
Ներածության մեջ հեղինակը հիշում է երգիչ Նավադագային, որը
հին ժամանակ երգել է Հայավաթի երգը: Հնդկացիների բարձրագույն աստված Գիտչի Մանիտոն
է, որը ստեղծել է բոլոր ազգերին, գծել է բոլոր գետերը, ծեփել է կավից ծխամորճ և ծխել
է այն: Նա կոչ է անում բոլոր ժողովուրդներին եղբայրներ դառնալ և ասում է, որ կգա մարգարե,
որը ցույց կտա նրանց փրկության ուղին: Լսելով նրան, հնդկացիները լվանում են դեմքերից
մարտական ներկը, ծխում են ծխամորճեր և հեռանում են: Հաղթելով Միշե Մոկվու արջին, Մեջեկիվիսը
դառնում է Արևմտյան Քամու Տիրակալ, իսկ մյուս քամիները բաժանում է զավակներին: Արևելյանը
տալիս է Վեբոնին, Հարավայինը՝ Շավոնդազիին, իսկ Հյուսիսայինը՝ չար Կաբիբոնոկեին:
Լուսնից ընկնում է հրաշալի Նոկոմիսը, աստղերի դուստրը: Դուստր
է ծնում և կոչում է նրան Վենոն: Զգուշացնում է աղջկան, որ Մեջեկիվիսը կարող է գայթակղել
իրեն: Սակայն Վենոնը չի լսում մորը և հղիանում է Մեջեկիվիսից: Ծնվում է տխրության զավակը՝
Հայավաթը: Մեջեկիվիսը թողնում է Վենոնին և սա մեռնում է վշտից: Երբ Հայավաթը մեծանում
է, գնում է փնտրելու հորը, որպեսզի լուծի մոր վրեժը: Երեք օրվա կռվից հետո Մեջեկիվիսը
խնդրում է Հայավաթին դադարեցնել մարտը: Մեջեկիվիսն անմահ է, իրեն անհնար է հաղթել:
Հորդորում է որդուն վերադառնալ իր ժողովրդի մոտ, մաքրել գետերը, հաղթել հրեշներին,
և խոստանում է դարձնել նրան Հյուսիս-արևելյան Քամու տիրակալ:
Հայավաթը յոթ օր ու գիշեր ծոմ է պահում: Գիչի Մանիտոյից խաղաղություն
է խնդրում բոլոր ազգերի համար: Հայտնվում է ոսկեծամ պատանի, որի հետ նա մենամարտում
է և երեք օր հետո հաղթում: Նա սպանում է պատանուն, որին թաղում է: Գերեզմանի վրա աճում
է եգիպտացորեն, որը Գիչի Մանիտոյի շնորհն է մարդկանց:
Հայավաթը նավակ է շինում, զարդարում է այն ոզնու փշերով,
հետո իր ընկերոջ՝ Կվազինդի հետ ճամփա ընկնում տակվամինո գետով և մաքրում է այն: Նրա
նավը կուլ է տալիս Միշե Նամա հսկայական թառափը: Բայց Հայավաթը գտնվելով ձկան որովայնում
սեղմում է նրա սիրտը, միչև հսկան մեռնում է: Դրանից հետո Հայավաթը հաղթում է նաև չար
կախարդ Մեջիսոգվոնին, որին պահպանում են օձերը:
Հայավաթն իրեն կին է գտնում: Դա Մինեգագն է դակոտցիների ցեղից:
Որպեսզի պաշտպանի իր ցանքերը, Հայավաթը պատվիրում է կնոջը գիշերով մերկ դուրս գալ դաշտ:
Կարողանում է որսալ ագռավների թագավորին, որը բերել էր թռչունների մեծ երամը: Հայավաթը
հորինում է գրերը, որպեսզի գալիք սերունդները ճանաչեն դրանք: Չար ոգիները սպանում են
Հայավաթի ընկերներից մեկին: Հայավաթը այնքան է ընկճվում, որ հիվանդանում է: Նրան բուժում
են հմայախոսությունների օգնությամբ:
Ցուրտ ձմեռ է: Հայավաթի տանը հայտնվում են երկու ուրվական
կանայք: Նրանք ոչինչ չեն ասում, միայն ուտում են կերակուրը: Մի գիշեր նրանք սկսում
են լաց լինել և պատմում են, որ իրենք հոգիներ են և եկել են Մեռյալների կղզուց, որպեսզի
խրատեն ապրողներին:
Հնդկացիների բնակավայրերում մեծ սով է սկսվում: Հայավաթը
գնում է որսի, սակայն որս չի բերում: Մինեգագը թուլանում և մեռնում է: Հեռու արշավանքից
բնակավայր է վերադառնում Յագուն, որը պատմում է, որ հասել է Մեծ Ծովին և այնտեղ տեսել
է մեծ նավ, որի մեջ նստած են դեմքերը սպիտակ ներկած 100 զինվոր: Բոլորը ծիծաղում են
նրա պատմությունների վրա: Միայն Հայավաթն է լուրջ լսում: Նա ասում է, որ երազ է տեսել
օտարերկացիների մասին, որոնց Գիչի Մանիտոն պատվիրում է սիրալիր հյուրընկալել: Հայավաթը
նաև պատմում է, որ իր երազը գուժում է բազմաթիվ ժողովուրդների վերաբնակություն: Նա
նաև տեսել է, որ շատ հնդկացիական ցեղեր կպատերազմեն միմյանց դեմ:
Հայավաթը և մյուս հնդկացիները սիրալիր են ընդունում օտարեկրյա
հյուրերին և հաղորդակից են դառնում նրանց բերած ճշմարտության խոսքին՝ քրիստոնեական
կրոնին: Հյուրերը պառկում են քնելու նրա տանը, իսկ Հայավաթը պատվիրելով իր ժողովրդին
անսալ հյուրերի իմաստուն խոսքին, հեռանում է Երանելի կղզիներ:
Տես նաև Հարիեթ Բիչեր Սթոու Քեռի Թոմասի խրճիթը, Թոմաս
Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը և Ֆենիմոր Կուպեր Վերջին մոհիկանը
Հենրի Լոնգֆելո | Հայավաթի երգը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
07:14:00
Rating:
