Գրիգոր Զոհրապ | Այրին | համառոտ



Մութի հետ դուրս է գալիս Մարտիրոսը, խանութը ավլում, վաճառատան մեծ ապակին սրբում։ Վեց ամիս է այս խանութում է աշխատում իր հորեղբոր տեղը, որը 10 տարի բեռնակիր ու պահապան ծառայելուց հետո վերադարձել է հայրենիք։ Մարտիրոսի 19 տարին դեռ չի լրացել: Փերայում նորություն է այս նորեկ պահապանը. կանայք հիանում են՝ տեսնելով նրան։
- Ամուսնացա՞ծ ես,- հարցնում էին նրան ամեն կողմից։ Ու հաստատական պատասխանի վրա, մեկը ցավում է, մեկը ծիծաղում։ «Փռենթան»-ի վաճառատանը առաջին օրերը Մարտիրոսի համար զարմանքի օրեր եղան։ Այս բազմահարկ ու փառավոր շենքը, իր հազար ու մեկ բաժանումներով, օձապտույտ սանդուխքներով, ճոխությամբ, հաճախորդների անընդհատ հոսքով, երանելի քաղաքի ազդեցություն ունեցավ։ Հայրենիքում նրան սպասում էր իր մանկամարդ կինը։ Պսակից հետո 2 ամիս էին ապրել միասին: Երիտասարդ կինը ավելի շատ տանեցիներին էր պատկանում, քան իր ամուսնուն: Երբ ամուսինը Պոլիս մեկնեց, նա չզարմացավ, քանի որ կարգն այդպիսին էր, և նա բազում կանանց օրինակն ուներ աչքի առաջ, ովքեր անամուսին ապրեցին ողջ կյանքը՝ դառնալով ամուսնական կյանքի համար անպետք պառավներ, մինչև որ նրանց ամուսինները աշխատում էին Պոլսում: Իսկ Մարտիրոսին իր խանութում հավանում է հայ մի տիկին, որը հոգնել էր հոդացավերից տառապող իր հարուստ վաճառական ամուսնուց: Ձմեռնամուտին, շրջակա գյուղերում շատերի ամուսինները վերադառնում են Պոլսից: Նրանցից մեկն է Խաչոն, որը արտ ու եզ պահելու փող էր կուտակել: Ձմեռը հասավ իր ողջ սաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներին հիշեցնելու համար, որ հարմար ժամանակին են հասել հայրենի վառարանին։ Մարտիրոսի վերադարձի մասին խոսքը չկար: «Փռենթան»-ի վայելչակազմ պահապանը իր համար հարմար տեղ էր գտել: Նա նորեկ պարզամիտ տղան չէր: Բայց ի՞նչ օգուտ. հարուստ տիկնանց համակրանքը ծառերի վրա նստա թռչունների պես անհաստատ է։ Տանից թուղթ է գալիս, որը բռնի հիշեցնում է նրան մոռացած սրբազան պարտավորությունները: Մարտիրոսը բեռնակրություն անելու ուժ և կամք չունի այլևս: Ուզում է գործ բռնել, բայց դրամ չկա։ Կարիքը ստիպում է նրան գաղտնի ու անձայն պսակվել, պոլսեցի մի կնոջ հետ, առանց պատրիարքարանին լուր տալու, բարեկամ հրավիրելու: Տանից անվերջ նամակներ են գալիս. աները սպառնում է հարսին վռնդել, եթե երկրորդ փոլոսն էլ անվճար մնա։
Գնացողները շարունակում են վերադառնալ Պոլսից։ Բայց Մարտիրոսից պատասխան չկա։ Կինը եկեղեցում լուռ աղոթքներ է անում, բայց դրանք չեն փոխում նրա ճակատագիրը։ Գնում է այն արտը, որտեղ ճանապարհ է դրել Մարտիրոսին և, հայացքը ճանապարհին, սպասում:

Գրիգոր Զոհրապ | Այրին | համառոտ Գրիգոր Զոհրապ | Այրին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.