Պաուլ Ցելան | Մահվան ֆուգա


Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք այն երեկոյան
մենք խմում ենք այն կեսօրին և առավոտյան խմում ենք այն գիշերը
խմում ենք ու խմում
մենք օդում գերեզման ենք փորում այնտեղ չի լինի նեղ
Մի մարդ է ապրում տան մեջ նա խաղում է օձերի հետ նա գրում է
երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկե մազերը Մարգարետե
նա գրում է դա և կանգնում տան առաջ և շողում են աստղերը նա սուլոցովկանչում է իր գամփռներին
նա սուլոցով կանչում է իր հրեաներին ստիպում է հողի մեջ գերեզման փորել
նա մեզ հրամայում է մի պար նվագել

Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք քեզ գիշերով
մենք խմում ենք քեզ առավոտյան և կեսօրին մենք խմում ենք քեզ
խմում ենք ու խմում
Մի մարդ է ապրում  այն տանը և խաղում է օձերի հետ նա գրում է
երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկե մազերը Մարգարետե
Քո մոխրե մազերը Սուլամիթ մենք օդում գերեզման ենք փորում ուր չի լինի նեղ
Նա գոչում է բահերն ավելի խոր մտցրեք հողի մեջ դուք այդտեղ, իսկ դուք այնտեղ երգեք և նվագեք
նա շոշափում է գոտու երկաթը ճոճում է նրա աչքերը կապույտ են
բահերը խոր մտցրեք դուք այդտեղ, իսկ դուք այնտեղ շարունակեք նվագել

Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք քեզ գիշերով
մենք խմում ենք քեզ կեսօրին և առավոտյան մենք խմում ենք քեզ երեկոյան
խմում ենք ու խմում
Տանը մի մարդ է ապրում քո ոսկե մազերը Մարգարետե
քո մոխրե մազերը Սուլամիթ նա խաղում է օձերի հետ
Նա գոչում է ավելի քաղցր նվագեք մահը գերմանացի վարպետ է
Նա գոչում է ջութակներն ավելի մռայլ հնչեցրեք, իսկ հետո դարձեք ծուխ
այնտեղ ամպերի մեջ դուք ձեզ գերեզման կգտնեք այնտեղ կարելի է պառկել առանց նեղվելու

Սև կաթ վաղորդայնի մենք խմում ենք քեզ գիշերով
մենք խմում ենք քեզ կեսօրին մահը գերմանացի վարպետ է
մենք քեզ խմում ենք երեկոյան և առավոտյան խմում ենք ու խմում
մահը գերմանացի վարպետ է նրա աչքերը կապույտ են
նա դիպչում է քեզ արճիճե գնդակով դիպուկ է դիպչում
Մի մարդ է ապրում տան մեջ քո ոսկե մազերը Մարգարետե
նա մեզ վրա է արձակում իր գամփռներին նա մեզ նվիրում է գերեզման օդում
նա խաղում է օձերի հետ և երազում մահը գերմանացի վարպետ է
քո ոսկե մազերը Մարգարետե
քո մոխրե մազերը Սուլամիթ


Տողացի թարգմանությունը՝ Ս. Ստեփանյան
Պաուլ Ցելան | Մահվան ֆուգա Պաուլ Ցելան | Մահվան ֆուգա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:31:00 Rating: 5
Технологии Blogger.