Վիլյամ Սարոյան | Առակներ


Իմ տատ Լուսոն՝ բացատրելու համար Աստծո հանդեպ ունեցած սիրո և հավատի նշանակությունը, նաև՝ հուսահատության անիմաստությունը, մի բան էր պատմում, որ պատահել էր հավատացյալ հյուսնի հետ շատ տարիներ առաջ։ Մի երեկո հյուսնը աշխատանքից տխուր-տրտում տուն վերադառնալիս հանդիպում է ընկերոջը։

Եղբայր իմ, ինչո՞ւ ես այդքան տխուր,— հարցնում է ընկերը։
Դու էլ որ իմ տեղը լինեիր, տխուր կլինեիր,— պատասխանում է հյուսնը։
Ի՞նչ է պատահել։
Առավոտ, լույսը դեռ չբացված, պետք է տասնմեկ հազար, հազար հարյուր և տասնմեկ փաունդ կաղնու սղոցաթեփ տանեմ թագավորին, թե չէ, գլուխս ուսերիս չի մնա։
Է... դու էլ տխրելու բան գտար, տնաշեն,— ասում է հյուսնի ընկերը։Արի գնանք ուտենք, խմենք, քեֆ անենք։ Կարիք չկա մտածելու վաղվա մասին։ Աստված մեծ է ու ողորմած։ Նա կլսի մեր աղոթքը։ Երբ երկու ընկեր տուն են գալիս, տեսնում են հյուսնի կինն ու երեխաները հոնգուր-հոնգուր լաց են լինում։ Քիչ անց սեղան են բացում, սկսում են ուտել, խմել, կատակել, երգել, պարել, Աստծո հավատի ու անսահման բարությանը նվիրված զոհաբերության աղոթքներ անել... Իսկ հյուսնի կինն արտասվելով ասում է.
Մենք մեզ համար երգում ենք, պարում, ուրախանում, իսկ թագավորը առավոտ շուտ քեզ պիտի գլխատի։ Մի՞թե այդպես է աշխարհի դրվածքը...
Լաց մի լինի։ Միշտ հիշիր Աստծուն և աղոթիր ինձ համար,— ասում է հյուսնը։
Եվ նրանց խնջույքը շարունակվում է։ Ամբողջ գիշեր նրանք երգում են, պարում, աղոթում, ու երբ լույսը բացվում է, բոլորը լռում են՝ վախից ու վշտից։ Հետո թագավորի ծառաները գալիս են, կամաց թակում դուռը, և հյուսնը ասում է.
Վերջ։ Եկել են, որ ինձ տանեն գլխատելու։
Նա բացում է դուռը, և ծառաներից մեկն ասում է.
Վարպետ, մեր թագավորը վախճանվել է։ Նրա համար մի լավ դագաղ պատրաստիր։

***
Մեռնելու պահին քահանան թեքվեց թիկունքից իրեն դաշունահարած մարդասպանի կողմը, ուշադիր զննեց նրա դեմքը, ասաց.
Ես ոչ մի անգամ քեզ բարություն չեմ արել, ինչո՞ւ ես ինձ սպանում։

***
Լրտեսը գնում է թագավորի մոտ և ասում.
Թագավորն ապրած կենա, հայերից բան չհասկացանք։ Նրանք ինչ ուզում, իրար ասում են՝ առանց խոսելու։
Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս,— ասում է թագավորը։
Աստված վկա, ճիշտ եմ ասում, երբ բարձրաձայն են խոսում, քիչումիչ հասկանում ենք։ Բայց նրանք կարողանում են իրար գաղտնիքներ հայտնել առանց մի հատիկ բառ ասելու։ Այստեղ է, որ մարդ լրիվ խենթանում է։ Ասենք, նրանց բարձրաձայն խոսելուց ո՞վ է գլուխ հանում, թագավորն ապրած կենա։ Այդ հայերը խոսում են, խոսում, մեկ էլ մի հայացք են փոխանակում, և մեր իմացածը լրիվ ոչինչ է դառնում։
Դու էլ մի ամբողջ ժողովրդի մեջ մի երկու հոգու ես գտել, հիմա եկել անհանգստացնում ես ինձ։
Ոչ, թագավորն ապրած կենա, ամբողջ ժողովուրդն է այդպիսին։ Այդ հայերն իրար հետ կարող են խոսել առանց ծպտուն հանելու։
Շատ լավ,— ասում է թագավորը։Մենք քո ասածները կստուգենք։ Գնա ինձ մոտ բեր հասարակ զբաղմունքի տեր երկու հայի, ասենք՝ մի վարսավիր ու մի մսագործ։
Լրտեսը գնում է վարսավիր Իսոյի մոտ ու ասում.
Թագավորն ուզում է քեզ տեսնել։
Վարսավիրը մտածում է. «Թագավորն ի՞նչ գործ ունի ինձ նման հասարակ վարսավիրի հետ...»: Եվ վարսավիր Իսոն լրտեսի հետ գնում է թագավորի պալատ։ Թագավորը նայում է վարսավիրին, ոտից գլուխ զննում։
Հիմա նա խոսո՞ւմ է,— զարմացած հարցնում է լրտեսին։
Իսկ վարսավիր Իսոն բոլորովին լուռ էր։ Թագավորն սպասում է, մինչև մսագործն էլ գա։ Որոշ ժամանակ հետո լրտեսը վերադառնում է մսագործ Պողոսի հետ, որ նույնպես շվարել մնացել է. ինչո՞ւ է թագավորն ուզում տեսնել իր նման հասարակ մսագործին։ Երբ Պողոսը թագավորի պալատում տեսնում է վարսավիր Իսոյին, իսկույն իմանում է, որ հայ է։ Թագավորին մոտենալիս հպանցիկ նայում է վարսավիրին, իսկ վերջինս էլ՝ նրան։ Թագավորն ասում է.
Հիմա... հրամայում եմ. թող այս հայերը մեր բոլորի ներկայությամբ իրար հետ խոսեն՝ բոլորովին լուռ։
Իսկ նրանք արդեն խոսել են,— ասում է լրտեսը։
Ինչպես... Ի՞նչ են ասել։
Ճիշտ է, նրանց չափազանց դժվար է հասկանալ, թագավորն ապրած կենա, բայց որքան տեսա, հազար ու մի բան ասացին իրար։ Մսագործը հարցրեց, «Հայրենակից, այս հիմարներն ի՞նչ են ուզում մեզանից...»։ Իսկ վարսավիրը պատասխանեց. «Չգիտեմ, հայրենակից, բայց այս ավանակները կարծում են, թե կարող են մեզնից խոսք քաշել...»։

***
Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն է անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։
Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր ապու– պապերով հանդերձ։ Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.
— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։
— Եղավ,— հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։
Նա փորձառու հաշվապահներից մեկին նստեցնում է ձիուն, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով գնում է հաշվապահի ետևից։
Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։
Որոշ ժամանակ անց մի մարդ վեր նայելով բղավում է.
— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։
Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.
— Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։
Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.
— Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։
Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։
Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.
— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։
Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.
— Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գրիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։

***
Երկու խաբեբա առևտրականներ ուզում են մի կերպ իրենց ապրանքը սրա-նրա վրա ծախել, բայց չեն կարողանում, որովհետև բոլորը նրանց տեսնելով փախչում են աշխարհի ծայրը։ Եվ, ուրիշ ճար չունենալով, սրանք փորձում են իրար ծախել իրենց անպետք ապրանքները։
— Շատ լավ,— ասում է նրա ընկերը։— Քեզ էլ էն ասեմ, ինչ էլ անելիս լինես, իմ ձիով տեղ չգնաս, որովհետև նա կույր է ու խենթ։ Բլրից իջնելիս անպայման կբռնես ձիուս պոչից, թե չէ ցած կգլորվի, իսկ բարձրանալիս սանձն ամուր ձգիր, ով իմանա, մեկ էլ տեսար, մեջքի վրա փռվեց գետին։ Նրանք ասես իրենց կյանքում առաջին անգամ էին ազնիվ առևտուր անում, դրա համար սկսում են իրար կասկածել։ Ծխախոտ գնող խաբեբան կարծում է, թե իր ընկերոջ ասածը պարզ չափազանցություն է. ուզում է իրեն խաբե՜լ... Եվ, ոչ դես  ոչ դեն, մի սիգարեթ է փաթաթում։ Նա սկսում է խորը ներս քաշել ծուխը, որի պատճառով մահացու հիվանդանում և իրեն մի շաբաթ շատ վատ է զգում։ Մյուս խաբեբան էլ, որ ընկերոջ ձին էր գնել, նույն ձևով է մտածում ընկերոջ մասին, ուզում է իրեն խաբե՞լ... Եվ, ոչ դես, ոչ դեն, հեծնում է ձին, բայց իսկույն մեջքի վրա փռվում է գետնին։ Խաբեբային թվում է ողնաշարը ջարդվեց, երկու կտոր եղավ, բայց իրականում միայն մեջքն էր քերծվել։ Մեծ ճիգով բարձրանում է տեղից, ձիու պոչից բռնած իջնում է բլրից, հետո ամուր ձգելով սանձը նրա առաջն ընկած բարձրանում է սարերը։ Ի վերջո, խաբեբան որոշում է ինչ գնով էլ լինի, մեկին ծախել այդ ձին։ Իսկ իրականում այդ առևտուրը ազնիվ էր, որովհետև նրանցից ոչ մեկը չէր օգտվել։
— Մեղքս ինչ թաքցնեմ, եղբայր։ Իմ ծխախոտը տխպած է ու խոնավ։ Խելքս ինչքան կտրում է, երևի թունավոր էլ լինի։ Եթե ինքդ պիտի ծխես, լավ կլինի ծուխը ներս չքաշես։
— Հեյ գիտի, կյանքումս առաջին անգամ չկարողացա շահ ստանալ։ Ես միայն մահ շահեցի, մահն էլ՝ ինձ։ Հեյ գիտի, ես խաբել էի ուզում, բայց խաբվեցի։ Միայն թե չմեռնեի...
Իսկ Մահը այդ երկու խաբեբաների մարմինները խորը թաղեց անբերրի հողում։ Գարնանը հողը բերրիացավ, ծածկվեց երփներանգ ծաղիկներով։
— Հեյ գիտի,— ասում է Մահը։— Նույնիսկ խաբեբայի մարմինն է կերակուր դառնում անկուշտ հողին՝ ավշով լցնելով երփներանգ ծաղիկները։
Հետո երեխաները եկան, ծաղիկներ քաղեցին։
— Հեյ գիտի,— ուրախությամբ բացականչեցին նրանք։— Այս տարի Աստված մեզ սքանչելի ծաղիկներ է նվիրել։
Այսպիսով, իրենց կյանքում առաջին անգամ ազնիվ առևտուր արած այդ խաբեբաներից և ոչ մեկը «չխաբվեց»։

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Մխիթար Գոշ Առակներ, Իսահակյան Առակներ և Խնկո Ապեր Առակներ

Վիլյամ Սարոյան | Առակներ Վիլյամ Սարոյան | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:47:00 Rating: 5
Технологии Blogger.