
Անգլիական ծովափին հանգստի ժամանակ Էրկյուլ Պուարոն և կապիտան
Հասթինգսը ծանոթանում են գայթակղիչ օրիորդ Նիկ Բակլիի հետ: Նրա հետ առաջին զրույցից
հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին գնդակը, որը դիպչել է Բակլիի գլխարկին և հավանաբար
պիտի սպաներ նրան:
Պուարոն որոշում է պաշտպանել Բակլիին և բռնել հանցագործին:
Նա կապիտան Հասթինգսի հետ գալիս է Բակլիի տուն, որը կոչվում է «Էնդհաուս» («Ծայրամասի
տուն»): Պուարոն ամեն բան բացատրում է օրիորդին, իսկ սա պատմում է, որ մինչ այդ նրա
վրա երեք մահափորձ է կատարվել, սակայն նա բանի տեղ չի դրել այդ դիպվածները և համարել
է դրանք պատահական զուգադիպություններ: Պուարոն որոշում է անվտանգության միջոցներ ձեռք
առնել և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ հրավիրել ընկերուհու, որին կարելի է վստահել
և որը կկարողանա օգնել նրան: Նիկն իր մոտ է հրավիրում իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին:
Երբ Նիկի մոտ են գալիս հյուրերը, որպեսզի դիտեն տոնական հրավառությունը,
կատարվում է հանցագործություն: Անհայտ մարդասպանը սպանում է Մեգգիին:
Պուարոն առաջարկում է Նիկ Բակլիին «մահանալ»: Թող բոլորը,
այդ թվում նաև հանցագործը, մտածեն, թե Նիկը մեռած է:
Հաջորդ օրը Պուարոն հավաքում է բոլորին Էնդհաուսում: Նա առաջարկում
է սպիրիտիստական սեանս անցկացնել: Մարում են ջահերը: Հայտնվում է սպիտակ աղոտ ֆիգուր:
Միացնում են լույսը: Դա Նիկն է: Հայտնվում է ոստիկանը, որը ձերբակալում է Կրոֆտներին,
որոնք մինչ այդ թուղտ էին ցույց տվել, որով իբրև թե մեռած Նիկի ժառանգությունը կտակով
անցնում է իրենց: Կրոֆտները հայտնի կեղծարարներ են: Այդ պահին լսվում է կրակոց և ինչ-որ
մեկը ուսից վիրավորում է Ֆրեդերիկա Ռայսին, որը ըստ իրական և կորած կտակի պիտի ժառանգի
այն ունեցվածքը, որը ժառանգել է Նիկ Բակլին: Կրակողը նրա ամուսինն է՝ կոկաինի զոհը:
Սակայն նա չէ սպանել Մեգգիին: Երեկոյան Էնդհաուսը հսկող Ջեպը տեսել է, թե ինչպես է
Նիկը գաղտնարանից հանել ատրճանակը և դրել Ֆրեդերիկայի գրպանը:
Պուարոն պնդում է, որ Նիկն է սպանել Մեգգիին, որպեսզի տիրանա
Մայքլ Սելտոնի՝ իր նախկին նշանածի և Մեգգիի ազգականի թողած ժառանգությանը: Մուտքի մոտ
իր մեղքը չմերժող Նիկ Բակլիին արդեն սպասում են ոստիկանները:
Ագաթա Քրիստի | Էնդհաուսի առեղծվածը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 19, 2015
Rating:
