Ասք Իգորի գնդի մասին | համառոտ



Ասքը սկսվում է դիմումով հնադարի մեծ երգիչ Բոյանին: Հեղինակը նշում է, որ Բոյանը շատ պերճախոս էր, իսկ ինքը մտադիր է գրել պարզ: Նրա ասքը պատմում է սկսած հին Վլադիմիր Մոնոմախից մինչև «այժմյան Իգորը», որը մի քանի հարազատների հետ որոշել է Ռուսիային վերադարձնել պոլովցիների հողը, որ ձգվում է մինչև Սև ծովը:
Իգորի արշավանքի հենց սկզբում տեղի է ունենում արևի խավարում, որին իշխանը նշանակություն չի տալիս: Նրա նպատակն է փորձել Դոնի ջրերից: Դեպի Դոնն են շտապում նաև պոլովցիները:
Ուրբաթ օրը ռուսական զորքերը հաղթում են պոլովցիներին, մեծ ավար են վերցնում՝ գեղեցիկ աղջիկներ, ոսկի և թանկարժեք քարեր: Սակայն հաջորդ օրը մոտենում են պոլովցիների նոր ուժեր: Կայալա գետի մոտ նրանք շրջապատում են ռուսներին: Սկսվում է արյունալի մարտ, որպիսինը տեսնված չէր անգամ Օլեգ Սվյատոսլավովիչի օրոք: Բոլորից քաջ կռվում է Իգորի եղբայր Բույտուր Վսեվոլոդը: Երեք օր շարունակվում է մարտը: Իգորը գերի է ընկնում: Սկսվում է ծանր ժամանակ:
Իգորի գունդը չի կարող հարություն առնել: Կիևի իշխան Սվյատոսլավը վատ երազ է տեսնում, որ իրեն ծածկում են սև վերմակով: Բոյարները պատմում են նրան Իգորի պարտության մասին: Սվյատոսլավը արտասվալից խոսք է ասում: Վաղ էր պատերազմ սկսել պոլովցիների դեմ: Դիմում է ռուսաց իշխաններին և օգնության կանչում:
[…]
Հեղինակը կամ Սվյատոսլավը կոչ է անում Յարոսլավ Իմաստունի և Վսեսլավ Պոլոցկու հետնորդներին վերջ դնել գժտությանը: Պատմվում է Վսեսլավի՝ կախարդ իշխանի մասին, որը մեկ գիշերվա մեջ Պոլոցկից ձիով հասել է Կիև:
Իգորի կինը՝ Յարոսլավնան, լալիս է Պուտիվլում: Նրա ձայնը լսելի է Դանուբի մոտ: Կկուի պես պատրաստ է թռչել իշխան Իգորի մոտ և թևը թաթախել նրա վերքերի արյան մեջ:
Աստված չի թողնում Իգորին գերության մեջ: Հավատարիմ մարդու սուլոցը ուղեցույց է լինում փախչող Իգորի համար: Ղզակ և Կոնչակ խաները հետապնդում են նրան, սակայն չեն հասնում: Իգորը փրկվում է և հասնում է Կիև:

Ասք Իգորի գնդի մասին | համառոտ Ասք Իգորի գնդի մասին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.