
«Դիպչիր նրա կաշվին»,-
գայթակղում էր Սատանան Աստծուն Հոբի համար…
Այդ «կաշին» կա բոլորի մոտ, բայց այն նույնը չէ: Գրողների
մոտ, որոնք այդքան մեծահոգի են և պատրաստ են «մեռնել մարդու համար» (մարդկության),
դուք փորձեք դիպչել նրանց հեղինակությանը,
ասելով. «Վատ եք գրում, պարոնայք, և ձանձրալի
է ձեզ կարդալ»,- և նրանք կհանեն ձեր կաշին: Մարդասերները, ինչպես երևում է, շատ չեն
սիրում «փողի հաշվետվություն»: Ինչ վերաբերում
է «հոգևոր անձին», ապա նա, իհարկե, «ամբողջությամբ շնորհի մեջ է». բայց դուք դիպչեք
նրան ռուբլու և մրցանակների կողմից՝ տոնին, «գուրզով», խաչով կամ գավազանով և «դեմքը»
կսկսի լուտանք թափել, ասես ռուսները երբեք չեն եղել կնքված Վլադիմիրի օրոք…
*
Դե, իսկ քո, Ձեր մոտ, Ձեր մոտ ո՞ւր է «կաշին»:
Հիմա մտքիս ոչինչ չի գալիս, բայց այն, իհարկե, կա:
*
Տխրության մեջ մարդը բնական քրիստոնյա է: Երջանկության մեջ
մարդը բնական հեթանոս է:
Այս երկու կատեգորիաները, թվում է, հավերժական և սկզբնական
են: Դրանք բերված չեն մեզ, դրանք «մեզնից են»: Դրանք մենք ենք տարբեր վիճակներում:
Աջ ձերքը կազդուրվում է և «խնդրում է հին աստվածներին»: Աջը
հիվանդանում է և փնտրում է Քրիտոսին:
Հների առաջ ինչպե՞ս լաց լինել: «Պոզիտիվ աստվածները»՝ իրենց
կատակներով և հորինվածքներով: Բայց հանկարծ «մեջքը ցավում է». այստեղ արդեն բանը չի
հասնի հորինվածքներին, այլ՝ «օգնի՛ր, թեթևացրո՛ւ»: Ահա Յուպիտերին երբեք չես ասի. «Թեթևացրո՛ւ»:
Եվ երբ մարդկությունը ճանաչեց մեծ թախիծը. «Թեթևացրո՛ւ»,- հայտնվեց Քրիստոսը:
«Թեթևացրո՛ւ, հեռացրո՛ւ, փրկի՛ր»,-ի մեջ, մարդու տառապանքի
մեջ, կա ավելի կարևոր, սև, խորը, գուցե նաև սարսափելի և չարագույժ, բայց անկասկած նաև
ավելի խորը մի բան, քան բոլոր երանությունների
մեջ: Որքան էլ մեծ լինի ծննդյան խորհուրդը և դրա քաղցրությունը, հիացմունքը, բայց եթե
ես տեսնեի քաղցկեղով մարդուն, իսկ մյուս կողմից՝ «երջանիկ մորը», որը կերակրում է երեխային,
իր բոլոր հույսերով, ես կնետվեի հիվանդի մոտ: Ոչ, այլկերպ. քաղցկեղով ծերունի, կամ
ավելի սարսափելի՝ քաղցկեղով պառավ, իսկ մյուս կողմից ծննդաբերող աղջիկ: Եվ հանկարծ
ընտրություն՝ երկրորդին չծննդաբերել, իսկ
երկրորդին ապաքինվել, կամ երկրորդին ծննդաբերել իսկ առաջինին մեռնել. և ամբողջ խաղաղ մարդկությունը կբացականչի.
Լավ է համբերել ծննդաբերել, միայն թե ապաքինվի
այն առաջինը:
Սա է քրիստոնեության հաղթանակը: Սա հաղթանակ է պոզիտիվիզմի
դեմ: Ողջ անտիկական աշխարհը, իր ամբողջ հմայքով այդուհանդերձ պոզիտիվ է: Սակայն հիվանդությունը
պատռեց պոզիտիվիզմը, դատարկեց այն. «Ուզում եմ հրաշք, Աստվա՛ծ, տո՛ւր հրաշք», այդ անցումը հենց Քրիստոսն է:
Նա լալիս էր:
Եվ միայն արցունքների առաջ է նա բաց: Նա, ով երբեք լաց չի
լինում, երբեք չի տեսնում Քրիստոսին: Իսկ նա, ով լալիս է, կտեսնի անպատճառ:
Քրիստոսը մարդկության արցունքներն են, որոնք բացվել են որպես
զարմանալի պատմություն, զարմանալի իրադարձություն:
*
Իսկ ո՞վ է լուծել արցունքների խորհուրդը: Ոմանք ամեն տեսակ դժբախտությունների մեջ լաց չեն
լինում: Մյուսները լաց են լինում նաև ոչ մեծ դժբախտությունների դեպքում: Կնոջ հոգին
ամբողջությամբ կանգնած է արցունքների վրա: Կանացի հոգին ուրիշ է, տարբեր է տղամարդու
(«կոպիտ տղամարդկանց») հոգուց: Իսկ ի՞նչ է դա, արցունքների այդ աշխարհը: Մասամբ կանացի,
մասամբ էլ տառապանքի: Այո, սա հավերժական կատեգորիա է: Եվ քրիստոնեությունը հավերժական
է…
Թարգմանությունը՝ Ա. Վարդանյան
Տես նաև Պավել Ֆլորենսկի Բառի մոգականությունը
Վասիլի Ռոզանով | Թափված տերևներ (հատված)
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 24, 2017
Rating:
