Ժորժ Սանդ | Ինդիանա | համառոտ


Գործողությունները տեղի են ունենում Ռեստավրացիայի օրերին, երբ մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են հեղափոխության և Նապոլեոնի հետ կապված հուշերը: Դե Լա Բրի ամրոցի հյուրասենյակում նստած են երեքը՝ գնդապետ Դելմարը, նրա 19-ամյա կինը՝ Ինդիանան, և վերջինիս հեռավոր ազգական Ռալֆ Բրաունը:
Ծառան հայտնում է, որ ինչ-որ մեկը թափանցել է այգի, և գնդապետը հրացանը ձեռքին դուրս է վազում: Գնդապետը վերադառնում է: Նրա ետևից ներս են բերում երիտասարդ տղայի մարմինը, որի վերքից արյուն է հոսում: Գնդապետը արդարանում է, որ ընդամենը աղ է կրակել: Վիրավոր երիտասարդը իրենց հարևանն է՝ պարոն դը Ռամյերը: Գնդապետի մեջ խանդ է արթանանում: Ուշքի գալով, Ռամյերը բացատրում է, որ ուզում էր իմանալ գնդապետի ֆաբրիկայի բարգավաճման գաղտնիքը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռամյերը այգի է թափանցել կրեոլուհի Նունի հետ հանդիպելու համար: Երիտասարդի զգացմունքներն սկզբում այնքան ուժեղ են, որ նա անգամ պատրաստ է ամուսնանալ Նունի հետ, սակայն աղջիկը շուտով հոգնեցնում է նրան և Փարիզում ստանալով Նունի նամակը, Ռամյերը միայն ծիծաղում է:
Փարիզյան սալոններից մեկում Ռամյերը հանդիպում է Ինդիանային: Նրանք հիշում են իրենց առաջին հանդիպումը Դե Լա Բրիում: Ինդիանան հմայված է Ռամյերով և սիրահարվում է: Նրանք սեր են խոստովանում միմյանց: Ինդիանայի զգացմունքը մաքուր է: Ռամյերի զգացմունքի մեջ կա նաև ամբարտավանություն: Իրավիճակը բարդացնում է նաև Նունը, որը կարծում է, թե Ռանյերը Դելմարների տուն է գալիս իրեն տեսնելու համար: Նա սարսափով նաև իմանում է, որ Նունը իրենից երեխա է սպասում: Ինդիանան իմանում է այս ամենի մասին և հեռացնում է իրենից Ռամյերին: Հասկանալով, որ չի կարող ինչ-որ բանի վրա հույս դնել, Նունը նետում է իրեն գետը: Նունի մահը ատելություն է առաջացնում Ինդիանայի մեջ Ռամյերի նկատմամբ: Ռամյերը սկսում է սիրաշահել պարոն Դելմարին, որպեսզի կարողանա այցելել նրա տուն: Ի վերջո նա ստանում է Ինդիանայի ներումը: Սակայն Ինդիանային վերջնականապես գրավելու Ռամյերի ծրագրերին խանգարում է Ռալֆ Բրաունը՝ Ինդիանայի մանկության ընկերը: Ռամյերը փորձում է սևացնել նրան Ինդիանայի աչքերում: Ի վերջո հոգնելով վեհ սիրուց, որը չի ստանում մերձեցում, Ռամյերը մեկնում է Փարիզ: Ինդիանան հուսահատության մեջ է: Սակայն Դելմարի գործերը վատանում են և նա ստիպված լինում մեկնել Փարիզ: Գնդապետը մտադիր է տեղափոխվել Բուրբոն: Ինդիանան կտրականապես դեմ է դրան, քանի որ այդ դեպքում այլևս չի տեսնի Ռամյերին: Նա փախչում է Ռամյերի մոտ և մնում է նրա ննջարանում: Երբ առավոտյան երիտասարդը վերադառնում է իր սենյակ և հայտնաբերում է Ինդիանային, սա հայտարարում է, որ պատրաստ է նրա մոտ մնալ ընդմիշտ: Ռամյերը փորձում է համոզել նրան վերադառնալ ամուսնու մոտ: Վիրավորված Ինդիանան հեռանում է:
Նա ուզում է ինքնասպանություն գործել, որից նրան ետ է պահում Ռալֆ Բրաունը: Ինդիանան վերադառնում է Դելմարի մոտ և նրանք Բրաունի հետ միասին մեկնում են Բուրբոն կղզի: Այնտեղ ստանում է նամակ Ռամյերից, որը պնդում է, որ սիրում է նրան: Աղջկա հոգին տակնուվրա է լինում: Ամուսինը իմանում է ամեն բան: Նա կաթված է ստանում, իսկ Ինդիանան գիշերով նավ է նստում և փախչում է Ռամյերի մոտ:
Ռամյերն իր ֆինանսական վիճակը շտկելու համար ստիպված է եղել ամուսնանալ մեծհարուստի դստեր հետ և այժմ ապրում է Դելմարների ամրոցում: Գալով ամրոց Ինդիանան գտնում է ոչ միայն Ռամյերին, այլև նրա կնոջը: Վերադառնում է Փարիզ, որտեղ նրան գտնում է Ռալֆը: Հաղորդում է, որ պարոն Դելմարը մահացել է: Ինդիանան ուզում է մեռնել: Ռալֆ Բրաունը առաջարկում է նրան մեռնել միասին իրենց հարազատ կղզում, որտեղ խաղացել են երեխա ժամանակ:
Կղզում Ռալֆը խոստովանում է, որ միշտ սիրել է Ինդիանային: Ինդիանան խնդրում է իր ընկերը լինել նաև երկնքում:
Մեկ տարի անց մի ճանապարհորդ Բուրբոն կղզում հայտնաբերում է խրճիթ, որտեղ ապրում են Ռալֆը և Ինդիանան: Իրենց երջանկությամբ նրանք պարտական են միայն իրենք իրենց:    
                 
Տես նաև Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը Շարլոտ Բրոնտե Ջեյն Էյր և Էթել Լիլիան Վոյնիչ Բոռը
Ժորժ Սանդ | Ինդիանա | համառոտ Ժորժ Սանդ | Ինդիանա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.