Վլադիմիր Նաբոկով | Լոլիտա | համառոտ



Հումբերտ Հումբերտը՝ 37-ամյա ուսուցիչը, տարօրինակ հակում ունի 9-ից 14 տարեկան անչափահաս աղջիկների նկատմամբ: ԱՄՆ է ներգաղթել  Ֆրանսիայից, որտեղ նրան լքել է կինը: Սենյակ է վարձում տիկին Շարլոտ Հեյզի մոտ, որն ունի 12-ամյա դուստր: Դա Դոլորեսն է, կամ՝ Լոլիտան:
Իր օրագրի էջերում Հումբերտը նկարագրում է աղջկա հանդեպ իր կիրքը: Մի օր իմանում է, որ մայրը մտադիր է Լոլիտային ամառային ճամբար ուղարկել, իսկ Հումբերտին գրում է նամակ, որում սեր է խոստովանում իր կենվորին և խնդրում է նրան լքել իրենց տունը, եթե չունի պատասխան զգացմունք: Հումբերտը որոշում է ամուսնանալ Շարլոտի հետ, չմոռանալով նրա դստեր մասին: Սակայն պարզվում է, որ ճամբարից հետո մայրը պատրաստվում է դստերը պանսիոնատ ուղարկել, իսկ հետո՝ քոլեջ: Հումբերտը որոշում է խեղդել Շարլոտին լճում, սակայն տեսնում է իրենց հետևող հարևանին և չի կարողանում իրագործել նախագիծը: Սակայն մի օր Շարլոտը հայտնաբերում է Հումբերտի օրագիրը, կարդում է այն և դուրս վազելով տանից՝ ընկնում է ավտոմեքենայի տակ:  
Թաղումից հետո Հումբերտը ճամբարից վերցնում է Լոլիտային և ոչինչ չի ասում մոր մահվան մասին: Առաջին իսկ հյուրանոցում, որտեղ գիշերում են, քնաբեր է տալիս աղջկան, որպեսզի վայելի նրան քնած վիճակում: Սակայն քնաբերը չի ազդում: Առավոտյան արթնանալով՝ Լոլիտան ինքն է գայթակղում խորթ հորը: Պարզվում է, որ նա մինչ այդ արդեն «փորձել է» դա ճամբարի տիրոջ որդու հետ:
Հումբերտը պատմում է Լոլիտային մոր մահվան մասին: Նրանք մեկ տարի մեքենայով շրջում են տարբեր նահանգներով: Հերոսի դրախտային երջանկությունը հաճախ ընդմիջվում է սկանդալներով: Բերդսլեյ քաղաքում Հումբերտը դպրոց է տեղավորում աղջկան: Լոլիտան դառնում է տասնչորս տարեկան: Նա կոպտացել է: Փող է պահանջում Հումբերտի հատուկ ցանկությունները բավարարելու համար: Վերջինս կասկածում է, որ նա հավաքում է այդ փողը փոխուստի համար: Դպրոցում Լոլիտան պիտի դեր խաղա ներկայացման մեջ, որի հեղինակն է ոմն Քուիլթի: Նեկայացման նախորդ օրը Հումբերտը տանում է Լոլիտային Բերդսլեյից: Ճանապարհին նկատում է, որ իրենց հետևում է բալագույն կադիլլակը:
Ճանապարհին Լոլիտան հիվանդանում է և հայտնվում է հիվանդանոցում: Այնուհետև հիվանդանոցում է հայտնվում նաև Հումբերտը: Երբ ապաքինվում է, իմանում է, որ Լոլիտան հեռացել է «քեռու» հետ:
Կես տարի անց նամակ է ստանում Լոլիտայից: Սա հաղորդում է, որ ամուսնացել է և որ նրան դրամ է հարկավոր, քանի որ իրենք ամուսնու հետ որոշել են մարել իրենց պարտքերը և հեռանալ Ալասկա, որտեղ ամուսնուն խոստացել են աշխատանք: Երբ հանդիպում են, Լոլիտան պատմում է, որ իրեն գայթակղել էր հենց այն դրամատուրգ Քուիլթին, որի ներկայացման մեջ նա պիտի խաղար: Խոստացել էր տանել Հոլիվուդ, հետո օգնել դառնալ դերասանուհի… Իսկ փոխարենը եղել են թմրադեղեր, ալկոհոլ և սեռական բնույթի առաջարկներ, որոնցից նա հրաժարվել է և հայտնվել է փողոցում: Հետո ծանոթացել է ապագա ամուսնու հետ:
Հումբերտը առաջարկում է Լոլիտային փախչել իր հետ: Սա հրաժարվում է: Երբեք չի սիրել նրան: Հումբերտը փող է տալիս աղջկան: Շարլոտից մնացած ունեցվածքը գրանցում է նրա անունով: Հետո գտնում է դրամատուրգ Քուիլթիի առանձնատունը և ատրճանակի կրակոցով սպանում է սրան: Իր պատմությունը նա գրում է նախ հոգեբուժարանում, որտեղ ստուգում են նրա բանականությունը, հետո բանտում՝ սպասելով իր դատին: Սակայն նա խուսափում է դատից, քանի որ նախօրեին մահանում է սրտի կաթվածից: Շուտով մահանում է նաև Լոլիտան, ծննդաբերության ժամանակ: Երեխան ծնվում է մահացած:

Տես նաև Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին, Էմիլի Բրոնտե Մոլեգնող հողմերի դարավանդը և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վլադիմիր Նաբոկով | Լոլիտա | համառոտ Վլադիմիր Նաբոկով | Լոլիտա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 0:28:00 Rating: 5
Технологии Blogger.