Սթիվ Ջոբս



Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է Փոլ և Կլարա Ջոբսերին (Կլարան ծագումով հայ է): Դպրոցական տարիքից տղան հետաքրքրվում է էլեկտրական սարքավորումներով: Դպրոցում ծանոթանում է ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, որը շատ շուտով լքում է: Որոշ ժամանակ սովորում է վայելչագրություն: Աշխատում է համակարգչային խաղեր մշակող "Atari" ընկերությունում: 1976 թ. Ջոբսն իր ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է "Apple" ընկերությունը, որն զբաղվում է համակարգիչների արտադրությամբ: Պրոյեկտները մշակում է Վոզնյակը, իսկ Ջոբսն զբաղվում է մարքետինգային հարցերով: Նրանց առաջին համակարգիչը "Apple I"-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: "Apple I"-ն ու ավելի ուշ թողարկված "Apple II"-ն մեծ հաջողություն բերեցին իրենց ստեղծողներին: "IPO"-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր: 1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռանում է ընկերությունից և հիմնադրում համակարգչային "NeXT" ընկերությունը: 12 տարի անց նա վերադառնում է "Apple"` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին միավորում է ընկերությունները: "iPod" նվագարկիչների, "iPhone" սմարթֆոնների և "iPad" պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողանում է արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթների թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդները: 1986 թվականին Ջոբսը դառնում է "The Graphics Group" ընկերության սեփականատերը: Ընկերությունն այնուհետև կոչվում է "Pixar": Շուտով ձեռք է բերում նաև "Lucasfilm" կինոստուդիան` վճարելով 5 միլիոն դոլար: 2006 թվականին "Pixar"-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց "Walt Disney"-ը: Ջոբսը մնաց "Disney"-ի տնօրենների խորհրդում: Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը: Հարկ է նշել, որ "Apple"-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ: Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը "Apple"-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ "Gulfstream" օդանավը:
2003 թվականի աշնանը Ջոբսի մոտ հայտնաբերվում է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման: Oգոստոսին Ջոբսը հայտարարում է լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում Ջոբսը մահանում է:


Տես նաև Արքիմեդ
Սթիվ Ջոբս Սթիվ Ջոբս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.