Շոթա Ռուսթավելի «Ընձենավորը» համառոտ

Շոթա Ռուսթավելի
Ընձենավորը
(համառոտ)

 .XII դ      

Արաբիայի ծեր արքա Ռոստևանը՝ չունենալով արու զավակ, որին կժառանգի գահը՝ գահին է նստեցնում իր միակ դստերը՝ Թինաթինին, որը սիրահարված է սպարապետ Ավթանդիլին:  Արքան Ավթանդիլի հետ որս անելիս մի օր գետի մոտ հանդիպում է արտասվող ասպետի: Նրա հետ չի հաջողվում խոսել, քանի որ սուրհանդակներին սպանում է ու չքվում: Մեկ տարի արքան չի կարողանում գտնել տարօրինակ դյուցազնին: Թինաթինը պատվիրում է այս բանն անել Ավթանդիլին: 3 տարում ասպետին չգտնելու դեպքում Ավթանդիլը պիտի վերադառնա: Երկար դեգերումներից հետո Ավթանդիլը գտնում է ասպետին, որի անունն է Թարիել: Ընկերանալով և եղբայրանալով Ավթանդիլի հետ՝ ասպետը պատմում է իր տխուր պատմությունը: Ծառայում է Հնդկաստանի Փարսադան արքային: Սիրահարված է Նեստան-Դարեջան անունով արքայադստերը: Սակայն հայրը մտադիր է ամուսնացնել արքայադստերը Խորեզմի շահի հետ: Շահը այդկերպ կդառնա Հնդկաստանի գահաժառանգ, իսկ դրան հավակնում էր ինքը Թարիելը: Թարիելը սպանել է մրցակցին, իսկ Նեստանին մեղադրել են ապստամբի հանդեպ արատավոր սիրո մեջ և արտաքսել են Հնդկաստանից: Ասպետը հեռացել է անապատ և ապրել է այնտեղ: Նրա հետ է եղել արքայադստեր աղախին Ասմաթը:
Ավթանդիլը մխիթարում է ընկերոջը: Նա վերադառնում է Արաբիա, քանի որ 3 տարին լրացել է և խոստանում է օգնել Թարիելին: Սակայն Ռոստևան արքան հրաժարվում է նորից բաց թողնել իր սպարապետին և Ավթանդիլը ստիպված է լինում հեռանալ արքայի կամքի դեմ:  Նա իսկապես գտնում է Նեստանին: Պարզվում է, որ արքայադուստրը փակված է Քաջեթի անառիկ բերդում: Եղբայրացած Ավթանդիլը, Թարիելը և նրանց երրորդ ընկերը՝ Փրիդոնը, գրոհում են բերդը, ազատում են Նեստանին և վերադառնում յուրաքանյուրն իր երկիրը:


Տես նաև Լերմոնտով «Մծիրի», «Դևը» և Լոդովիկո Արիոստո «Մոլեգին Ռոլանդը»
Շոթա Ռուսթավելի «Ընձենավորը» համառոտ Շոթա Ռուսթավելի «Ընձենավորը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:10:00 Rating: 5
Технологии Blogger.