Հենրիկ Էդոյան | Զանգը հնչում է, Ջոն Դոն


Զանգը հնչում է նորից, Ջոն Դոն, զանգը հնչում է,
նա երբեք չի լռում, նա հնչում է անվերջ,
վերևից ներքև: Մարդիկ չեն լսում,
նրանց ականջներին սարքեր են միացրած:
Նրանք ջազ են լսում:
Բայց զանգը հնչում է:
Նրանք ձևացնում են՝ թե ոչինչ չեն լսում –
դա ուրիշի մահն է, իսկ իրենք
անմահ են, դա ուրիշ մի զանգ է,
իսկ իրենք ապրում են:
Նրանց ականջները փակված են ձայներով,
նրանց երակներով աղմուկն է հոսում,
նրանց պատուհանները վարագուրված են,
(իբրև թե մենք կյանքի իսկական որդիներն ենք):
Բայց լսեն, թե՝ չլսեն – դա միևնույն է,
զանգը հնչում է
քաղաքի պղտոր օդում, ջազի աղմուկի մեջ,
քո տողերում, Ջոն Դոն,
զանգը հնչում է:

Հենրիկ Էդոյան | Զանգը հնչում է, Ջոն Դոն Հենրիկ Էդոյան | Զանգը հնչում է, Ջոն Դոն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:55:00 Rating: 5
Технологии Blogger.