Նիզամի Գյանջավի | Խոսրով և Շիրին | համառոտ


Պոեմի գլխավոր հերոսը՝ Սասանյան արքայազն Խոսրովը, տեսնելով լճում լողացող Բարդայի հայ արքայադուստր Շիրինին, սիրահարվում է նրան: Շիրինը նույնպես սիրում է Խոսրովին, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով, Խոսրովն ամուսնանում է Բյուզանդիայի արքայադուստր Մարիամի հետ, իսկ Շիրինը հրաժարվում է նրա հետ արտամուսնական կապ հաստատել:
Շիրինին է սիրահարված նաև ճարտարապետ Ֆարհատը: Խոսրովը խանդում է և վեճի է կանչում Ֆարհատին: Սակայն վերջինս չի հրաժարվում երազել Շիրինի մասին: Այդ ժամանակ Խոսրովը պատվիրում է նրան Բիսուտուն լեռան միջով թունել կառուցել Շիրինի պատվին: Ֆարհատը համաձայնում է պայմանով, որ Խոսրովը կհրաժարվի Շիրինից:
Ֆարհատը սկսում է աշխատել: Շիրինը այցելում է նրան Բիսուտուն լեռան մոտ և կաթ է մատուցում: Երբ Շիրինի ձին վայր է ընկնում լեռան քարքարուտի մեջ, Ֆարհատը ձեռքերի վրա տանում է Շիրինին նրա ամրոցը և վերադառնում է իր աշխատանքին: Խոսրովը, իմանալով այս հանդիպման մասին, զայրանում է: Նա հասկանում է, որ Ֆարհատի աշխատանքը մոտենում է ավարտին: Խանդը ստիպում է նրան դիմել ստոր քայլի: Նա կեղծ լուր է հասցնում Ֆարհատին Շիրինի մահվան մասին: Ֆարհատը վշտից ինքնասպան է լինում:
Պոեմի վերջում Խոսրովը, հրաժարվելով երկրային ունայնությունից, միանում է Շիրինի հետ: Հանուն Շիրինի հրաժարվում է անգամ գինուց (Շիրինն ասում է, որ նա կլինի Խոսրովի համար գինի և մատռվակ): Սակայն Մարիամից ծնված Խոսրովի որդին՝ Շիրվեն, գահընկեց է անում հորը և փակում հրի տաճարում:
Մի գիշեր Շիրվեն ծանր վիրավորում է հորը: Խոսրովը մահանում է արնահոսությունից՝ չցանկանալով արթնացնել իր կողքին քնած Շիրինին: Զարթնելով և տեսնելով արյունը՝ Շիրինը սկսում է արտասվել: Լվալով Խոսրովի մարմինը գերչակով և վարդի ջրով, Շիրինը փոխում է նրա զգեստը և ինքն էլ զգեստափոխվում է: Շիրվեն խնդրում է նրա ձեռքը, սակայն Շիրինը Խոսրովին թաղելուց հետո հարվածում է իրեն դաշույնով և սպանում, որպեսզի հայրասպանի բաժին չդառնա:

Պատմական իրողությունները, որոնք աղբյուր են ծառայել պոեմի համար, նկարագրվում են Ֆիրդուսիի «Շահնամեում»: Հայ պատմիչ Սեբեոսը իր «Պատմության» մեջ հիշատակում է քրիստոնյա Շիրինին, որը Խոսրովի կանանցից ամենաազդեցիկն էր: 

Նիզամի Գյանջավի | Խոսրով և Շիրին | համառոտ Նիզամի Գյանջավի | Խոսրով և Շիրին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.