Դեն Բրաուն | Ինֆեռնո | համառոտ


Վեպի մուտքում մարդը փախչում է իր հետապնդողներից և նետում է իրեն Ֆլորենցիայի բարձր աշտարակից՝ մտածելով մարդկությանն արած իր շնորհի՝ Ինֆեռնոյի մասին:
Հարվարդի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը արթնանում է անծանոթ կլինիկայում: Պատուհանից նայելով՝ հասկանում է, որ Ֆլորենցիայում է: Բժիշկ Սիենա Բրուքսի օգնությամբ պարզում է, որ վերջին 2 օրերը ջնջվել են նրա հիշողությունից: Կլինիկա է գալիս գաղտնի ծառայության՝ Կոնսորցիումի կին-գործակալը: Նրան ուղարկել են Լենգդոնին վերացնելու: Նա մտնելով կրակում է փախչող Լենգդոնի և Սիենայի ետևից, սակայն նրանք անհետանում են տաքսիով:
Կոնցորցիումի շեֆը սպասում է նորությունների: Նրա գործակալությունը զբաղվում է կեղծարարություններով, ձևավորում է կեղծ հասարակական կարծիք և թաքցնում է այցելուներին օրենքից: Այցելուներից մեկը վերջերս նետել է իրեն Ֆլորենցիայի աշտարակից և պատվիրել է տարածել Ինֆեռնոյի մասին պատմող հոլովակը և բանկային սեյֆից վերցնել ոսկրե ցիլինդրը: Սակայն ցիլինդրը գողացված է և շեֆը ուղարկել է գործակալին շտկելու դրությունը:
Սիենան իր տուն է բերում պրոֆեսորին: Լենգդոնը Սիենայի բնակարանում գտնում է հոդվածներ հրաշամանուկ աղջնակի մասին: Այդ աղջիկը Սիենան է: Վերջինս ցույց է տալիս Լենգդոնին բիոկապսուլան, որ կարված է պրոֆեսորի օձիքի ետևում: Կապսուլան բացվում է Լենգդոնի մատնահետքի օգնությամբ: Լենգդոնը զանգահարում է ամերիկյան հյուպատոսություն և հայտնվում է կին-գործակալը: Լենգդոնը որոշում է, որ ամերիկյան կառավարությունը մտադիր է ոչնչացնել իրեն: Կոնտեյների մեջ նա հայտնաբերում է փոքրիկ ոսկրե ցիլինդր, որը մինի-պրոյեկտոր է: Այն ցույց է տալիս Բոտիչելլիի «Դժոխքի պատկերը», որը նկարազարդում է Դանտեի «Աստվածային կատակերգության» մի մասը: Նկարը փոփոխված է: Այստեղ գրված է. «Ճշմարտությունը կարելի է տեսնել միայն մահվան աչքերով»: Սիենայի տանն են մոտենում հատուկ գործակալության մարդիկ և սկսում են փնտրել Լենգդոնին: Սիենան նորից կարողանում է փրկել պրոֆեսորին:
Կին գործակալը, որը պիտի սպաներ Լենգդոնին, իմանալով, որ իրեն հեռացրել են ծառայությունից, որոշում է ավարտին հասցնել սկսած գործը:
Լենգդոնը մեկնում է Ֆլորենցիա: Գործակալը հետևում է նրան: Լենգդոնը գլխի է ընկնում, որ ծածկագիրը նշում է որմնանկար, որը գտնվում է Հին քաղաքի թանգարանում: Այստեղ Լենգդոնին և Սիենային շրջապատում են ոստիկանները, սակայն նրանք կարողանում են ազատվել ոստիկաններից: Նրանց շարունակում է հետապնդել հատուկ գործակալը: Թանգարանի հսկիչներից մեկն ասում է, որ Լենգդոնը նախորդ օրը եղել է թանգարանում իր գործընկերոջ՝ պրոֆեսոր Բուզոնիի հետ: Նրանք դիտում էին Դանտեի հետմահու դիմակը: Հսկիչ տեսախցիկը նկարել է, թե ինչպես են նրանք գողացել դիմակը: Դիմակը միլիարդատեր Բերտրան Զոբրիստի սեփականությունն է: Սա ունի դեմոգրաֆիական տեսություն, ըստ որի մարդկության քանակը հարկ է կրճատել: Դրախտում հայտնվելուց առաջ մարդկությունը նախ պիտի այցելի դժոխքը: Պարզվում է, որ Բուզոնին նախորդ օրը մեռել է սրտի կաթվածից: Նա թողել է Լենգդոնին հաղորդություն՝ ասելով, որ գաղտնիքը Դանտեի «Կատակերգության» 25-րդ գլուխն է: Լենգդոնը և Սիենան հերթական անգամ կարողանում են փախչել ոստիկաններից: Նրանց հետևող հատուկ գործակալը սպանվում է:
Լենգդոնը հասկանում է, որ իրենք փնտրում են ժանտախտի աղբյուրը, և որ իր խորաթափանցությունից է կախված մարդկության ճակատագիրը: Լենգդոնը հայտնվում է Կոնսորցիումի շեֆի մոտ, որին ցույց է տալիս Զոբրիստի թողած տեսաձայնագրությունը: Ջրի մեջ իջեցված է լուծվող պլաստիկից պարկ: Երբ պլաստիկը վերջնականապես լուծվի, վիրուսը կհայտնվի ջրում: Շեֆից Լենգդոնը իմանում է, որ Սիենան նույնպես Կոնսորցիումի գործակալ է:
Ստամբուլում Լենգդոնը գտնում է լիճը, որի ջրի մեջ պարկն արդեն լուծվել է: Տեսնելով ստորգետնյա լճի մոտ Սիենային՝ Լենգդոնը վազում է նրա ետևից: Սիենան պատմում է նրան, որ Զոբրիստը, որին նա ճանաչում էր, ստեղծել է վարակ, որը վարակում է մարդկանց անպտղությամբ: Մարդկության մեկ երրորդը վարակված է այդ վարակով: Սակայն Սիենան տիրապետում է գաղտնիքներին, որոնցով կարելի է շտկել իրավիճակը: Լենգդոնը համոզում է նրան մեկնել Ժնև՝ մասնակցելու համար բժշկագիտական ֆորումի:      

Տես նաև Դեն Բրաուն Դա Վինչիի ծածկագիրը, Ումբերտո Էկո Վարդի անունը և Արթուր Կոնան Դոյլ Չորսի նշանը
Դեն Բրաուն | Ինֆեռնո | համառոտ Դեն Բրաուն | Ինֆեռնո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.