Հիպոկրատ «Հիպոկրատի երդումը» համառոտ

Հիպոկրատ
(համառոտ)


Գիտական բժշկության հիմնադիր Հիպոկրատը գլխավորել է Կոս կղզու դպրոցը, այնուհետև բժշկություն է ուսուցանել Աթենքում, որտեղ արդեն Պլատոնը և Արիստոտելը գնահատել են նրա արտասովոր տաղանդը: Հիպոկրատին վերագրվող գրքերն են՝ «Հին բժկության մասին», «Հին սրբազան հիվանդության մասին», «Ջրի, օդի և տեղանքների մասին», «Էպիդեմիաներ» տրակտատները և նշանավոր «Երդումը»:
Էպիլեպսիան հին ժամանակներում համարվում էր գերբնական պատճառներից ծագող հիվանդություն: Իր փայլուն աշխատության մեջ Հիպոկրատը առաջ է քաշում հետևյալ ուշագրավ թեզերը: Էպիսեպսիան համարվում է սրբազան հիվանդություն, քանի որ իր անբացատրելիությամբ ահ է նրշնչում: Այդ դեպքում նա, ով հավակնում է բուժել այն մոգության միջոցով, խաբեբա է:
Հիպոկրատը չի հավատում, որ մարդու մարմինը կարող է արատավորվել որևէ աստծո կողմից: Աստված ընդհակառակը, օգնում է մաքրվել արատից: Բայց ո՞րն է այդ դեպքում էպիլեպսիայի պատճառը: Դա պրոցես է, որը տեղի է ունենում ուղեղի մեջ և որպես պատճառ ունի բնական այն խաթարումները, որոնք կապված են չորի և թացի, սառի և տաքի ավելացման կամ պակասի հետ: Նա, ով կարող է ճիշտ ռեժիմի օգնությամբ գտնել դրանց ճիշտ համադրությունը, գիտի հիվանդությունը բժշկելու եղանակը:
Մարդը ներհյուսված է բնական համակարգերի մեջ՝ տարվա եղանակների, մթնոլորտային հոսանքների, ջրային ռեսուրսների և տեղանքների: Հարկ է մասի ըմբռնման համար տեսնել ամբողջը: Բուժելու համար բժիշկը պիտի տեսնի այդ հարաբերակցությունը:
Միապետական կարգերի պայմաններում ապրող ասիական ժողովուրդներն ավելի թույլ են, քան դեմոկրատ հույները, քանի որ քաղաքական և պետական կացութաձևը ևս ազդում է մարմնի վրա:
Իտալական դպրոցը, հետևելով Էմպեդոկլեսին, գտնում էր, որ չորս նախատարրերից որևէ մեկի ավելցուկը մարմնի մեջ կարող է առաջ բերել հիվանդություն: Հիպոկրատը հիմնվելով Անաքսագորասի սկզբունքի վրա, ըստ որի ամեն բանում ամեն ինչ արդեն կա, գտնում է, որ ոչ թե տարրերի ավելցուկն է պատճառը, այլ այն պայմանները, որոնք թույլ են տալիս կամ նպաստում են, որ տվյալ տարրը ստանա ավելցուկ:
Հիպոկրատի երդումը հնչում է այսպես. «Երդվում եմ բուժող Ապոլլոնի, Ասկլեպիասի, Հիգիայի, Պանակեայի և բոլոր աստվածների անունով, որ հավատարիմ մնալով իմ այս երդմանը՝ դրան կնվիրաբերեմ բոլոր ուժերս: Կծառայեմ հիվանդներին և թույլ չեմ տա անարդարություն և վնաս: Ոչ ոքի չեմ մատուցի մահաբեր դեղ, անգամ եթե խնդրի, թույլ չեմ տա կանանց վիժումը, սուրբ և մաքուր կպահեմ կյանքս: Չեմ վիրահատի լեղաքարային հիվանդությամբ տառապողին, այլ թույլ կտամ անել դա հմուտ վարպետներին»: 
Հիպոկրատ «Հիպոկրատի երդումը» համառոտ Հիպոկրատ «Հիպոկրատի երդումը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:14:00 Rating: 5
Технологии Blogger.