Թոմաս Ս. Էլիոթ | Սնամեջ մարդիկ



«Պարոն Քուրցը... մեռավ»
«Ողորմացեք ծերուկ Գային»

I

Մենք սնամեջ մարդիկ ենք
Եվ խրտվիլակներ,
Խոնարհելով ծղոտով լցված
Գլուխները մեր:
Ավաղ ձայներն անտենչ
Մինչ շշնջում ենք միասին հակված
Անիմաստ են ու դառնանուն
Ինչպես քամին չոր խոտի մեջ
Կամ կոտրված ապակու վրա
Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում:

Պատկեր առանց ձևի, երանգ առանց գույնի,
Կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման:

Նրանք ովքեր կտրեցին անցան
Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը
Հիշում են (եթե հիշում են) մեզ
Ոչ որպես վայրագ, կորած հոգիների
Այլ միայն որպես
Սնամեջ մարդկանց,
Խրտվիլակների:

II

Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել-
Մահվան երզի արքայությունում
Չեն հայտնվում դրանք.
Այնտեղ, մի ծառ է օրորովում
Իսկ ձայները
Քամու երգի մեջ
Մարող աստղերից անգամ
Հեռու են ու ավելի շքեղ:
Թող ես ավելի մոտ չլինեմ
Մահվան երազի արքայությունում
Ինքս էլ կկրեմ
Նրբին դիմակներ
Խաչված ցուպեր,առնետի ու ագռավի մորթ
Ընդարձակ դաշտում
Եվ միշտ քամուն հնազանդ,
Ոչ ավելի մոտ...

Միայն չլինի վերջին հանդիպումը
Աղջամուղջի արքայությունում:

III

Սա մեռած երկիր է,
Կակտուսի երկիրը
Այստեղ են հառնում քարե
Կուռքերը ու ստանում
Ողորմածությունը մեռյալ ձեռքի
Հանգչող աստղերի շողի ներքո:

Այսպես է լինում
Մահվան մյուս արքայությունում
Արթնանալ մենակ
Այն ժամին երբ մենք
Դողում ենք քնքշանքից
Շուրթեր որոնք գիտեն համբուրել
Ջարդված քարին են աղոթք ասում:

IV

Աչքերն այստեղ չեն
Այստեղ աչքեր չկան
Մենող աստղերի այս դաշտավայրում
Սնամեջ դաշտում
Եվ մեր կորած արքայությունների
Ջարդված երախում

Որ վերջին վայրն է մեր հանդիպման
Մենք խարխափում են կուրացած
Եվ չենք խոսում
Հղի գետի ափին կանգնած
Կուրացած, մինչև
Աչքերն են հայտնվում
Ինչպես աստղը մշտնջենական
Կամ աղջամուղջի արքայության
Վարդը բազմաթերթ
Որ դատարկ մարդկանց
Հույսն է հավետ:

V

Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը
Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
Առավոտվա ժամը հինգին

Գաղափարի և
Իրականություն միջև
Ընթացքի և
Գրոծողություն միջև
Ստվերն է ընկնում
Զի քոնն է Արքայությունը
Հղացման և
Արարման միջև
Զգացմունքի և
Պատասխանի միջև
Ստվերն է ընկնում
Կյանքը շատ երկար է
Ցանկություն
Եվ ջղացնցման միջև
Կարողության
Եվ գոյության միջև
Էության
Եվ անկաման միջև
Ստվեն է ընկնում
Զի քոնն է Արքայությունը
Զի քոնն է
Կյանքը
Զի քոնն է

Այսպես է վերջանում աշխարհը
Այսպես է վերջանում աշխարհը
Այսպես է վերջանում աշխարհը
Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով:

Թարգմանությունը՝ Ս. Մկրտչյան
Տես նաև Թոմաս Ս. Էլիոթ Բանաստեղծություններ
Թոմաս Ս. Էլիոթ | Սնամեջ մարդիկ Թոմաս Ս. Էլիոթ | Սնամեջ մարդիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.