
Ժպիտը ամենապարզ եղանակն է ցույց տալու նոր ծանոթին, որ նա
ձեզ դուր է գալիս: Մեր արարքները և ժեստերը ավելի շատ են ասում մեր մասին շրջապատի
մարդկանց, քան մեր բառերը: Գիտակցաբար ժպտալով մարդն ազդում է ոչ միայն շրջապատի, այլև
ինքն իր վրա:
Չարժե քննադատել մարդկանց բացեիբաց, քանի որ մարդուն ղեկավարում
է ոչ թե բանականությունը, այլ նրա հուզական աշխարհը: Բենջամեն Ֆրանկլինն ասում է, որ
իր հաջողության գաղտնիքը ոչ ոքի մասին վատ չխոսելն է: Աբրահամ Լինկոլնը ընդհակառակը
բոլորին ծաղրում էր, մինչև որ նրա ընդդիմադիրներից մեկն ի վերջո նրան մենամարտի կանչեց:
Մարդկանց համակրանքը նվաճելու համար պետք է ավելի հաճախ քաջալերել նրանց:
Մարդկանց արարքների առյուծի բաժինը մյուսների հավանությունը
ստանալն է: Պետք է սովորել անկեղծորեն գովել մարդկանց: Դրա համար պետք է ինչպես Ռալֆ
Ուոլդո Էմերսոնը գիտակցել, որ ցանկացած մարդ ինչ-որ բանում գերազանցում է մեզ:
Հետաքրքիր զրուցակից դառնալու համար պետք է հետաքրքրություն
ցուցաբերել զրուցակցի նկատմամբ: Զիգմունֆ Ֆրոյդի ամենամեծ տաղանդը դիմացինին իր ուշադրության
և մասնակցության մեջ համոզելն է: Նա, ով շատ է խոսում իր մասին, չգիտի լսել: Պետք է
հավանություն տալ այն թեմաներին, որոնք հետաքրքրում են զրուցակցին: Թեոդոր Ռուզվելտը
որևէ կարևոր հանդիպումից առաջ հիմնավոր կերպով ուսումնասիրում էր ապագա զրուցակցին:
Խոսեք մարդու հետ նրա մասին և նա ձեզ կլսի ժամերով: Մարդիկ սիրում են, երբ հիշում են
իրենց անունը, իրենց կյանքի մանրամասներ, ծննդյան օրեր, երեխաների անուններ: Անունը
հոգեբանական առավելության բանալի է:
Պետք չէ հարկի ու անհարկի վեճի բռնվել: Երբեք պետք չէ ասել
մարդուն, որ նա իրավացի չէ, որ նա սխալվում է: Երբեք պետք չէ ցույց տալ, որ ավելի խելացի
ես դիմացինից: Զրուցակցի սխալը կարելի է մատնանշել ավելի դիվանագիտորեն և անուղղակի՝
վկայակոչելով օրինակ սեփական դանդաղամտությունը և փաստերը մեկ անգամ էլ ճշտելու ցանկությունը:
Եթե դուք իրավացի չեք, ապա դա պետք է իսկույն ընդունել: Համոզելու
համար զրուցակցին, պետք է ստիպել նրան ավելի հաճախ ասել «այո»: Դա Սոկրատեսի մեթոդն
է: Որքան ավելի շատ է զրուցակիցը համաձայնում, այնքան ավելի շատ է հավանականությունը,
որ նա կընդունի ձեր վերջնական տեսակետը:
1. Ժպտալ, չքննադատել
մարդկանց, հավանություն տալ նրանց կարծիքներին:
2. Հետաքրքրություն ցուցաբերել զրուցակցի նկատմամբ: Խոսել
նրան հետաքրքրող հարցերից:
3. Հիշել մարդկանց անունները, ծննդյան օրերը, նրանց կյանքի
այլ կարևոր մանրամասներ:
4. Խուսափել վեճերից, երբեք չասել զրուցակցին, որ նա սխալվում
է:
5. Ստիպել զրուցակցին ավելի շատ արտասանել «այո» բառը:
Տես նաև Կառլ Գուստավ Յունգ, Վլադիմիր Նաբոկով Լոլիտա և Ջերոմ
Դեյլ Կարնեգի | Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 12, 2015
Rating:
