: Նա
ինձ համբուրում էր
անկաշկանդ, առանց շտապելու:
Իմ ձեռքերը շոյում
էին նրա մարմինը,
մազերը: Ես թափանցեցի
նրա մեջ. տաք
էր և նեղ:
Սկսեցի դանդաղ շարժվել` ցանկանալով
երկարաձգել ավարտը: Նրա
աչքերը նայում էին
ուղիղ իմ աչքերին:
” Անունդ
ի՞նչ է,- հարցրի:
” Գրողը
տանի, ի՞նչ կապ
ունի,-պատասխանեց նա:
Ես
ծիծաղեցի: Դրանից հետո
հագնվեցինք և ես
նրան հետ տարա
բար:
Բայց
դժվար էր Քեսսին
մոռանալը: Ես աշխատանքի
չէի, հետևաբար քնեցի
մինչև կեսօրվա երկուսը:
Հետո արթնացա և
սկսեցի ամսագիր թերթել:
Լոգարանում էի, երբ
հանկարծ ներս մտավ
նա` մի մեծ, փղի
ականջ հիշեցնող տերևով:
-Ես
գիտեի, որ լոգարանում
ես լինելու, դրա
համար բերել եմ
մի բան, ինչով
կարող ենք ծածկել
անդամդ,- ասաց Քեսսը:
Ու նա շպրտեց
այդ տերևը ուղիղ
ինձ վրա` լոգարանի
մեջ:
” Ի՞նչ գիտեիր,
որ լոգարանում եմ:
” Գիտեի
և վերջ:
Գրեթե
ամեն օր Քեսսը
գալիս էր, երբ
ես լոգարանում էի
լինում: Տարբեր ժամերի
էի լինում
այնտեղ, բայց նա
ինձ միշտ բռնացնում
էր` փղի ականջ
հիշեցնող այդ մեծ
տերևը ձեռքին: Իսկ
հետո սիրով էինք
զբաղվում: Շատ անգամ
է պատահել,
որ նա
զանգել է ինձ
գիշերով և ես
ստիպված էի լինում
գնալ` նրան բանտից
ազատելու: Քեսսին պահում էին
հարբածության և վիճաբանությունների համար:
” Այս
շան որդիները,- ասում
էր նա,- միայն
խմիչք հյուրասիրելով իրենց
թվում է` կարող
են ծոցդ մտնել:
” Ընդունելով
նրանց հյուրասիրությունը, ինքդ
ես քեզ գցում
կրակի մեջ:
” Կարծում
էի` ինձնո՛վ հետաքրքրված
կլինեն, ոչ թե
իմ մարմնով:
” Իսկ
ինձ և՛ քո
մարմինն է հետաքրքրում
և՛ դու: Առհասարակ
կասկածում եմ, որ
տղամարդկանց մեծ մասին
ուրիշ բան հետաքրքրի,
բացի քո մարմնից:
Քաղաքից
վեց ամսով բացակայեցի:
Թափառում էի դեսուդեն:
Հետո վերադարձա, բայց
այդպես էլ չկարողացա
մոռանալ Քեսսին: Մենք
ինչ-որ պատճառով
գժտվել էինք և
դրանից սիրտս ճմլվում
էր: Ինձ թվում
էր` նա էլ
է քաղաքից
հեռացել:
«The West End» բարում մոտ
երեսուն րոպե նստած
էի, երբ հայտնվեց
նա: Առաջվա պես
եկավ, նստեց կողքիս:
” Դե,
այ բոզի տղա,
տեսնում եմ` վերադարձել
ես:
Ես
խմիչք պատվիրեցի, հետո
երկար նայում էի
նրան: Բարձր օձիքով
զգեստ էր հագել: Նման
հագուստով երբեք չէի
տեսել Քեսսին: Ամեն մի
աչքի տակ երկու
ապակե գնդասեղներ կային:
Գնդասեղները խրված էին
դեմքի մեջ, միայն
գլխիկները կարելի էր
տեսնել:
” Գրողը
քեզ տանի, դու
դեռ շարունակում ես
փչացնել քո սիրուն
դեմքը, հա՞:
” Ոչ,
հիմարի մեկը, այսպես
նորաձև է:
” Դու
խելագար ես:
” Ես
քեզ կարոտել էի,-
ասաց Քեսսը:
” Իսկ
քո կյանքում ինչ-որ մեկը
կա՞:
” Ոչ,
ոչ ոք չկա:
Միայն դու կաս:
Բայց երբեմն ես
փող եմ աշխատում:
Տասը բաքս եմ
վերցնում, բայց քեզ համար
անվճար կանեմ:
” Դուրս
հանիր այդ գնդասեղները:
” Ոչ,
նորաձև է:
” Դա
ինձ տանջում է:
” Համոզվա՞ծ
ես:
” Համոզված
եմ, գրողը տանի:
Քեսսը
դանդաղորեն հանեց
գնդասեղները և դրեց
իր դրամապանակում:
” Ինչու՞
չես գնահատում քո
գեղեցկությունը,- հարցրեցի ես,-
ինչու ՞ պարզապես
չես ապրում նրա
հետ:
” Որովհետև
մարդիկ կարծում են`
դա այն ամենն
է, ինչ
ունեմ: Գեղեցկությունը ոչինչ
է, այն
մնայուն չէ: Դու
չգիտես` ինչ բախտավոր
ես տգեղ լինելով:
” Իմ
բախտը ուրեմն բերել
է,- ասացի
ես:
” Ես
նկատի չունեի, թե
դու գարշելի ես:
Մարդիկ են այդպես
կարծում: Դու հիասքանչ
դեմք ունես:
” Շնորհակալ
եմ:
Մենք
նորից խմեցինք:
” Հետո,
ինչո՞վ ես զբաղված,-
հարցրեց նա:
” Ոչնչով,
ոչնչով էլ զբաղված
չեմ:
” Եթե
կին լինեիր, կկարողանայիր
փող աշխատել:
” Չեմ
կարծում: Նման հարաբերությունները, օտար
և շատ
մարդկանց հետ լինելը
ինձ համար չեն:
Ձանձրալի է:
” Ճիշտ
ես, ձանձրալի է,
ի վերջո
ամեն ինչից էլ վերջում
հոգնելու ես:
Դուրս
եկանք: Փողոցում մարդիկ
ինչպես միշտ աչքերը
չռել էին Քեսսի
վրա: Նա գեղեցիկ
կին էր, և
վերջերս ավելի
էր գեղեցկացել: Մենք
վերադարձանք ինձ մոտ,
ես բացեցի գինու
շիշը, սկսեցինք
զրուցել: Թեթև զրուցում
էինք: Որոշ ժամանակ
նա էր խոսում,ես լսում
էի,հետո ես
էի սկսում խոսել:
Խոսակցությունն իր հունով
առաջ էր գնում:
Թվում էր` գաղտնիքներ
ենք բացահայտում: Երբ
մի լավ, նոր
բան էինք բացահայտում,
Քեսսը ծիծաղում էր
իր յուրահատուկ ծիծաղով:
Այն նման էր
ուրախության, որը հրդեհի
պես է բռնկվում:
Խոսելու ընթացքում համբուրվում
էինք և ավելի
մոտենում իրար: Շուտով
տաքացանք և տեղափոխվեցինք
անկողին: Հենց այդ
ժամանակ, երբ Քեսսը
հանեց իր բարձր
օձիքով զգեստը, ես
նկատեցի նրա կոկորդի
գարշելի սպին: Այն
երկար էր ու
լայն:
” Գրողը
քեզ տանի,- գոռացի
ես անկողնու միջից,-
գրողը քեզ տանի:
Ի՞նչ ես արել:
” Կոտրված
շշով եմ փորձել:
Ինքս եմ արել:
Ինձ այլևս չե՞ս
սիրում: Ես այլևս
գեղեցիկ չե՞մ քեզ
համար:
Ես
նրան քաշեցի
անկողին և համբուրեցի:
Նա ետ էր
մղվում և ծիծաղում:
” Մեկ-մեկ տղամարդիկ
ինձ տասանոցը վճարում են
նախօրոք, հետո ես
հանվում եմ, իսկ
նրանց ցանկությունը կորչում
է, այլևս
չեն ուզում, բայց
տասը մնում է
ինձ: Շատ զվարճալի
է, չէ՞:
” Այո,
մեռնում եմ ծիծաղից,
չեմ կարող չծիծաղել:
Քեսս, խեղկատակ կին,
վերջ տուր, քեզ
մի փչացրու: Դու
ամենակենսունակ կինն ես,
ում երբևէ հանդիպել
եմ:
Մենք
նորից համբուրվեցինք: Քեսսը
լուռ լաց էր
լինում: Ես տեսա
նրա արցունքները: Նրա
երկար, սև մազերը
մահվան դրոշակի պես
ծածանվում էին: Մենք
գրկախառնվեցինք և սկսեցինք
սիրով զբաղվել` դանդաղ,
թախծալից և հիասքանչ
սիրով:
Իսկ
առավոտյան Քեսսը որոշեց
նախաճաշ պատրաստել: Խաղաղ
և երջանիկ
տեսք ուներ: Երգում
էր: Անկողնում պառկած`
հիանում էի նրա
երջանկությամբ: Վերջապես մոտեցավ.
” Վեր
կաց, պոռնկորդի, դեմքիդ
սառը ջուր խփիր
և գնանք
զվարճանալու:
Այդ
օրը ես նրան
լողափ տարա: Աշխատանքային
օր էր: Եղանակը
դեռևս ամառային չէր,
շուրջը հիանալիորեն դատարկ
էր: Թափառականները իրենց
լաթերով ննջում էին
ավազե ափի գազոնների
վրա: Մյուսները նստել
էին փայտե նստարաններին
և իրար
շշեր էին փոխանցում:
Ճայերը սավառնում էին
մոտակայքում: Յոթանասունը կամ
ութսունը բոլորած ծեր
կանայք նստարանին նստած`
քննարկում էին անշարժ
գույքի վաճառքին վերաբերող
հարցեր: Այդ ամենի
հետ մեկտեղ օդում
խաղաղություն կար և
մենք զբոսնում էինք
գազոնի վրա ու
շատ քիչ էինք
խոսում: Միասին լավ
էինք զգում: Երկուսիս
համար սենդվիչ, չիփս,
խմիչք գնեցի և
նստեցինք ավազին` ուտելու:
Հետո գրկեցի Քեսսին
և մոտ
մեկ ժամ քնեցինք:
Սա ավելին էր,
քան սիրախաղը: Մենք
սավառնում էինք հոսանքին
ընդառաջ: Արթնանալուց հետո
վերադարձանք տուն,
և ես
ընթրիք պատրաստեցի: Ընթրիքից
հետո Քեսսին
առաջարկեցի ապրել ինձ
հետ: Քեսսը երկար
լռեց: Նայում էր
ինձ: Հետո շատ
հանգիստ ասաց.
” Ոչ:
Ես
նրան ետ տարա
բար, խմիչք գնեցի
և դուրս
եկա: Հաջորդ օրը աշխատանքի
տեղավորվեցի գործարանում` որպես
փաթեթավորող, և ամբողջ
շաբաթը աշխատանքի
էի գնում: Չափից
շատ էի հոգնում,
բայց ուրբաթ գիշերը
գնացի «The West End»: Նստեցի, սպասեցի
Քեսսին: Ժամեր անցան:
Վերջնականապես հարբած նստած
էի, երբ մատուցողը
ինձ դիմեց.
” Ցավում
եմ ձեր ընկերուհու
համար:
” Ի՞նչ,-
հարցրի ես:
” Ի՞նչ
է, չգիտե՞ք:
-Ոչ:
-Ինքնասպան
է եղել:
Նրան երեկ թաղել
են:
-Թաղե՞լ
են:
Ինձ
թվում էր` նա
ուր որ է
ներս կգա:
Ինչպե՞ս
կարող էր նա չլինել:
” Նրան
թաղել են քույրերը:
” Ինքնասպանությու՞ն: Գլխումս
չի տեղավորվում: Ինչպե՞ս:
” Ճղել
է կոկորդը:
” Հասկանալի
է: Էլի խմիչք
տուր:
Մինչև
բարի փավելը, ես խմում
էի:
Քեսսը
ամենագեղեցիկն էր հինգ
քույրերից, ամենագեղեցիկը ամբողջ
քաղաքում: Ես մի
կերպ հասա տուն
և շարունակ
մտածում էի նրա
մասին: Ես պետք
է ստիպեի
նրան, որ մնար
ինձ մոտ: Նրա
համար դա հենց
այնպես մի բան
չէր: Ես նրան
կոպիտ, անքաղաքավարի էի
առաջարկել` ծուլորեն, չափազանց
անտարբեր: Ես դարձա
իմ և նրա
մահվան պատճառը: Ես
մի շուն եմ
եղել: Ոչ, ինչու՞
վիրավորել շներին: Ոտքի
կանգնեցի, գինու շիշ
գտա և հարբեցի
պայթելու չափ: Քաղաքի
ամենագեղեցիկ աղջիկը մահացել
էր: Քեսսը ընդամենը
20 տարեկան էր: Դրսում
ինչ-որ մեկի
ավտոմեքենան ազդանշան էր
տալիս` բարձր, անդադար:
Ես շիշը դրեցի
գետին և գոռացի.
«Գրողը տանի քեզ,
շան որդի, ձայնդ
կտրիր»:
Գիշերը
վերջապես եկավ ու
ես չգիտեի`
ինչով զբաղվեմ:
Աղբյուրը՝ gretert.com
Աղբյուրը՝ gretert.com
Անգլերենից թարգմանեց`
Անի Հակոբյանը
Չարլզ Բուկովսկի | Քաղաքի ամենագեղեցիկ կինը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 08, 2020
Rating:
