Ակսել Բակունց | Միրհավ | համառոտ



Աշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո անիմաստ մաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: Ապա Սոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը:
Նրանք մանկության ընկերներ էին, սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Հետո հասունացան և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անց պատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա հալը, բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն, բայց մոտիկ լինելու ցանկությունը, իբրև ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքինՆա միայն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը: -Կա´խ-կղա, շա´խ-կղաԴիլանը երեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելու այգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:
Մթնկա խորշում թպրտում է գիշերահավը: Տերևները խշշում են: Միրհավն է: Նշան է բռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն է գալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է նրա զարկած միրհավը և մտրակով հարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էր հեռու

Աշուն է, պայծառ աշուն….Հաջորդ ամառը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ է գնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնում է Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Արդեն զառամել է, քայլելիս հենվում է փայտին: Առվակի կողմն է նայում, ժպտում, հիշում Սոնային: Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ: Միրհավի պես թռավ՝ հետքից թողնելով տխրություն և դառնաթախիծ հուշեր

Տես նաև Ակսել Բակունց Ալպիական մանուշակ, Հովհաննես Թումանյան Անուշ և Լևոն Շանթ 
Ակսել Բակունց | Միրհավ | համառոտ Ակսել Բակունց | Միրհավ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.