
Վեպում ծավալվող գործողությունները առաջին դեմքով պատմում
է հսկա հնդկացի Բրոդմենը, որը գտնվում է հոգեբուժարանում և խուլ ու համր է ձևանում ուրիշների զրույցները լսելու համար։ Հոգեբուժարանում ամեն բան ենթարկված է բուժքույր Միլդրեդ Ռետչեդի հաստատած կարգ ու կանոնին։ Վերջինս չունի անձնական կյանք, ամուսնացած չէ: Փոխարենը նա
իր իշխանությունն է հաստատել ողջ բուժանձնակազմի և հիվանդների վրա: Ուշադիր հետևում
է օրակարգին. վերկաց, լվացումներ, ճաշարան, խաղասենյակ․․․ Բրոդմենը կոչում է բուժքրոջը «Կոմբինատ»։
Վեպի գլխավոր հերոսներից մեկն է Ռենդլ Պատրիկ ՄաքՄերֆին, որը հոգեբուժարան է տեղափոխվում բանտից՝ ամենայն հավանականությամբ հոգեկան հիվանդ ձևանալով ուղղիչ աշխատանքներից խուսափելու համար։ Կլինիկայի մյուս հիվանդները ներկայանում են ոչ այնքան որպես
արատավորներ, որքան հասարակությամբ մերժվածներ:
Խռովարար ՄաքՄերֆին որոշում է խախտել բուժքույր Ռետչեդի հաստատած կարգը:
Սկսում է նրանից, որ մյուս հիվանդներին հիշեցնում է կյանքի վայելքների մասին և մասամբ
մոռանալ է տալիս անձնական կոմպլեքսները: Կազմակերպում է փախուստ-ճանապարհորդություն,
թղթախաղեր ու գրազներ: Փորձում է բեյսբոլի մրցաշարի հեռուստադիտումներ կազմակերպել:
Չնայած, որ հիվանդների քվեարկությամբ հաղթում է հեռուստացույց դիտելու նրա առաջարկը,
բուժքույր Ռետչեդը անջատում է հեռուստացույցը: Հիվանդները շարունակում են նստած մնալ
հեռուստացույցի առաջ և ձևացնում են, թե դիտում են խաղը: Դա ստիպում է Ռետչեդին սաստկացնել
պայքարը ՄակՄերֆիի դեմ: Վերջինս իմանում է, որ բուժքույր Ռետչեդը իրավասու է անժամկետ
երկարացնել հիվանդների մնալը կլինիկայում: ՄակՄերֆին փորձում է իրեն զուսպ պահել: Սակայն
կարճ ժամանակ անց նա նորից վերադառնում է իր կոնֆլիկտին: Սանիտարների հետ կռվի արդյունքում
ՄակՄերֆին և հնդկացի Բրոդմենը հայտնվում են էլեկտրաշոկային թերապիայի բաժանմունքում,
որը ՄակՄերֆիի վրա մեծ ազդեցություն չի ունենում: Հնդկացին դադարում է խուլ ու համր
ձևանալ, իսկ ՄակՄերֆին հիվանդանոց է բերում երկու անառակ աղջիկների: Մանկամիտ Բիլի
Բիբիտը, որին կլինիկա էր հանձնել սեփական մայրը, աղջիկներից մեկի հետ կորցնում է իր
կուսությունը: Բուժքույր Ռետչեդը սպառնում է ամեն բան պատմել Բիլիի մորը: Տղան ընկնում
է դեպրեսիայի մեջ և մենակ մնալով բժշկի սենյակում, կտրում է կոկորդը վիրահատական դանակով:
ՄակՄերֆին հարձակվում է բուժքրոջ վրա և սկսում է խեղդել նրան, սակայն վրա հասած սանիտարները
հեռացնում են նրան: Այս անգամ ՄակՄերֆին հայտնվում է վիրահատական սեղանին և անցնում
է լեյկոտոմիայի վիրահատություն, որից հետո պալատ է վերադառնում բուսական վիճակում:
Այժմ նա իսկական հոգեկան հիվանդ է: Մյուս հիվանդները, որոնք ազատվել են նորմալ աշխարհի
հանդեպ վախերից մեկը մյուսի ետևից լքում են կլինիկան: Վեպի ավարտին հնդկացի Բրոդմենը
խեղդում է ՄակՄերֆիին բարձով և կոտրելով պատուհանի ապակին փախչում է:
Տես նաև Ջոն Ապդայկ Վազիր, Ճագար, Հարպեր Լի Ծաղրասարյակ սպանել և Հենրի Միլլեր Խեցգետնի արևադարձ
Կեն Կիզի | Թռիչք կկվի բնի վրայով | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
2:31:00
Rating:
