Էմիլի Բրոնտե | Մոլեգին հողմերի դարավանդը | համառոտ

1801 թ.: Երիտասարդ լոնդոնցի պարոն Լոքվուդը, ցանկանալով միայնություն, հաստատվում է գավառական կալվածքում, որը կոչվում է Կեռնեխների բույն։ Այցելում է Մոլեգին հողմերի դարավանդի իր հարևան կալվածատիրոջը՝ պարոն Հիթքլիֆին։ Չնայած սառը ընդունելությանը՝ որոշում է մեկ անգամ էլ հյուր լինել այդ տանը։ Այստեղ ծանոթանում է Մոլեգին հողմերի դարավանդի այլ բնակիչների՝ Հիթքլիֆի հարսին՝ նրա որդու այրուն, և Հերթոն Էրնշոյին։ Մարդիկ միմյանց նկատմամբ ջերմ չեն։ Այցելուն ցանկանում է հեռանալ, բայց ոչ ոք նրան չի ուղեկցում, և Լոքվուդը ուշ ժամի պատճառով գիշերում է Հիթքլիֆի տանը։ Զիլլան՝ տան աշխատակցուհին, նրան ուղեկցում է ննջարան, որից վաղուց ոչ ոք չի օգտվում։ Այստեղ Լոքվուդը գտնում է Քեթրին Էրնշոյի օրագիրը, որում պատմվում է երկու երեխաների՝ Քեթրինի և Հիթքլիֆի մասին։ Առավոտյան Լոքվուդը վերադառնում է Կեռնեխների բույն։ Հիվանդանում է։ Խնդրում է Էլեն Դինին պատմել Մոլեգին հողմերի դարավանդի բնակիչների մասին։ Էլենը պատմում է Հիթքլիֆի ողբերգական պատմությունը։ Տարիներ առաջ պարոն Էրնշոն՝ Մոլեգին հողմերի դարավանդի տերը, իր խնամակալության տակ է վերցնում մահացող երեխային և պահում է ինչպես հարազատ որդուն։ Տղային կոչում են Հիթքլիֆ։ Նա դաստիարակվում է տանտիրոջ երեխաների հետ, ընկերանում է Քեթրինի՝ Էրնշոյի դստեր հետ, բայց Էրնշոյի որդին՝ Հինդլին, ատում է Հիթքլիֆին, ծեծում և ծաղրում է նրան։ Հինդլիին ուղարկում են քոլեջ, իսկ երեք տարի անց ավագ Էրնշոն մահանում է։ Հոր հուղարկավորությանը վերադառնում է իր կնոջ հետ և դառնում է տանտերը։ Հիթքլիֆն ու Քեթրինը անբաժան են, քանի դեռ նա չի հայտնվում Լինթոնների մոտ, ովքեր Կեռնեխների բույնի տերերն են։ Այստեղ ծանոթանում է Լինթոնների երեխաների՝ Էդգարի և Իզաբելլայի հետ։ Ի տարբերություն Հիթքլիֆի՝ Էդգարը առանձնանում է կրթվածությամբ, ինչը գրավում է Քեթրինին։ Աստիճանաբար Հիթքլիֆը տրամադրվում է Լինթոնների դեմ։ Հոգու խորքում գիտակցելով իր սերը Հիթքլիֆի հանդեպ՝ Քեթրինը որոշում է ամուսնանալ Էդգար Լինթոնի հետ։ Հիթքլիֆը պատահաբար լսելով այդ մասին՝ առանց հրաժեշտի լքում է Մոլեգին հողմերի դարավանդը։ Քեթրինը ծանր է տանում դա, բայց ամուսնանում է Էդգարի հետ և լքում է Մոլեգին հողմերի դարավանդը՝ տեղափոխվելով Կեռնեխների բույն։ Իր հետ նա վերցնում է Նելլիին, իսկ փոքրիկ Հերթոնը մնում է հոր խնամքին։
Հինդլի Էրնշոն ունենում է որդի, որի անունը դնում են Հերթոն, սակայն ծննդաբերած կինը մահանում է։
Երեք տարի անց Հիտքլիֆը վերադառնում է և խախտում Էդգարի և Քեթրինի կյանքի խաղաղ ընտացքը։ Պարզ է, որ Քեթրինն ու Հիթքլիֆը սիրել և շարունակում են սիրել միմյանց։ Հիթքլիֆը հաստատվում է դարավանդում և հաճախ այցելում է Կեռնեխների բույնը։ Հինդլին այս ընթացքում շարունակում է թղթախաղի և հարբեցողության տրվել, իսկ հարստացած Հիթքլիֆը նրան գումար է տրամադրում։ Էդգարը չի սիրում Հիթքլիֆին, սակայն հանուն Քեթրինի հանդուրժում է։ Հիթքլիֆին սիրահարվում է Իզաբելլա Լինթոնը։ Քեթրինը, լավ իմանալով իր ընկերոջ չարացած հոգին, փորձում է համոզել Իզաբելլային ետ կանգնել այդ մտքից, սակայն ապարդյուն։ Հիթքլիֆը սկսում է ուշադրության նշաններ ցուցաբերել աղջկան։ Քեթրինը տեսնում է այս ամենը և վիճում Հիտքլիֆի հետ։ Հիթքլիֆը բացահայտ ասում է, որ սիրում է Քեթրինին և ցանկանում է վրեժ լուծել Լինթոնից։ Այս խոսակցությունը լսում է Էլենը և փոխանցում Էդգար Լինթոնին։ Էդգարը, չցանկանալով հանդուրժել Հիթքլիֆի ներկայությունը, փորձում է նրան ընդմիշտ հեռացնել իր տնից։ Սրա արդյունքում Քեթրինի մոտ նյարդային պոռթկում է սկսվում։ Նելլին թաքցնում է Էդգարից Քեթրինի հիվանդությունը՝ մտածելով, որ սա ընդամենը տանտիրուհու խորամանկ հնարներն են, սակայն հիվանդությունը գնալով խորանում է, և երբ այս մասին իմանում է Էդգարը, Քեթրինի ֆիզիկական և հոգեկան ուժերն արդեն սպառված են։ Իսկ Քեթրինը երեխայի է սպասում։
Իզաբելլան փախչում է Հիթքլիֆի հետ։ Համաձայնում է ամուսնանալ նրա հետ։ Հարսանիքից հետո Իզաբելլան ենթարկվում է ստորացումների։ Էդգարը հրաժարվում է օգնել քրոջը: Որպեսզի փոխանցի այս նորությունը Իզաբելլային, Նելլին գալիս է Մոլեգին հողմերի դարավանդ, որտեղ Հիթքլիֆը նրանից իմանում է Քեթրինի հիվանդության մասին։ Հիթքլիֆը գնում է Քեթրինի մոտ։ Նույն գիշերը ծնվում է Քեթրինի դուստրը՝ կրտսեր Քեթրինը, իսկ մայրը երկու ժամից մահանում է։
Հիտքլիֆը կորցնում է գլուխը:  Իզաբելլան փախչում է նրանից։ Քեթրինի մահից կես տարի հետո մահանում է նաև Հինդլի Էրնշոն։ Իզաբելլան որդի է ծնում, որին կոչում է Լինթոն Հիթքլիֆ։ Երբ տղան դառնում է 12 տարեկան՝ Իզաբելլան մահանում է։ Քեթրինի դուստրը ապրում է հոր հետ։ Երբ Իզաբելլայի մահվան լուրը հասնում է Էդգարին, սա Իզաբելլայի որդուն՝ նյարդային և հիվանդ Լինթոնին, բերում է իր մոտ։ Հիթքլիֆը անմիջապես պահանջում է վերադարձնել որդուն։ Նելլին ստիպված է տղային տանել Մոլեգին հողմերի դարավանդ։ Ամռանը՝ զբոսանքի ժամանակ, Նելլին և Քեթրինը հանդիպում են Հիթքլիֆին ու Հերթոնին։ Հիթքլիֆը Քեթրինին ու նրա դայակին տանում է Մոլեգին հողմերի դարավանդ, որտեղ Քեթրինը հանդիպում է հասունացած Լինթոնին։ Հիթքլիֆը Նելլիին տեղեկացնում է, որ մտադիր է ամուսացնել որդուն Քեթրինի հետ, որպեսզի հաստատի իր իրավունքները տան վրա և վրեժ լուծի Լինթոնների ընտանիքից։ Ըստ ժառանգության, եթե Էդգարը չունենա արական սեռի ժառանգներ, ապա ժառանգությունը անցնում է իր դստերը և նրա որդուն։ Քեթրինի և Լինթոնի միջև սկսվում է գաղտնի սիրային նամակագրություն, որը Քեթրինը ստիպված է դադարեցնել հոր և Նելլի Դինի ճնշմամբ։ Էդգար Լինթոնի առողջությունը գնալով վատանում է, իսկ Հիթքլիֆը իր ծրագրերից չի հրաժարվում։
Լինթոն Հիթքլիֆը լուրջ հիվանդ է, և Քեթրինը, բոլորից թաքուն, սկսում է պարբերաբար այցելել նրան՝ հոգ տանելով Լինթոնի մասին։ Հերթոնը կարդալ է սովորում, որպեսզի Քեթրինի հավանությանը արժանանա, բայց ապարդյուն։ Հայրն ի վերջո համաձայնություն է տալիս, որ Քեթրինը և Լինթոնը հանդիպեն չեզոք վայրում։ Լինթոնը լրիվ թուլացել է, նույնիսկ Քեթրինի հետ հանդիպումների ժամանակ կանգնելու ուժ չունի։
Այսպիսի հանդիպումներից մեկի ժամանակ Հիթքլիֆը, մոլորեցնելով Նելլիին ու Քեթրինին, տանում է Մոլեգին հողմերի դարավանդ, կողպում նրանց՝ չթողնելով մահացող Էդգարի մոտ գնալ։ Քեթրինը, լինելով հուսահատության մեջ, պատրաստ էր ամեն ինչի, միայն թե կարողանա հրաժեշտ տալ իր ամենասիրելի մարդուն՝ իր հորը։ Քեթրինը ամուսնանում է Լինթոն Հիթքլիֆի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ամուսնությունից հետո Հիթքլիֆը բաց չի թողնում նրանց, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է դուրս գալ Մոլեգին հողմերի դարավանդից և տեսնել Էդգար Լինթոնին։ Մեկ ամիս անց մահանում է Քեթրինի ամուսինը։ Ըստ ժառանգության, որը գրել էր Լինթոնը, իր ողջ ունեցվածքը անցնելու է հորը։ Քեթրինը զրկվում է իր ողջ ժառանգությունից։ Նա հայտնվում է Հիթքլիֆի իշխանության տակ։
1802 թ.: Լոքվուդը նորից այցելում է Մոլեգին հողմերի դարավանդ։ Պարզվում է, Քեթրինը կրկին Կեռնեխների բույնի տիրուհին է, և նրանք Հերթոնի հետ սիրում են միմյանց։ Պատրաստվում են ամուսնանալ։ Հիթքլիֆը մահացել է։ Լոքվուդի հեռանալուց հետո Քեթրինի և Հերթոնի միջև ընկերություն է սկսվում։ Ինչպես նախկինում Քեթրինն ու Հիթքլիֆը հանդուրժում էին Հինդլիին, այնպես էլ հիմա ընկերություն են անում Քեթրինն ու Հերթոնը՝ տառապելով Հիթքլիֆի ներկայությունից։ Հիթքլիֆն իր կյանքի վերջին օրերին գտնվում է տարօրինակ գրգռված վիճակում՝ գիշերները պտտվում է դաշտերում, չի սնվում, նրա բոլոր մտքերը Քեթրին Էրնշոյի հետ վերամիավորվելու մասին են։ Մի առավոտ Նելլին, մտնելով Հիթքլիֆի սենյակ, տեսնում է, որ նա մահացել է։ Մոլեգին հողմերի դարավանդը վերջապես խաղաղվում է։

Տես նաև Չարլզ Դիքենս Դոմբի և որդի, Թեոդոր Դրայզեր Ամերիկյան ողբերգություն և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբի

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Էմիլի Բրոնտե | Մոլեգին հողմերի դարավանդը | համառոտ Էմիլի Բրոնտե | Մոլեգին հողմերի դարավանդը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 8:10:00 Rating: 5
Технологии Blogger.