Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը» համառոտ



Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշի վրայից և կույրին նստեցնում իր կողքը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.
- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:
Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրն իր պատմությունն է պատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրանքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.
- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:
- Ճի՛շտ ես ասում, - պատասխանում է կինը, - գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին հախից գալ և իրենց հետ քաղաք է գալիս, որտեղ նախ փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: Հետո կինն է պատմում ճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է հասկանալ, թե ով է ստում՝ կարգադրում է նրանց առանձին սենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար է ածվում: Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն մտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիս է: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են

Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը» համառոտ Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:19:00 Rating: 5
Технологии Blogger.