Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին | Մատանիների տիրակալը | համառոտ



Պատմվող դեպքերից դեռ հազարավոր տարիներ առաջ չար Լորդ Սաուրոնը ստեղծում է Համիշխանության մատանին, որպեսզի կարողանա կառավարել մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերել դրանք կրողներին՝ մարդկանց, էլֆերի և թզուկների առաջնորդներին։ Մատանին Բիլբո հոբիտի մոտ է, որից այն անցնում է նրա ազգական Ֆրոդոյին: Սաուրոնը Գոլլումից իմանում է, թե որտեղ է մատանին: Հենդալֆը զգուշացնում է Ֆրոդոյին, որ հարկ է հեռանալ Բիլբոյի մոտ: Այնտեղ թող կախարդների խորհուրդը որոշի, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված վիճակից: Ինը ուրվական հեծյալները, որոնց ուղարկել է Սաուրոնը, արդեն թափանցել են Շիր: Ֆրոդոյին ուղեկցում են նրա ծառաներ Պիպինը և Մերրին: Նրանք հրաշքով կարողանում են փրկվել սև հեծյալներից և հայտնվում են քաջ ռազմիկ և իմաստուն Արահորնի մոտ, որը ժամանակին խլել է մատանին Սաուրոնից և ով պիտի նստի թագավորական գահին, երբ չարի տիրակալը տապալվի: Այդուհանդերձ, սև հեծյալները կարողանում են հետապնդման ժամանակ դաշույնի հարված հասցնել Ֆրոդոյին: Նա հազիվ է հասնում Ռիվենդել, որտեղ նրան բժշկում են: Մոգերը հավաքում են խորհուրդ: Հենդալֆը հայտնում է բոլորին, որ Ֆրոդոյի մատանին հենց այն մատանին է, որը տալիս է անսահման իշխանություն: Այն ոչ ոք չպիտի կրի: Այն հարկ է տանել և նետել Խավարի թագավորության անդունդը, որի հրի մեջ այն կռել են: Ֆրոդոն իր վրա է վերցնում այդ առաքելությունը: Նրա հետ են գնում Հենդալֆը, էլֆ Լեգոլասը, Արահորնը և Բորոմիրը, Սեմը, Պիպինը և Մերրին:
Ճանապարհին ստիպված են փրկվել գայլ-ուրվականներից, հսկա ութոտնուկից, Սաուրոնի զինվորներից՝ օրկերից: Վերջիններիս հետ պայքարի ժամանակ Հենդալֆն ընկնում է անհատակ անդունդը: Ընկերները կորցնում են իրենց առաջնորդին: Հայտնվում է Գոլլումը, որին անդառնալիորեն ձգում է մատանին: Բորոմիրը մատանու ազդեցությամբ խելագարվում է և մատանու օգնությամբ ուզում է փրկել Գոնդորը: Փորձում է խլել մատանին Ֆրոդոյի ձեռքից: Սա փախչում է և որոշում է հասնել հրաբխին միայնակ: Նրա հետ է Սեմը:
Ընկերները, փնտրելով Ֆրոդոյին և Սեմին, հանդիպում են օրկերին: Բորոմիրը մեռնում է, իսկ Պիպինին և Մերրիին գերի են վերցնում: Արահորնը, Լեգոլասը և Հիմլին գնում են նրանց հետևից՝ փորձելու համար ազատել ընկերներին: Սակայն երիտասարդ հոբիտներն իրենք են փախչում իրենց առևանգիչներից: Հայտնվում են էնտերի անռատում: Էնտերը ծառանման էակներ են: Էնտերը տանում են Ֆրոդոյին մոգ Սարումանի մոտ: Մի ժամանակ նա եղել է Հենդալֆի ընկերը. իսկ հիմա դավաճան է, որին նույնպես գայթակղել է մատանին: Էնտերը դիմակայում են նրան: Մինչև էնտերը գրոհում են նրա ամրոցը, Արահորնը գալիս է անտառ և հանդիպում է Հենդալֆին: Չէ՞ որ Հենդալֆը ոչ թե մարդ է, այլ աստված, որը հաղթել է խավարի տիրակալին: Առջևում է կռիվը Սաուրոնի դեմ և հերոսների գլխավերևում երևում է թևավոր ահարկու Նազգուլը:
Այս ընթացքում Ֆրոդոն և Սեմը հաղթահարում են լեռնային ծանր ճամփան: Սեմին հաջողվում է որսալ Գոլլումին: Մատանու օգնությամբ ստիպում են Գոլլումին ծառայել հոբիտներին և ցույց տալ Խավարի երկրի տեղը: Սակայն հսկայական թունելում Գոլլումը փախչում է՝ թողնելով հոբիտներին հսկա սարդի հետ: Սա խայթում է Ֆրոդոյին: Սեմը կարողանում է քշել սարդին, սակայն նրա տերն անշնչանում է: Հանում է մատանին Ֆրոդոյի պարանոցից և ինքն է որոշում հասցնել մատանին Խավարի երկիր: Սակայն մի փոքր հեռացած լսում է օրկերի ձայները և ականջ դնելով նրանց զրույցին՝ հասկանում է, որ Ֆրոդոն մեռած չէ: Օրկերը տանում են Ֆրոդոյին Սաուրոնի մոտ:
Այդ ընթացքում մյուս հոբիտները բաժանվել են 2 մասի: Հենդալֆը և Պիպինը շտապում են Գոնդորին օգնության, քանի որ սրան է մոտենում Սաուրոնի զորքը, իսկ Մերրին մնում է Ռոհանայի թագավորությունում:
Գոնդորը պաշարված է: Մեծ դժվարությամբ հաղթում են Գոնդորը պաշարած սև զորքին և որոշում են թափանցել Խավարի թագավորության կենտրոն, որպեսզի շեղեն Սաուրոնի ուշադրությունը մատանին տանող Ֆրոդոյից: Սև բերդի մոտ օրկերը և հսկա տրոլները գրոհում են Արահորնի և Հենդալֆի զորքին:
Այդ ընթացքում Սեմը նորից փրկում է իր տիրոջը: Հոբիտները շարունակում են մոտենալ Խավարի թագավորության կենտրոնին: Ֆրոդոյի պարանոցից կախված մատանին դառնում է շատ ծանր: Հասնում են հրաբխին, որտեղ հայտնվում է Գոլլումը: Հարկավոր է հանձնել մատանին իրեն ծնած եռացող տարերքին, սակայն մատանու իշխանությունը չափազանց ուժեղ է Ֆրոդոյի վրա: Նա բղավելով, որ մատանին իրենն է, դնում է այն իր մատին: Գոլլումը կծում է նրա մատը և անզգուշորեն ետ-ետ գնալով ընկնում է հրաբխի մեջ:
Մատանին ոչնչացված է, նրա տիրակալը մեռնում է, աշխարհն ազատված է: Հսկայական արծիվները դուրս են բերում Ֆրոդոյին և Սեմին հրե լավայից: Արահորնը նստում է իր նախնյաց գահին և մեծ պատիվներով ճանապարհ է դնում հոբիտներին:
Այստեղ նրանց սպասում է նոր դժբախտություն: Սարումանը թափանցել է հոբիտների երկիր և ամեն բան ավերում է: Պիպինը և Մերրին, որոնք այժմ փորձառու ռազմիկներ են՝ զորք են հավաքում: Դավաճան կախարդը մեռնում է: Մատանու պատերազմը այսպիսով ավարտվում է:
Միայն թե Ֆրոդոն դառնում է շատ հիվանդոտ: Մատանին թողել է իր ազդեցությունը նրա մարմնի վրա: Աշխարհի համեստ փրկիչը Հենդալֆի և էլֆերի թագավորների հետ նստում է նավ և ուղևորվում է երանելի անմահության երկիր:    
Տես նաև Ջոն Տոլկին Հոբիտ, Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը, Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին | Մատանիների տիրակալը | համառոտ  Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին | Մատանիների տիրակալը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:59:00 Rating: 5
Технологии Blogger.