Կալդերոն | Կյանքը երազ է | համառոտ

Լեհական թագավորի արքունիքից ոչ շատ հեռու, ամայի լեռնային տեղանքում մոլորվել են ազնիվ տիկին Ռոսաուրան՝ տղամարդու շորեր հագած, և նրա ծառան: Մոտենում է գիշերը, իսկ շուրջը ոչ մի ճրագ չկա: Հանկարծ նկատում են աշտարակ, որի պատերից ներս լսվում են լաց և աղերսներ: Իր բախտն է անիծում շղթայված Սեխիզմունդոն: Տրտնջում է, որ զուրկ է ամեն մահկանացուին տրված ազատությունից և ուրախություններից: Աշտարակի դուռը բաց է, և Ռոսաուրան իր ծառայի հետ ներս մտնելով զրույցի են բռնվում Սեխիզմունդոյի հետ: Վերջինս ապշած է: Ողջ կյանքում նա տեսել է միայն մի մարդու՝ իր բանտապահ Կլոտալդոյին: Ձայներից արթնացած վերջինս վրա է հասնում և կանչում պահակներին: Բոլորը դիմակներով են: Կլոտալդոն սպառնում է սպանել անկոչ հյուրերին: Սակայն Սեխիզմունդոն ասում է, որ կսպանի ինքն իրեն: Սեխիզմունդոյին տանում են, իսկ Կլոտալդոն որոշում է աչքերը կապած եկվորներին հեռացնել այս սարսափազդու վայրից: Բայց երբ նրա ձեռքն է ընկնում Ռոսաուրայի սուսերը, նրան ինչ-որ բան զարմացնում է: Ռոսաուրան ասում է, որ այդ սուսերը տված մարդը պատվիրել է իրեն գալ Լեհաստան և ցույց տալ արքունիքի բարձրատոհմիկ մարդկանց, որոնք կօգնեն իրեն: Ահա ինչու է եկել Լեհաստան: Քանի որ նա տղամարդու հագուստ է կրում, Կլոտալդոն և մյուսները նրան տղամարդու տեղ են դնում:
Մնալով միայնակ՝ Կլոտալդոն հիշում է, թե ինչպես մի ժամանակ Վյոլանտեին տվեց սուսերը՝ ասելով, որ կօգնի ցանկացած մեկին, ով հետ կբերի այդ սուսերը: Ծերունին կասկածներ ունի, որ երիտասարդն իր որդին է և որոշում է խորհրդով դիմել թագավորին: Լեհաստանի թագավորին՝ Բասիլիոյին նույն խնդրանքով են դիմում ինֆանտա Էստրելյան և Մոսկովիայի արքայազն Աստոլֆոն: Բասիլիոն նրանց ազգականն է: Բասիլիոն զավակներ չունի ահա ինչու գահը պիտի ժառանգի այս երկուսից մեկը: Աստոլֆոն ծնվել է նրա քրոջից, որին կնության առավ Մոսկովիայի թագավորը: Ինքը Աստոլֆոն սիրահարված է Էստրելյային և առաջարկում է ամուսնությամբ սկիզբ դնել իրենց երկու պետությունների միասնությանը: Էստրելյան սառնասիրտ չէ երիտասարդ արքայազնի հանդեպ, սակայն նրան լարում է այն հանգամանքը, որ Աստոլֆոն կրծքին կրում է մի անծանոթ կնոջ դիմանկարը, որը ոչ ոքի ցույց չի տալիս: Բասիլիոն երիտասարդներին հայտնում է իր գաղտնիքը: Նա ունի որդի, որը գահի իրական ժառանգն է: Ողջ կյանքում բասիլիոն տարվել է աստղաբանությամբ և երբ իր կինը պատրաստվում էր ծննդաբերել, աստղերին նայելով հաշվել է, որ իր որդուն սպասում է վատթարագույն ճակատագիր: Նա մահ կբերի իր մորը, ամենուր մահ  ու աղետ կսփռի և անգամ ձեռք կբարձրացնի իր հոր վրա: Գուշակություններից առաջինը տեղի ունեցավ անմիջապես տղայի լույս աշխարհ գալու ժամանակ. մայրը ծննդաբերության ժամանակ մահացավ: Թագավորը որոշեց չվտանգել երկիրը և որդուն փակեց բանտախցում, որտեղ նրան մինչ այս օրս էլ հետևում է Կլոտալդոն: Սեխիզմունդոն է թագավորի որդին: Բայց հիմա թագավորը որոշել է գահ նստեցնել որդուն: Եթե նա առաջնորդվի բարի նպատակներով, կմնա գահին, իսկ Էստրելյան, Աստոլֆոն և մյուս բոլորը նրան հպատակության և հավատարմության երդում կտան:
Կլոտալդոն  թագավորի մոտ է բերում Ռոսաուրային, որը պատմում է, որ ինքն է Աստոլֆոյի սիրելին, ում նկարը վերջինս պահում է իր կրծքի վրա: Աստրեա անվան տակ աղջիկը մնում է արքունիքում՝ Էստրելյայի շքախմբում: Բասիլիոյի հրամանով Կլոտալդոն քնաբեր խմիչք է տալիս Սեխիզմունդոյին և  քնած տեղափոխում է արքունիք: Այստեղ գահ բարձրանալով Սեխիզմունդոն սկսում է ամեն տեսակ անօրենություններ ու չարիքներ գործել, ասես վանդակից ազատված գազանը: Սեխիզմունդոն որոշում է նորից բանտարկել նրան: Նորից քնաբեր են տալիս, իսկ երբ արթանանում է բանտում, բացատրում են, որ իր տեսածը սոսկ երազ էր:
Բասիլիոն որոշում է գահը հանձնել Աստոլֆոյին, որը շարունակում է Էստրելյայի հետ միանալու փորձեր անել: Ինֆանտան խնդրում է Աստրեային հայթայթել նկարը, որ իր կրծքին է պահում Աստոլֆոն: Սակայն Աստոլֆոն ճանաչում է աղջկան. մինչդեռ ինքը Ռոսաուրան փորձում է մերժել, որ իսկապես Էստրելյան է: Հետո Աստոլֆոյի ձեռքից խլում է նկարը. սկսում է մեղադրել անհավատարմության մեջ: Իմանալով, որ թագավորը որոշել է գահը հանձնել Աստոլֆոյին, ժողովուրդն ապստամբում է և ազատում է բանտից Սեխիզմունդոյին: Մարդիկ չեն ուզում, որ գահին նստի օտարականը: Սեխիզմունդոն գլխավորելով նրանց հաղթում է թագավորի զորքին: Սակայն չի պատժում Բասիլիոյին: Նրա բնույթը փոխվել է: Հոր առաջ ծնկի է իջնում: Զգացմունք տածելով Ռոսաուրայի հանդեպ՝ պատրաստ է հարգել նրա զգացմունքը Աստոլֆոյի հանդեպ: Սակայն Աստոլֆոն մատնանշում է իր և Ռոսաուրայի ծագման տարբերությունը որպես նրանց միության խոչընդոտ: Միջամտում է Կլոտալդոն՝ ասելով, որ Ռոսաուրան իր դուստրն է: Իմացել է դա սուսերից, որը մի ժամանակ թողել է Ռոսաուրայի մորը: Աստոլֆոն իսկույն իր կինն է կոչում Ռոսաուրային: Էստրելյայի հետ մի անում է Սեխիզմունդոն: Սեխիզմունդոն արմատապես փոխվել է: Նա բացատրում է դա այսպես. վախենում է չարիք գործել և նորից արթնանալ բանտախցում:   

Տես նաև Տիրսո դի Մոլինա Սևիլյայի չարաճճին կամ քարե հյուրը և Լոպե դե Վեգա Պարտիզպանի շունը և Սերվանտես Դոն Կիխոտ

Կալդերոն | Կյանքը երազ է | համառոտ Կալդերոն | Կյանքը երազ է | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.