Հենրիկ Էդոյան | Ես հարցնում եմ, նա՝ պատասխանում


«Բայց ունի՞ Աստված հիշողություն»-
«Ոչ, որովհետև
Նա չունի մոռացություն»:

«Իսկ ունի՞ նա անցյալ»-
«Ոչ, որովհետև
Նա չունի ապագա»:

«Բայց նա բարի՞ է»-
«Ոչ, որովհետև
Նա չունի չարություն»:

«Նա ինձ ընդունո՞ւմ է»-
«Ոչ, որովհետև
Նա քեզ չի լքել»:

«Բայց մահը ինձ է փնտրում»-
«Ոչ, որովհետև
Քո ամեն հարցի մեջ դու մահանում ես:
Մեռածին նա չի փնտրում»:

«Բայց նայիր, ես դողում եմ…»-
«Ոչ, որովհետև
Այդ ես եմ դողում»:

Տես նաև Գարնան դեմ
Հենրիկ Էդոյան | Ես հարցնում եմ, նա՝ պատասխանում Հենրիկ Էդոյան | Ես հարցնում եմ, նա՝ պատասխանում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:09:00 Rating: 5
Технологии Blogger.