
Պոեմի նախնական վերնագիրը եղել
է «Ծեր այգեպանի պատմությունը»: Ծեր այգեպանը բանաստեղծի նամակներից մեկում հիշատակված
Ղոխնանց պապն է, որը Լոռու ձորում իր բանջարանոցն
է ունեցել: Թումանյանը դեռևս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին լսել է նրա պատմությունները:
«Հառաչանքն» ունի նախերգանք,
որը Թումանյանը հետագայում վերածել է առանձին ինքնուրույն բանաստեղծության: Ծերունին
խոժոռ դեմքով, կյանք տեսած մարդ է, որի պատմության մեջ բացահայտվում են հայ գյուղի
իդիլիական գեղեցկության և կուսական բնության գրկում ծագող մարդկային աշխարհի աղետալի
կրքերը: Պոեմի հիմքում Չոբան Չատիի պատմությունն
է, որը պատահաբար ընդհարվում է գյուղի թավադի հետ: Չատիի ոչխարները մտել են թավադի
հանդը: Չատին չի հեռացնում իր ոչխարներին: Դեռ ավելին, մտքի եկածն ասում է թավադի երեսին:
Այդ պատմությունն այնպիսի հնչեղություն է ստանում, որ Չատիին աքսորում են Սիբիր: Չատիի պատմությունը միակը չէ… Գյուղացիներն տեսնելով անիրավության աշխարհի անդառնալիությունը
դիմում են հրացանին, զենք են վերցնում, լեռները քաշվում և այդկերպ ըմբոստանում: Հենց
այդ մարդիկ էլ կոչվում են «ղաչաղներ»:
Հովհաննես Թումանյան | Հառաչանք | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 08, 2015
Rating:
