
Իմացության հավաստիության հարցը կարող է ճշտել իմացության
սահմանները: Գիտությունը տալիս է հավաստի գիտելիք։ Ինչպե՞ս
է հնարավոր իմացության հավաստիությունը և անհրաժեշտությունը։
«Տրանսցենդենտալ էսթետիկա» բաժնում քննվում են զգայական հայեցողության
(այլ հայեցողություն ըստ Կանտի գոյություն չունի) ձևերը՝ տարածությունը և ժամանակը:
Քանի որ իմացության
արտահայտման ձևը դատողությունն է, անհրաժեշտ
է դասակարգել դատողությունները։ Դրանք երկու տեսակ են՝
անալիտիկ և սինթետիկ։ Առաջինները նույնաբանություն են, որովհետև այստեղ պրեդիկատը
նոր իմացություն չի
հավելում սուբյեկտի մասին մեր իմացությանը։ Սինթետիկ դատողություններում պրեդիկատը
ընդլայնում է իմացությունը
սուբյեկտի մասին։ Տարբերակվում են նաև ճանաչողության a priori և a posteriori ձևերը: Անալիտիկ դատողությունները a priori են։
Սինթետիկ դատողությունները լինում են ինչպես a priori, այնպես էլ a posteriori։ Սինթետիկ a posteriori դատոդությունները չունեն համընդհանուր անհրաժեշտ նշանակալիություն, որովհետև փորձն ընձեռում է միայն պատահական իմացություն։ Սակայն հավաստի գիտելիքը պետք է լինի անհրաժեշտ,
օբյեկտիվ և համընդհանուր, դրա աղբյուրը
միայն a priori ճանաչողությունն է։ Ինչպե՞ս են հնարավոր a priori
սինթետիկ դատողությունները մաթեմատիկայում և բնագիտության մեջ։ Ճանաչողության երեք ունակություններն
են զգայականությունը, դատողականությունը և բանականությունը։ Զգայական իմացությունն իրականացվում
է հայեցողության
ձևերի՝ տարածության
և ժամանակի, դատողական
իմացությունը՝ հասկացությունների, իսկ բանականը՝ գաղափարների
միջոցով։
Մաթեմատիկայում a priori սինթետիկ դատողությունները հնարավոր են, որովհետև մաթեմատիկական իմացությունը հիմնվում է հայեցողության ձևերի՝ տարածության և ժամանակի վրա։ Տարածությունը և ժամանակը ոչ թե իրերի հատկություններն են, այլ մարդկային
հայեցողության իդեալական
ձևեր։ Չեն վերաբերում փորձից քաղվող իմացության բովանդակության հետ, սակայն
a priori պայմանավորում են մաթեմատիկական
իմացության համընդհանրությունն ու անհրաժեշտությունը։ Քանի որ աշխարհի մասին պատկերացումը կազմվում է իդեալական
ձևերի շնորհիվ, հնարավոր
չէ իմանալ, թե ինչպիսին է աշխարհն ինքնին։ Հակադրվում
են ինքնին իրերի և երևույթների
աշխարհները։ Ինքնին իրերը սկզբունքորեն
անճանաչելի են, քանզի
չեն տրվում փորձում։ Ինքնին իրը ներգործում է զգայականության վրա և առաջ
բերում փորձնական ճանաչողությունը։
Եթե մաթեմատիկայում a priori սինթետիկ դատողությունները հնարավոր են շնորհիվ զգայական հայեցողության
ձևերի, ապա բնագիտության մեջ՝ շնորհիվ դատողականության a priori ձևերի՝ կատեգորիաների։ Եթե զգայականության միջոցով տրվում է ճանաչողության առարկան, ապա դատողականությունը անհրաժեշտ է այն մտածելու համար։ Իմացությունը զգայականության և դատողականության
համատեղ արգասիք է, որովհետև «զգայություններն առանց հասկացությունների կույր են, իսկ հասկացություններն առանց զգայությունների՝ դատարկ։ Դատողականության
հասկացությունների միջոցով իմաստավորվում, կապակցվում և պատկերավորվում է փորձնական
բովանդակությունը։ Դատողականության a
priori ձևերը՝ հասկացությունները, փորձից դուրս կիրառություն չունեն։ Զուտ ձևեր են, որոնք
զուրկ են բովանդակությունից։ Կանտը մերժում
է ինտելեկտուալ հայեցողության հնարավորությունը, դատողականությունը չի կարող անմիջականորեն հայել մտահասու իրերը։ Գործ ունի միայն զգայականության հրամցված նյութի հետ: Դատողականությունը
ստեղծում է աշխարհի իմացական պատկերը՝ երբեք չլքելով
փորձի սահմանները։
Սակայն ճանաչողությունը միտված է անպայմանականին։ Բանականությունն ունի գաղափարներ, որոնք ի տարբերություն
դատողականության կատեգորիաների միտված չեն փորձին։ Դուրս գալով փորձի սահմաններից՝ բանականությունն անխուսափելիորեն ընկնում է անտինոմիաների մեջ։ Ըստ Կանտի, ավանդական
մետաֆիզիկայում բանականության
հակաթետիկան դրսևորվել է 3 գիտություններում, որոնք են ռացիոնալ հոգեբանությունը, ռացիոնալ տիեզերաբանությունը և ռացիոնալ աստվածաբանությունը։ Հոգեբանությունը ընդունում է,
որ հոգին պարզ, անբաժանելի
հոգևոր սուբստանց
է։ Սա սինթետիկ
դատողություն է, սակայն փորձով չի կարող ստուգվել։
Կանտը հերթով հերքում է Աստծո գոյության գոյաբանական,
տիեզերաբանական և նպատակաբանական ապացույցները: Նույն մոլորությունը
առկա է ռացիոնալ տիեզերաբանութան մեջ, որը ձգտում է աշխարհն ուսումնասիրել
որպես ամբողջություն։ Բայց քանի որ իբրև ամբողջություն աշխարհը փորձում չի
տրվում, բանականությունն խճճվում է անտինոմիաների մեջ։ Դրանք չորսն են և բաժանվում են երկու խմբի՝ մաթեմատիկական և դինամիկ։ Մաթեմատիկական
անտինոմիաներում դրույթը և հակադրույթը
միաժամանակ կեղծ են։ ա) աշխարհն ունի սկիզբ և աշխարհը չունի սկիզբ, բ) ամեն սուբստանց
բաղկացած է պարզ տարրերից և ոչ մի սուբստանց
բաղկացած չէ պարզ տարրերից։ Դինամիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը
կարող են լինել ճշմարիտ
միաժամանակ,
քանզի վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների. ա) աշխարհում
ամեն ինչ կատարվում է անհրաժեշտաբար և աշխարհում գոյություն
ունի ազատություն,
բ) աշխարհը որպես իր պատճառ ունի բացարձակ էակ և չունի այդպիսի բացարձակ էակ։
Տես նաև Արթուր Շոպենհաուեր «Աշխարհը որպես կամք և պատկերացում», Ֆրիդրիխ Նիցշե «Ողբերգության ծնունդը» և Սյորեն Կիերկեգոր
Իմմանուել Կանտ | ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 13, 2015
Rating:
