Կուրտ Վոննեգուտ | Կապույտ մորուք | համառոտ


Գիրքը Րաբո Ղարաբեկյանի՝ էքսպրեսիոնիստ նկարչի ինքնակենսագրությունն է: Նրա ծնողները կարաղացել են փրկվել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժամանակ: Մասնակցում է Երկրորդ աշխարհամարտին:
Նկարչի կարիերան անհաջողության է մատնվում անօրակ «Սատին-Դուրա-Լյուքս» ներկի պատճառով, որով նա նկարում էր իր կտավները: «Վինդզորի կապույտ 17» հսկայական նկարի ներկը թափվում է և մնում է մաքուր կտավը: Նույն բախտին են արժանանում նաև նրա մյուս նկարները: Բայց նա մեծ կարողության տեր է դառնում շնորհիվ իր ընկերների՝ հետագայում նշանավոր նկարիչների նկարների մեծ հավաքածուի, որը ձեռք էր բերել:
Ղարաբեկյանը ապրում է ծովի ափին, որտեղ համառորեն հաստատվում է նաև Ցիրցեա Բերման անունով տարօրինակ մի կին: Վերջինս փորձում է հաստատել իր օրենքները և քննադատում է էքսպրեսիոնիզմը: Նրան արգելված է լինել միայն մի տեղ: Նրարիչն արգելում է լինել նրան միայն կարտոֆիլի ամբարում, որտեղ ինչ-որ բան է պահված:
Ղարաբերյանը թաքցրել է այնտեղ կտավներ, որոնք սպիտակ են, և որոնք նա այդպիսին էր թողել իր գլխավոր նկարից հետո: Սակայն կնոջ մահից հետո, Ղարաբեկյանը գնում է ներկեր և վեց ամիս անցկացնում է ամբարում՝ աշխատելով նկարների վրա:
Երբ Ցիրցեան, լուծելով իր խնդիրները, պատրաստվում է հեռանալ նրանից, Րաբո Ղարաբեկյանը որոշում է ցույց տալ նրան նկարը, որի վրա աշխատում էր: Դա հսկայական կտավ է, որի վրա ռեալիստորեն պատկերված է մեծ հովիտը, որում գտնվում է 5219 մարդ: Նկարը պատկերում է այն առավոտը, որը տեսավ նկարիչը՝ զարթնելով Երկրորդ աշխարհամարտի ավարտի հաջորդ օրը:   

Կուրտ Վոննեգուտ | Կապույտ մորուք | համառոտ Կուրտ Վոննեգուտ | Կապույտ մորուք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2016 Rating: 5
Технологии Blogger.