Պաուլ Ցելան | Radix, Matrix


Ինչպես քարին են ասում, ինչպես
դու,
ինձ անդնդից,
հայրենիքից քույր-
-ացած, վաղա-
-հաս, դու,
դու ինձ վաղաժամ,
գիշերվա ոչնչի մեջ,
Այլ-գիշերվա մեջ հանդի-
պած, դու
Այլ-դու.

Այնժամ, երբ ես դեռ չկայի,
այնժամ, երբ դու
չափչփում էիր արտը, միայնակ.

Ո՞վ,
ո՞վ էր այն
ցեղը, սպանված, այն
սև, երկնքում կանգնած՝
Ձողը և ամորձին:

(Արմատը:
Աբրահամի արմատը: Հեսսեի արմատը: Ոչ ոքի
Արմատը օ
Մեր:)

Այո,
ինչպես քարին են ասում, ինչպես
դու
իմ ձեռքերով այնտեղ
և ոչնչի մեջ ես ձգվում, այդպիսին է
այն, ինչն այստեղ է.

նաև այս
պտղահատակն է բացվում,
այս ցածը
մեկն է վայրի


բացվող պսակներից:

Տես նաև Պաուլ Ցելան Բանաստեղծություններ 
Պաուլ Ցելան | Radix, Matrix Պաուլ Ցելան | Radix, Matrix Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 06, 2016 Rating: 5
Технологии Blogger.