Ֆլոբեր | Տիկին Բովարի | համառոտ


Շառլ Բովարին, ավարտելով քոլեջը, մոր որոշմամբ սկսում է բժշկությամբ զբաղվել։ Սակայն ուսման մեջ շատ ընդունակ չլինելով նա միայն մոր ջանքերով և օգնությամբ է դառնում նորմանդական Տոստ քաղաքի բժիշկ։ Մոր միջնորդությամբ ամուսնանում է տեղացի ոչ այդքան հրապուրիչ քառասնամյա մի այրու հետ, որը ապահովված է: Մի անգամկանչով այցելության մեկնելով ոմն ագարակատիրոջ մոտ, Շառլը ծանոթանում է ագարակատիրոջ հրապուրիչ դստեր` Էմմա Ռուոյի հետ:
Կնոջ մահից հետո Շառլն սկսում է ազատ շփվել Էմմայի հետ և որոշ ժամանակ անց որոշում է խնդրել նրա ձեռքը։ Էմմայի մայրը վաղուց մահացել է, հայրը համաձայնում է և կազմակերպում է ճոխ հարսանիք։ Երբ երիտասարդները սկսում են ապրել միասին, Էմման շատ արագ հասկանում է, որ չի սիրում Շառլին և մինչև ամուսնանալը սիրո մասին կազմած պատկերացումները չեն համապատասխանում այն իրականությանը, որի մեջ հայտնվել է։ Մինչդեռ Շառլը խենթանում է Էմմայի համար և իսկապես երջանիկ էր նրա հետ։ Էմման ուզում է դուրս պրծնել խուլ գավառից և համոզում է ամուսնուն տեղափոխվել Իոնվիլ քաղաք։ Դա չի օգնում, և անգամ նրանց դստեր ծնունդը չի փոխում կյանքի նկատմամբ հերոսուհու վերաբերմունքը։
Բայց ահա Իոնվիլում Էմման հանդիպում է մի ուսանողի՝ Լեոն Դյուպյուին, ում հետ զրուցում է մայրաքաղաքային կյանքի, վարքի ու բարքի մասին։ Լեոնը շուտով մեկնում է Փարիզ ուսումը շարունակելու նպատակով և Էմման դարձյալ մնում իր անուրջների հետ։ Որոշ ժամանակ անց ծանոթանում է Ռոդոլֆ Բուլանժեի՝ հարուստ մի մարդու հետ։ Ռոդոլֆն սկսում է հոգ տանել նրա մասին, ասել խոսքեր, որոնց պակասն այնքան էր զգում Էմման: Նրանք դառնում են սիրեկաններ, գաղտնի հանդիպում են անտառում, Շառլի «քթի տակ», որն անգամ կասկած չունի այդ ամենի մասին: Ցանկանալով հաճելին անել Ռուդոլֆին և նրան թանկարժեք նվերներ գնելով, Էմման խրվում է պարտքերի մեջ և ամուսնուց գաղտնի պարտամուրհակներ է ստորագրում: Էմմայի սերը Ռուդոլֆի հանդեպ այնքան է խորանում, որ նա պատրաստ է մինչև իսկ փախչել նրա հետ և թողնել ամուսնուն։ Սակայն Ռուդոլֆը, որի համար դեպքերի այդպիսի ընթացքը անընդունելի էր և որը բնավ չէր ցանկանում հերթական սիրախաղի պատճառով ընկնել պատմությունների մեջ, հեռանում է Էմմայից, թողնելով Էմմային նամակ, որը կարդալով Էմման երկար ժամանակով անկողին է ընկնում։
Հուսահատությունը մի փոքր մեղմվում է, երբ Ռուանում հանդիպում է Փարիզից վերադարձած Լեոնին, ով վերսկսում է իր սիրախաղը։ Էմման փորձում է մերժել նրան, բայց չի կարողանում։ Նոր սիրեկանի հետ հարաբերությունները ստիպում են նրան նորից խաբել ամուսնուն։ Նա ստում է ամուսնուն՝ ասելով, թե ուրբաթ օրերին գնում է դաշնամուրի դասերի։ Թաղվում է ոչ միայն ստի, այլև պարտքերի մեջ: Նոր պարտամուրահկներ է ստորագրում պարոն Լերեի գրասենյակում։ Երբ պարտատերն արդեն չի դիմանում և դիմում է դատարան, Էմման, փորձելով ելք գտնել, դիմում է սիրեկանին, մյուս ծանոթներին, անգամ Ռուդոլֆին, սակայն ապարդյուն։ Հուսահատ՝ դեղագործ Օմեյի դեղատնից թաքուն մկնդեղ է վերցնում և թունավորում իրեն։ Նկարագրվում է անկողնային հոգևարքը և տառապանքը: Ո՛չ ամուսինը, ո՛չ հրավիրված բժիշկը չեն կարող օգնել նրան, և Էմման մահանում է։ Մահից հետո Շառլը իմանում է նախ պարտքերի, ապա՝ սիրեկանների մասին, բայց, միևնույն է շարունակում էր տանջվել Էմմայի համար, ջերմորեն պահում է նրա իրերը։ Անգամ հանդիպում է Ռուդոլֆի հետ և ընդունում է միասին խմելու նրա առաջարկը։ Հաջորդ օրը Շառլը մահանում է իր այգում, իսկ նրա դուստրը տեղափոխվում է Շառլի մոր մոտ։ Մեկ տարի անց Շառլի մայրը նույնպես մահանում է։ Աղջիկը ստիպված է աշխատել ֆաբրիկայում, որպեսզի հոգա իր ապրուստը։

Ֆլոբեր | Տիկին Բովարի | համառոտ Ֆլոբեր | Տիկին Բովարի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 21, 2015 Rating: 5
Технологии Blogger.