Ռափայել Պատկանյան | Փոռսուխին Ավագը | համառոտ


«Իրավասու, հոգեբարձու, բամբասարանի անդամ և ճանապարհորդ»,- այսպես է Պատկանյանը ներկայացնում պատմվածքի գլխավոր հերոսին: Նա մի պաշտոնավոր մարդ է, ով նոր է վերադարձել Եվրոպայից
Ի զարմանս հարց տվողի՝ նա չէր հավանել Փարիզը: Քաղաքը նա համեմատում էր նախիջևանյան գյուղի հետ: Նրա խոսքով՝ ինչ կա Եվրոպայում, իրենց մոտ էլ կա, ավելին՝ իրենց մոտ ամեն ինչ ավելի լավն է, առաջին հերթին՝ սնունդը: «Այստեղի եղածները այնտեղ ցերեկը լապտերով չես գտնիլ»,- ասում է նա:
Նա ամեն ինչ դիտարկում է սննդի տեսանկյունից, նրա համար միայն ուտելիքն է կարևոր: Անգամ թատրոն գնացել է, որովհետև ընկերը խոստացել էր ներկայացումից հետո ընթրիքի հրավիրել: Ամբողջ ընթացքում մտածում է միայն այդ ընթրիքի մասին:
Աֆանասիյ Յակուլիչը՝  Փոռսուխին Ավագը, զինվորների մասին էլ խոսում է՝ համեմատելով նրանց և իրենց զինվորների սննդով: Նրա խոսքով՝ եվրոպացի զինվորները չեն կշտանում, իսկ մեր զինվորները առյուծ են, որովհետև հաճարի հաց, «կաշա» են ուտում և կվաս խմում: Ասում է, որ եվրոպական սնունդը չի կշտացնում, հիշատակում է մի կերակրի անուն՝ առլեքին, որտեղ հաճախորդների ուտելիքների մնացորդներն են: Նա մեծ ոգևորությամբ է պատմում դրա մասին: Նրա համար հետաքրքիր ու հաճելի է անակնկալ կերպով ուտել տարբեր կերակուրներ՝  մսից մինչև պաղպաղակ, պանրից մինչև ձուկ:
Ներկայացվում է նաև հերոսի աշխատանքը. նա քաղաքային վարչության կողմից հրաման է ստացել ծովի ափին կանգնելու և ջրի միջի ձկները հաշվելու, սակայն իր թշնամիները ժողովրդին հավատացրին, որ դրանից քաղաքն օգուտ չի ստանում: Դրանից առաջ Փոռսուխին Ավագը զբաղված էր հաչելով: Նրա խոսքով՝ այդպես են պաշտոն ստանում: Իր կարծիքով՝ նա, ձայնավոր դառնալով, մեծապես շահել է, որովհետև մյուս ձայնավորների տոներին կուշտ փորով հաց է ուտում և գումար խնայում:
Ստեղծագործության հիմնական գաղափարը հետևյալն է. Պատկանյանը փորձում է ցույց տալ Նախիջևանի վատ վիճակի պատճառը: Ասում է, որ Նախիջևանը առաջ գնալու փոխարեն հետ է գնում, որովհետև այն ղեկավարում են Փոռսուխին Ավագները

Նյութը տրամադրեց Թամարա Գասպարյանը


Ռափայել Պատկանյան | Փոռսուխին Ավագը | համառոտ Ռափայել Պատկանյան | Փոռսուխին Ավագը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:07:00 Rating: 5
Технологии Blogger.