Հովհաննես Թումանյան | Մարոն | համառոտ


Իննամյա Մարոյին ամուսնացնում են հասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոն սկզբում դեմ չէ: Նրան դուր է գալիս Կարոյի բերած քաղցրավենիքը: Բայց հետո նա բախվում է ամուսնական հասուն կյանքի անհաղթահարելի դժվարություններին: Ամուսնական առաջին գիշերը նա ուժեղ վախ է ապրում և ատելությամբ է լցվում Կարոյի հանդեպ: Մարոն փոքրիկ աղջիկ է, որը դեռ պիտի խաղ անի: Կարոն մինչ ամուսնությունը նրա համար մի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Հայտնվելով անծանոթ ու օտար աշխարհում՝ Մարոն փորձում է փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ: Սակայն գոյություն ունեն համայնքի կարծիքը, պատիվը և նահապետական օրենքը: Մարոյի հայրը վախենալով համայնքի «դատից»՝ չի օգնում, չի կարող օգնել իր աղջկան և ստիպված վռնդում է նրան: Մարոյի վախերը վերագրվում են կախարդությանը: Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո  ձորն ընկնելով մահանում
Մայրը այդպես էլ չի հասկանում Մարոյի կործանման պատճառները:


Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին
Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Տես նաև Անուշ, Գիքորը և Հառաչանք
   
Հովհաննես Թումանյան | Մարոն | համառոտ Հովհաննես Թումանյան | Մարոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:31:00 Rating: 5
Технологии Blogger.