Ջեյմս Ջոյս | Քույրերը


Այս անգամ վիճակն անհույս էր. դա երրորդ հարվածն էր։ Ամեն գիշեր ես անցնում էի նրանց տան կողքով (արձակուրդների ժամանակն էր) և դիտում պատուհանի լուսավորված քառակուսին. ամեն երեկո պատուհանը լուսավորված էր նույն՝ աղոտ ու միատոն լույսով։

Մտածում էի, որ եթե նա մահացել է, ապա կտեսնեմ մոմերի արտացոլանքը պատուհանի վարագույրների վրա, որովհետև գիտեի, որ հանգուցյալի գլխավերևում միշտ երկու վառվող մոմ են դրվում։ Նա հաճախ էր ասում ինձ. «Այս աշխարհում իմ օրերը հաշված են», բայց ուշք չէի դարձնում նրա խոսքերին։ Հիմա ես գիտեի, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Ամեն գիշեր, երբ նայում էի պատուհանին, շշուկով արտասանում էի «կաթված» բառը։ Այդ բառն ականջիս հնչում էր արտասովոր, ինչպես Էվկլիդեսի «գնոմոնը» և կատեխիզիսի «սիմեոնականությունը», բայց հիմա այն հնչում էր որպես մի հանցավոր և մեղսավոր էակի անուն։ Այդ բառը սարսափ էր ծնում իմ մեջ և ես ցանկանում էի մոտիկից տեսնել դրա մահաբեր աշխատանքը;
Երբ ցած իջա ընթրիքի, ծերուկ Քոթերը կրակի մոտ նստած ծխում էր։ Մինչ մորաքույրս ինձ շիլա էր լցնում, Քոթերը վերադարձավ ընդհատված զրույցին
Ո՛չ, ես չէի ասի, թե նա իսկապես ․․․ բայց ինչ֊-որ տարօրինակ բան կար․․․ ինչ-֊որ բան էր կատարվում նրա հետ․․․ ես կասեմ իմ կարծիքը նրա մասին․․․
Նա սկսեց ծծել ծխամորճը և փորձում հավաքել մտքերը։ Ձանձրալի, ծե՛ր հիմար։ Երբ նոր ծանոթացանք, նա դեռ բավականին հետաքրքիր մարդ էր, խոսում էր թորման տարբեր եղանակներից, բայց ես շուտով ձանձրացա գինեգործության մասին նրա անվերջանալի խոսակցություններից։
Ես ունեմ իմ տեսությունը, — ասաց նա։Իմ կարծիքով, դա այն․․․ բացառիկ դեպքերից է․․․ բայց դժվար է ասել․․․
Նա նորից սկսեց ծծել ծխամորճը՝ այդպես էլ չբացատրելով իր տեսությունը։ Հորեղբայրս նկատելով իմ զարմանքս ասաց
Վատ լուր: Մահացել է քո ծեր բարեկամը։
Ո՞վ, — հարցրի ես։
Հայր Ֆիլնը։
Մահացե՞լ։
Պարոն Քոթերը հենց նոր հայտնեց այդ մասին։ Անցնելիս է եղել նրանց տան մոտով։
Գիտեի, որ ինձ են նայում, ահա ինչու շարունակեցի ուտել, ձևացնելով, թե լուրը ինձ անտարվեր թողեց։
Հորեղբայրս բացատրեց Քոթերին
Տղան ու նա մոտ ընկերներ էին, հայր Ֆլինը նրան շատ բան է սովորեցրել։ Ասում են, ծերուկը նրան շատ էր սիրում։
Աստված հո՜գին լուսավորի, — ասաց մորաքույրս ջերմեռանդորեն։
Ծեր Քոթերը մի պահ նայեց ինձ։ Զգում էի, որ նրա փոքրիկ, կոճակի պես սև աչքերը նայում են ինձ, բայց ես որոշեցի չբավարարել նրա հետաքրքրասիրությունը և հայացքս չհեռացրի ափսեից։ Նա նորից սկսեց ծծել իր ծխամորճը, և վերջապես թքեց բուխարու ճաղերին։
Ես թույլ չէի տա, — ասաց նա, — որ իմ երեխաները շփվեն նման մարդու հետ։
Ի՞նչ եք ուզում ասել պարոն Քոթեր, — հարցրեց մորաքույրս։
Ուզում եմ ասել, որ դա վնասակար է երեխաների համար։ Իմ կարծիքով տղան պիտի խաղ անի իր հասակակիցների հետ և ոչ թե․․․ Իրավացի չե՞մ ասում, Ջեք։
Դա նաև իմ կարծիքն է, — ասաց հորեղբայրս։Թող երեխան իր նմանների հետ խաղա։ Մարմնամարզությամբ զբաղվիր՝ միշտ ասում եմ ես այդ Ռոզենկրոյցերին։ Է՜հ, երբ թռչնի պես ազատ էի ամեն առավոտ՝ ձմեռ թե ամառ, սառը լոգանք էի ընդունում։ Ահա թե ինչն է հիմա փրկում ինձ։ Կրթությունը շատ լավ և օգտակար բան է, բայցՊարոն Քոթերը գուցե գառան մի՞ս փորձի, — դիմեց նա մորաքրոջս։
Ո՛չ, ո՛չ մի անհանգստացեք, — ասաց ծեր Քոթերը։ Մորաքույրս բուֆետից հանեց սկուտեղը և դրեց սեղանին։
Բայց ինչո՞ւ եք կարծում, պարոն Քոթեր, թե դա վնասակար է երեխաներին,— հարցրեց նա։
Վնասակար է,— պատասխանեց Քոթերը,— որովհետև երեխաների ուղեղն այնքա՜ն տպավորվող է։ Ինքներդ գիտեք, որ երբ երեխան տեսնում է այդպիսի բաներ, դրանք անհետևանք չեն մնում
Ես բերանս լցրի հաճարի շիլայով, որովհետև վախենում էի, որ չեմ կարողանա զսպել զայրույթս։ Ձանձրալի, ծեր, կարմրաքիթ հիմար։ Այդ գիշեր ուշ քնեցի։ Չնայած որ զայրացած էի Քոթերի վրա այն բանի համար, որ նա ինձ երեխա կոչեց, բայց ջանում էի հասկանալու նրա կցկտուր խոսքերի իմաստը։ Սենյակի խավարում ինձ թվում էր, թե նորից տեսնում եմ կաթվածահարի ծանր, թուխ դեմքը։ Գլուխս թաքցրի վերմակի տակ և փորձեցի մտածել նոր տարվա մասին, սակայն թուխ դեմքը դեռ շարունակում էր ինձ հետապնդել։ Դեմքը շշնջում էր, և ես հասկացա, որ ցանկանում է ինչ֊որ բան խոստովանել։ Զգում էի, որ սուզվում եմ արատավոր ու հաճելի մի աշխարհ, որտեղ ինձ սպասում է նույն դեմքը։ Նա շշնջացող ձայնով խոստովանում էր, և ես չէի հասկանում, թե ինչու էր անվերջ ժպտում և ինչու էին թաց նրա շրթունքները։ Հետո հիշեցի, որ նա մահացել է կաթվածից, և նկատեցի, որ ես նույնպես ամոթխած ժպտում եմ, ասես թողություն եմ տալիս նրա սիմեոնականությանը։ Հաջորդ առավոտ, նախաճաշից հետո, գնացի տեսնելու Գրեյթ Բրիթըն սթրիթի վրա գտնվող փոքրիկ տունը։ Դա արտաքուստ անհրապույր, «Գործվածք» ցուցանակը կրող մի կրպակ էր։ Կրպակում վաճառում էին գլխավորապես մանկական կոշիկներ ու հովանոցներ։ Սովորաբար պատուհանին փակցված էր «Հովանոցների վերանորոգում» հայտարարությունը։ Այսօր հայտարարությունը չկար, որովհետև փեղկերը փակ էին, իսկ դռան վրա ժապավենով ամրացված էր կրեպե մի ծաղկեփունջ։ Երկու աղքատ հագնված կանայք և հեռագրատան փոստատարը կարդում էին ժապավենին փակցված բացիկը։ Ես նույնպես մոտեցա և կարդացի
Հուլիսի 1, 1895 թ
Հարգարժան Ջեյմս Ֆլին քահանա,
Սեթ սթրիթ) վաթսունհինգ տարեկան։
(Սբ. Քեթրին եկեղեցու նախկին֊
Խաղաղություն նրա աճյունին։
Կարդալով բացիկը, համոզվեցի, որ հայր Ֆլինը մահացել է և այդ անակնկալն ինձ շփոթեցրեց։ Եթե նա չմահանար, ներս կմտնեի կրպակի խորքում գտնվող փոքրիկ սենյակը և կտեսնեի նրան վերարկուն հագին, օջախի հարևան բազկաթոռում։ Մորաքույրս երբեմն ուղարկում էր մի տուփ «Ընտիր» ծխախոտ և այդ նվերը սթափեցնում էր նրան բթացնող նիրհից։ Սովորաբար ինքս էի լցնում ծխախոտը նրա սև ծխախոտատուփի մեջ, որովհետև ծերուկի ձեռքերը ուժեղ դողում էին և նա որպես կանոն ծխախոտի կեսը թափուկ էր հատակին։ Անգամ այն ժամանակ, երբ նա իր մեծ, գողացող ձեռքը մոտեցնում էր քթին, ծխախոտի կտորները թափվում էին հագուստին։ Թերևս այդ մշտական նստվածքն էր նրա հին քահանայական փարաջային խունացած֊ կանաչավուն տեսք հաղորդում, որովհետև շաբաթվա ընթացքում ծխախոտի հետքերից սևացած կարմիր թաշկինակը, որով նա փորձում էր թափ տալ շորին կպած փոշին, ոչ մի օգուտ չէր տալիս։ Ուզում էի ներս մտնել և տեսնել նրան, բայց չհամարձակվեցի դուռը ծեծել։ Դանդաղ քայլեցի փողոցի արևոտ կողմով, ճանապարհին կարդալով գրեթե բոլոր թատերական հայտարարությունները։ Տարօրինակ էի կարծում այն, որ ոչ ես էի սգի մեջ, ոչ էլ օրը, և տհաճություն զգացի, երբ հասկացա, որ ազատվել եմ, ասես նրա մահն ինձ ինչ-որ բանից ազատել էր։ Դա զարմացրեց ինձ, որովհետև հորեղբայրս երեկ երեկոյան իսկապես ճիշտ էր ասում. ծերուկը շատ բան էր սովորեցրել ինձ։ Նա ավարտել էր Հռոմի իռլանդական քոլեջը և ինձ սովորեցրել լատիներեն կարդալ։ Նա պատմում էր կատակոմբների և Նապոլեոն Բոնապարտի մասին, բացատրում պատարագի բազմաթիվ ծեսերի և քահանայի տարբեր հաքուկապի նշանակությունը։ Նա հաճույք էր ստանում դժվար հարցեր տալուց, օրինակ, ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում, կամ՝ արդյոք գործած այս կամ այն մեղքը համարվո՞ւմ է մահացու, թույլատրելի, թե՞ պարզապես թուլություն է։ Նրա հարցերը ցույց էին տալիս, թե որքան բարդ և խորհրդավոր են եկեղեցու կանոնները, որոնք ես միշտ համարում էի սովորական ծեսեր։ Քահանայի պարտականությունները հաղորդության և խոստովանության խորհրդի ժամանակ ինձ այնքան կարևոր էին թվում, որ ես զարմանում էի, թե մարդիկ ինչպես են հանդգնում ստանձնել այդ պարտականաթյունը։ Եվ ես բնավ չզարմացա, երբ նա պատմեց, որ այդ բարդ հարցերը բացատրելու համար եկեղեցու հայրերը գրել են «Փոստային տեղեկագրի» չափ ստվար գրքեր, որոնք տպված են, ինչպես թերթերում դատավարությունների մասին տպագրված հայտարարությունները։ Հաճախ, երբ մտածում էի այդ մասին, չէի կարողանում նրան որևէ բան պատասխանել կամ էլ կրակում էի որևէ հիմարություն, և սխալիս վրա նա սովորաբար ժպտում ու օրորում էր գլուխը։ Երբեմն ստիպում էր, որ մենք միասին երգենք պատարագը, որը ես անգիր էի արել և երբ սխալվում էի, նա նորից օրորում էր գլուխը, մտածկոտ ժպտում և ժամանակ առ ժամանակ մի քիչ ծխախոտ վերցնելով, հերթով մոտեցնում ռուգներին։ Երբ ժպտում էր, երևում էին նրա մեծ, դեղին ատամները, իսկ լեզուն հայտնվում էր ստորին շրթունքի վրա՝ սովորություն, որից ես անհարմար էի զգում մեր ծանոթության սկզբում։ Քայլելով փողոցի արևկող մասով, ես հիշում էի Քոթերի խոսքերը և փորձում հիշել, թե երազիս մեջ հետո ինչ կատարվեց։ Հիշեցի, որ կար մի թավշյա վարագույր ու մի հնաոճ լուսամփոփ: Ես ինձ անծանոթ բարքերի հեռավոր երկրում էի՝ գուցե ԻրանումԲայց երազիս ավարտը չկարողացա հիշել։ Երեկոյան մորաքույրս ինձ իր հետ տարավ հանգուցյալի տուն։ Արևը մայր էր մտել, բայց մայրամուտին նայող շենքերի պատուհանների ապակիները արտացոլում էին ամպերի երկար շղթայի բոսորագույն ոսկին։ Նաննին մեզ դիմավորեց ընդունարանում և քանի որ բարձրաձայն բարևելն անհարմար էր, մորաքույրս միայն լուռ սեղմեց նրա ձեռքը։ Պառավը ձեռքով հարցական նշան ուղղեց վեր, և երբ մորաքույրս համաձայնեց, մեզ ուղորդեց նեղ աստիճաններով դեպի վեր, թեքելով գլուխն այնպես, որ հավասարվեց բազրիքին։ Աստիճանահարթակին նա կանգ առավ և ձեռքով մեզ հրավիրեց հանգուցյալի բաց սենյակը։ Մորաքույրս ներս մտավ, բայց պառավը, տեսնելով, որ տատանվում եմ, նորից մի քանի անգամ ձեռքով նշան արեց։ Ես ներս մտա՝ ձգտելով քայլել անձայն։ Սենյակը լցվել էր մայր մտնող արևի լույսով, որ ներս էր մտնում վարագույրի երիզից և լույսի մեջ մոմերը նման էին գունատ, նուրբ բոցերի։ Նա պառկած էր դագաղում։ Նաննին նշան արեց, և մենք ծնկի իջանք հանգուցյալի ոտքերի մոտ։ Ես ձևացրի, թե աղոթում եմ, բայց չէի կարողանում կենտրոնանալ, քանզի պառավի քրթմնջոցը խանգարում էր։ Նկատեցի, որ պառավի շրջաղգեստը սխալ է կոճկված, իսկ քաթանե կոշիկների կրունկների մի կողմը մաշվել էր։ Հանկարծ մտքովս անցավ, որ ծեր քահանան դագաղի մեշ ժպտում է։ Բայց ոչ։ Երբ մենք ոտքի ելանք և մոտեցանք հանգուցյալին, տեսա, որ նա չի ժպտում։ Պառկած էր հանդիսավոր ու լուրջ և հագնված էր, ասես ուր որ է պիտի գնսա ծառայության, և մեծ, անշարժ ձեռքերում պահում է թասը։ Դեմքի արտահայտությունը շատ խիստ էր։ Այդ դեմքը թուխ էր՝ խոշոր խոռոչանման սև ռունգներով և մազոտ։ Սենյակում տարածվել էր ծաղիկների ծանր հոտը։ Մենք խաչակնքեցինք և դուրս եկանք։ Ներքևի փոքրիկ սենյակում Էլիզան նստել էր քահանայի պատվավոր բազկաթոռին։ Ես տեղավորվեցի անկյունում գտնվող իմ սովորական տեղում, իսկ Նաննին մոտեցավ բուֆետին, հանեց գինու սրվակը և մի քանի գավաթ, ապա դրեց սեղանին և առաջարկեց մի փոքրիկ գավաթ գինի խմել։ Նա ինձ առաջարկեց կաթնային պաքսիմատներ, բայց ես հրաժարվեցի, կարծելով, որ ուտելիս աղմուկ կհանեմ։ Նա կարծես փոքր֊ինչ ափսոսանքով ընդունեց իմ մերժումը և լուռ մոտենալով աթոռին, նստեց քրոջ կողքին: Ոչ ոք ոչ մի բառ չասաց: Բոլորս նայում էինք դատարկ բուխարուն։ Մորաքույրս սպասեց, և, երբ Էլիզան հոգոց հանեց, ասաց
Ախր ինչ արած, հիմա նա այն աշխարհում է։Էլիզան մի անգամ էլ հոգոց հանեց և որպես համաձայնության նշան, գլուխը թեքեց։
Մորաքույրս նախքան կում անելը, ձեռքում պտտեցրեց գինու գավաթը։
Իսկ նա ինչպե՞սխաղա՞ղ, — հարցրեց մորաքույրս։
Նա այնքան խաղաղ էր, տիրուհի, ուղղակի անհավատալի էր լավ մահ էր, փա՜ռք տիրոջը։
Եվ վե՞րջ…
Երեքշաբթի օրը հայր Օ՚Ռուրկն այստեղ էր։ Նա օծման վերջին խորհուրդը կատարեց և հաղորդություն տվեց։
Ուրեմն հայր Ֆլինը գիտե՞ր
Այո, նա մահացավ անտրտունջ։
Տեսքը խաղաղ է,— ասաց մորաքույրս։
Նույնն էր ասում նաև այն կինը, որը եկել էր նրան լվանալու։ Նա ասում էր, որ հայր Ֆլինը կարծես քնած է, իսկ դեմքը այնքան խաղաղ ու հանգիստ է։ Ոչ ոք չէր մտածի, թե նա դագաղում այդքան խաղաղ տեսք կունենա։
Եվ իսկապես,— շշնջաց մորաքույրս։ Նա խմեց իր գավաթից։
Ինչ արած, օրիորդ Ֆլին, ձեզ համար սփոփանք է արդեն այն, որ ձեզնից եկած ամեն բան արեցիք: Դուք՝ երկուսդ էլ, շատ էիք մտածում նրա մասին։
Էլիզան շրջազգեստի եզրը հարթեց ծնկների վրա։
Ա՛խ, խեղճ Ջեյմս,— ասաց նա,— Աստվա՛ծ վկա, մենք մեզնից եկած ամեն բան արեցինք։ Եվ որքան էլ մեզ համար ծանր էր, երբեք նրան հոգսի մեջ չթողեցինք։
Նաննին հենցվեց բազմոցի բարձին և թվաց, ուր հիմա կքնի։
Ա՛խ, խեղճ Նաննին,— ասաց Էլիզան, նայելով նրան, — ուղղակի տանջվեց. ամեն ինչ ստիպված էինք ինքներս անելկին գտանք, որ լողացնի հայր Ֆլինին, տեղափոխեցինք, դագաղ պատվիրեցինք և պատարագ արինք եկեղեցում։ Եթե հայր Օ՚Ռուրկը չլիներ, չգիտեմ, թե ինչ կլիներ մեր վիճակը։ Նա ուղարկել է ծաղիկներ, եկեղեցուց՝ մոմեր, և հայտարարություն է տվել «Ցիվիլ Նյուզում»: հոգացել է գերեզմանոցի և անգամ խեղճ Ջեյմսի ապահովագրության մասին։
Ինչպիսի մեծահոգություն է, ճի՞շտ է,— ասաց մորաքույրս։
Էլիզան փակեց աչքերը և լուռ գլխով արեց։
Իհարկե, հին ընկերը իսկական ընկեր է,— ասաց նա իսկ եթե ճիշտն ասեմ, երբ դեպքը պատահեց, չկար մեկը, ում կարելի էր վստահել։
Իրավացի եք,— ասաց մորաքույրս,— և հիմա, այն աշխարհում, նա ձեզ չի մոռանա ձեր բոլոր արածների համար։
Ա՛խ, խեղճ Ջեյմս,— կրկնեց Էլիզան,— նրան հոգ տանելն այնքան էլ դժվար չէր և տանը նա անգամ ծպտուն չէր հանում։ Բայց հիմա, երբ ես գիտեմ, որ նա այլևս չկա, միևնույն է չեմ հավատում, թե
Եվ հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, դուք նոր միայն կզգաք նրա բացակայությունը, — ասաց մորաքույրս։
Ես գիտեմ,— ասաց Էլիզան,— որ այլևս չեմ մատուցի նրան գավաթով ապուր, իսկ դուք նրան ծխախոտ չեք ուղարկի։ Ա՛խ, խեղճ Ջեյմս։
Նա լռեց, ասես խորասուզվեց անցյալի հուշերի մեջ, ապա ասաց խորիմաստ և հանդիսավոր ձայնով
Վերջերս նկատել էի, որ նրա հետ ինչ֊որ բան էր կատարվում։ Երբ ապուր էի մատուցում, հաճախ էի տեսնում, աղոթագիրքը ընկած է հատակին, ինքը ընկած է բազկաթոռին՝ գլուխը ետ գցած, իսկ բերանը բաց է։Նա մատը մոտեցրեց քթին, խոժոռվեց, հետո շարունակեց։
Բայց ինչ վիճակում էլ լիներ, չէր հանձնվում։ Ասում էր, քանի դեռ ամառը չի վերջացել, մի օր կգնանք Այրիշթաուն, տեսնելու մեր ծննդյան տունը, միայն թե Ջոն Դոշից մատչելի գնով անաղմուկ և փափուկ մի սայլակ գնենք։ Հայր Օ՚Ռուրկն ասում էր, որ կան հատուկ անիվներով սայլակներ կան, և մենք երեքով՝ ինքը, ես ու Նաննին այնտեղ կգնանք շաբաթ երեկոյանԱյդ միտքը նրան չէր լքումԽե՛ղճ Ջեյմս
Աստվա՛ծ թող նրա հոգուն խաղաղություն շնորհի ասաց մորաքույրս։
Էլիզան հանեց թաշկինակը, սրբեց աչքերը, հետո թաշկինակը դրեց գրպանը և որոշ ժամանակ նայում էր դատարկ բուխարուն։
Իսկ ի՛նչ բծախնդիր էր,— ասաց Էլիզան,— եկեզեցական պաշտոնը նրա բանը չէր և կյանքում էլ, պետք է խոստովանել, նա ունեցավ ծանր ճակատագիր։
Այո,— ասաց մորաքույրս,— նա հուսահատության մեջ էր, դա երևում էր նրա արտաքինից։
Լռություն տիրեց փոքրիկ սենյակում: Ես օգտվելով առիթից մոտեցա սեղանին, խմեցի իմ գավաթից ու վերադարձա անկյունում դրված իմ աթոռին։ Էլիզան կարծես ընկղմվեց խոր նիրհի մեջ։ Մենք քաղաքավարության հանգույն սպասեցինք, մինչև որ նա խախտեց լռությունը և երկար դադարից հետո սկսեց դանդաղ խոսել։
Եվ այդ ամենի պատճառը թասն էր, որը նա ջարդեց այն ժամանակԴրանից ել սկսվեց ամեն ինչԻհարկե, մենք ասում էինք՝ ո՛չինչ, թասը դատարկ էր։ Ասում էինք, որ նա չէ մեղավորբայց ի զուր, այդ բանից հետո խեղճ Ջեյմսը ջղային ղարձավ, Աստված խաղաղությունը շնորհի նրա ոսկորներին։
Ուրեմն պատճառը թա՞սն էր, — հարցրեց մորաքույրս։Ես լսել էի իբր
Էլիզան գլխով արեց
Դա էր պատճառը, որ նա խելագարվեց, — ասաց նա, — դրանից հետո մտասույզ էր և ոչ ոքի հետ չէր խոսում: Մենակ թափառում էր։ Մի անգամ, երեկոյան, նւրան կանչեցին ծառայության, բայց ոչ մի տեղ չգտան։ Ամեն տեղ փնտրեցին՝ չկար ու չկար։ Ահա այդ ժամանակ, տիրացուն խորհուրդ տվեց նրան փնտրել եկեղեցում։ Նրանք վերցրին բանալիները, բացեցին եկեղեցու դուռը և տիրացուն, հայր Օ՚Ռուրկը ու մի քահանա, որը նրանց հետ էր, սկսեցին փնտրել։ Անգամ կրակ էին վերցրել։ Եվ ինչ եք կարծում, նա հենց այդտեղ էրՆստել էր մենակ իր խցում, չռռված նրանց էր նայում և կարծես մեղմ ծիծաղում էր։ 
Էլիզան հանկարծ լռեց, ասես ինչ֊որ բան լսեց։ Ես նույնպես ականջ դրի, բայց տանը ոչ մի ձայն չկար, և ես գիտեի, որ ծեր քահանան պառկած է դագաղում այնպես, ինչպես մենք նրան տեսանք մահվան մեջ՝ հանդիսավոր ու ահեղ, դատարկ թասը կրծքին։ Էլիզան կրկնեց
Նայում էր չռռված և կարծես ծիծաղում էրՀենց որ դա տեսան, գլխի ընկան, որ նրա հետ ինչ֊որ բան այն չէ


Ջեյմս Ջոյս | Քույրերը Ջեյմս Ջոյս | Քույրերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:13:00 Rating: 5
Технологии Blogger.