
Գլխավոր հերոսը լրագրող է, որը դարձել է գործազուրկ և թերթում
է 10 տարվա ընթացքում իր գրած ստերը: Իր լրագրողական գործունեության բուռն տարիներին
նա ապրում էր Տալինում: Յուրաքանչյուր հոդված կապված է որոշակի կոմպրոմիսի հետ: Այսպես,
իր մի ռեպորտաժում թվարկելով գիտական կոնֆերանսի մասնակից երկրները՝ նա մոռացել էր
սոցիալիստական տերությունները նշել սկզբում: Խմբագրի դիտողությունից հետո նա ուղղել
էր նյութը և հույս ուներ ստանալ 3 ռուբլի, իսկ ստանում է 2 ռուբլի:
Թերթերից մեկում էստոնուհի կթվորուհին Բրեժնևին է հայտնում
իրենց մարզի կաթնատվության մասին և, որ իրեն վերջապես ընդունել են կոմունիստական կուսակցության
շարքերը: Հերոսը հիշում է, թե ինչպես իրեն այդ նյութը գրելու համար գործուղում են հեռավոր
մարզերից մեկը: Նրան և լուսանկարչին ընդունում է առաջին քարտուղարը: Կային երկու աղջիկներ,
որոնք պատրաստ էին կատարել լրագրողի ամեն ցանկություն: Հոսում էին խմիչքի գետեր:
Կթվորուհուն լրագրողը հանդիպում է միայն մի պահ, «մշակութային ծրագրի» արանքում:
Գրում է նաև երիտասարդ կոմերիտմուհի Տիյնա Կարուի մասին,
որը երազում էր գիտնական դառնալ: Սակայն Տիյնան գաղտնի ցանկություն ունի ազատվելու
իրեն անվերջ հետապնդող սեռական բարդույթից: Խնդրում է լրագրողին օգնել իրեն ազատվել
այդ բարդույթից և հանդես գալ ուսուցչի դերում: Լրագրողը հրաժարվում է: Սակայն Տիյնան
աղաչում է ծանոթացնել իրեն «սրիկա» ընկերոջ հետ: Չէ՞ որ հերոսը կունանա սրիկա ընկեր:
Հերոսը ընտրում է Չերնովին, որի հետ մի քանի անհաջող հանդիպումներից հետո Տիյնան վերջապես
կարողանում է ազատագրվել բարդույթից: Որպես շնորհակալություն նա մեկ շիշ վիսկի է նվիրում
լրոգրողին, որը գոհ գնում է գրելու հոդվածը երիտասարդ ակտիվիստի մասին:
Հերոսը հիշում է էստոնացի լրագրող Բուշին, որը ազնվության
և կոմպրոմիսների հանդեպ ատելության պատճառով հաճախ մնում է գործազուրկ:
Հիշում է, թե ինչպես էին թաղում աշխատանքի հերոս Հուբերտ
Իլվեսին, որի դագաղի մեջ շփոթմունքի արդյունքում հայտնվել էր ուրիշի դին: Թաղման արարողությունը,
իհարկե, չեն ընդհատում և հասցնում են ավարտին, որոշելով, որ դիակները կփոխեն գիշերով:
Հերոսը մի անգամ պիտի հոդված գրի համակենտրոնացման ճամբարի
նախկին գերիների հանդիպման մասին: Նրան գործուղում են լուսանկարիչ Ժբանկովի հետ: Մի
քանի բաժակ ոգիլից խմիչք ընդունելուց հետո վետերանները բացվում են և պարզվում է, որ
բոլորը չէ, որ նստել են Դախաուի ճամբարում: Ավելի շատ նրանց բերանից հնչում են Մորդովիայի
և Ղազախստանի շատ ավելի ծանոթ անունները: Ծագում են ազգային սուր հարցեր: Մեկը հրեա
է, իսկ մյուսը՝ չուխոնացի և Ադոլֆ Հիտլերը նրան թանկ է ինչպես հարազատ եղբայրը: Կրքերը հանգստացնում
է Ժբանկովը: Նա ծաղիկների մեծ փունջ է դնում պատուհանագոգին: Հերոսն ասում է, որ փունջը
հրաշալի տեսք ունի: Ժբանկովն ուղղում է նրան՝ ասելով, որ դա ոչ թե փունջ է, այլ պսակ:
Հերոսը որոշում է հրաժեշտ տալ լրագրությանը:
Տես նաև Ալեքսանդր Սոլժենիցին Արխիպելագ Գուլագ, Միխայիլ
Սալտիկով-Շչեդրին Մի քաղաքի պատմություն և Բորիս Պաստերնակ Դոկտոր Ժիվագո
Սերգեյ Դովլաթով | Կոմպրոմիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
07:57:00
Rating:
