Հովհաննես Թումանյան | Գիքորը | համառոտ


Գյուղացի Համբոյի տանը կռիվ է, որովհետև սա որոշել է  իր  որդուն՝ Գիքորին տանել  քաղաք: Ուզում է, որ այնտեղ տղան աշխատանք անի և մարդ դառնա: Կինն աղաչում է ամուսնուն, որ չգցի իր որդուն այդ անիրավ աշխարհը, սակայն Համբոն չի լսում:
Համբոն թողնում է Գիքորին բազազ Արտեմի՝ հարուստ վաճառականի մոտ: Երեկոյան հայրը վերջին խրատներն է տալիս Գիքորին. աչքին ընկածը չվերցնել, ազնիվ լինել, միշտ շնորհակալ լինել: Բազազ Արտեմն անգամ չի վճարում Գիքորի համար: Ասում է, որ դեռ ոչինչ չգիտի: Իրեն պիտի վճարեն, որ վերցնում է տղային:
Քաղաքի կյանքը լրիվ նորություն է Գիքորի համար: Արտեմի կինը, որի սրտով չէր Գիքորի մնալը, հանձնարարություններ է տալիս անփորձ տղային: Դժգոհ է մնում: Միայն բազազի մայր Դեդին է սովորեցնում Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա... Բազազի դուքանի աշկերտներն էլ շարունակ ծաղրում են նրան, «քիքի» են կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։ Ամենաանտանելին, սակայն, քաղցն է:
Բազազ Արտեմը դաժանորեն ծեծում է Գիքորին այն բանից հետո, երբ միամիտ երեխան իր հետ շուկայում շրջելուց հետո տուն դառնալով, աղջիկ պարոնին հյուրերի ներկայությամբ զեկուցում է, թե բալը թանկ էր, չգնեցին: Դրանից հետո Արտեմը Գիքորին իր հետ խանութ է տանում: Բայց այնտեղ էլ Գիքորն իր տեղում չէ: Ուշացնում է Արտեմի ճաշը, ծեծի է ենթարկվում և սովի մատնվում:
Ցուրտ եղանակին խանութի առաջ հաճախորդներին «էստի համեցեք» ասող տկար Գիքորը մրսում և հիվանդանում է: Արտեմը տեղափոխում է նրան քաղաքային հիվանդանոց: Այստեղ էլ արդեն հոգեվարքի մեջ տղային վերջին անգամ այցելում է հայրը: Երբ Գիքորը մեռնում է, Համբոն թաղում է նրան, իսկ շորերը հավաքում ու տանում է գյուղ, որ մայրը վրան լացի:

Տես նաև Հովհաննես Թումանյան Լոռեցի Սաքոն, Անուշ և Հառաչանք
Հովհաննես Թումանյան | Գիքորը | համառոտ Հովհաննես Թումանյան | Գիքորը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.