Սայաթ-Նովա


Սայաթ-Նովան թողել է շուրջ 70 հայերեն, 120 թաթարերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Դեռևս վրաց արքունիքում նա կազմել է իր երգերի ժողովածուն՝ «Դավթարը», որտեղ ներառված է դրանց մեծ մասը:
Աշուղ-բանաստեղծը վրացերեն երգերում տուրք է տվել վրացական արքունիքում ընդունված ներբողային ոճին: Թաթարական խաղերում հետևել է թուրքական աշուղական բանարվեստի ավանդույթին. դրանք հիմնականում աշուղական մրցավեճերի համար էին: Հայկական խաղերում Սայաթ-Նովան ըստ էության հանդես է գալիս որպես հայկական աշուղական դպրոցի հիմնադիր:
«Շատ սիրուն իս…» գազելը, որով բացվում է «Դավթարը», տիպական է մեծ բանաստեղծի սիրային քնարերգության համար: Սիրո կիրքը բարձր և լուսավոր զգացմունք է, որին անհնար է դիմակայել, որի առաջ անզոր է բանաստեղծը:
Սայաթ-Նովան մեծ մարդասեր է Արի համով ղուլլուղ արա...»): Բանաստեղծի մարդասիրությունն առավել վառ արտահայտվել է սիրերգերում, որտեղ նա կատարելության է հասցրել կնոջ գովքը՝ «Մե խոսկ ունիմ իլթիմազով...», «Առանց քիզ ինչ կոնիմ...», «Պատկիրքտ ղալամով քաշած...», «Մեջլումի պես կորավ յարս», «Աշխարումս ախ չիմ քաշի...», «Դուն էն հուրին իս վուր...», «Թամամ աշխար պտուտ էկա...» և այլն:

Ղարիբ բլբուլ՝ ձայնդ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց՝ զալում,
Դու մի´ լաց լի, յիս իմ լալու:

Վրաց պալատում բանաստեղծին հալածել է անհաս սիրո ցավը. «Վունց վուր ղարիբ բլբուլն» խաղում նա կարոտով երգում է սիրելիին (Սայաթ-Նովան սիրահարված էր վրաց Հերակլ արքայի քրոջը՝ Աննային)՝ միավորելով գովքի ու ցավի տոնայնությունները:

Յիս էլ ուրիշ յար չիմ սիրիաշխարումըս դո՛ւն իս իմըն.
 Թե մե շափաթ քիզ չիմ տեսնիկու կըտրիմ քամանչիս սիմըն...

Խոհափիլիսոփայական խաղերում բանաստեղծը փառաբանում է բարությունը, պատիվը, արդարությունը և առաքինությունը: Թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերում հաճախ է դատապարտել հասարակական չարիքն ու արատները:
«Աշխարըս մե փանջարա է» խաղը տալիս է մարդու և աշխարհի բարդ հակադրության պատկերը.

Աշխարըս մե փանջարա է՝ թաղերումեն բեզարիլ իմ,
Մըտիկ տըվողն կու խուցվիդաղերումեն բեզարիլ իմ,
Էրեգ լավ էր, կանց վուր էսօրվաղերումեն բեզարիլ իմ,
Մարթ համաշա մեկ չի ըլիխաղերումեն բեզարիլ իմ...

Սայաթ-Նովան ստեղծագործել է աշուղական բազմաթիվ պարզ ու բարդ չափերով: Նա առաջնակարգ երաժիշտ, երգիչ և հորինող է, ով այսպես է արտահայտվել իր մասին.

Ամեն մարդ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ո՜ւրիշ ջըրեն է,
Ամեն մարդ չի կանա կարդա՝ իմ գիրըն ո՜ւրիշ գըրեն է,
Բո՜ւնիաթս ավազ չիմանաք՝ քարափ է, քար ու կրեն է...

 Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական մեղեդիներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները


Սայաթ-Նովա Սայաթ-Նովա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2015 Rating: 5
Технологии Blogger.