Սիամանոթո | Հողին ձայնը | համառոտ



«Հողին ձայնը» քերթվածի մեջ Հայորդին շարունակում է «Հայորդիներ» շարքերում սկսած հռետորական խոսքը, որը վերածվում է Հողի ձայնի, այսինքն՝ Երկրի ձայնի և ներկայացնում որպես իր ընդերքից ու դարերի խորքից եկող, ամեն ինչի ականատես քարե մի մատյան.

 Ու խոսող ձայնը հավիտենական մաքառումներու Հողին ձայնն էր,
Որ իր ավերակե բերանները դեպի վեր՝ հորիզոններուն,
Մահազանգերու երկաթեղեն մրրկումի մը հանգույն՝
Վրեժով ու ցասումով առլցված գերագույն մարտահրավերը կաղաղակեր…
Ու ահավասիկ ծեգի մահաբույր արձագանքն իր փրկարար խոսքերուն…
Եվ խոսում է Հողը՝ ժողովրդի մայրը, պատմության հիշողությունը, ստեղծումի և արարչագործության ոգին, ցավերի ու պարտությունների ականատեսը:

Սիամանթոն ստեղծում է լայն ընդգրկում ունեցող տեսադաշտ, որտեղ երկիրն իր սահմանների մեջ, քաղաքներն ու գյուղերն են ու ժողովուրդը, առանց որի հողը մնում է օտարին: Իսկ հողը հարազատի պես խռովում է, որովհետև հայտնվում է որդեկորույս մոր վիճակում: Հողը սիրում է արյուն, քրտինք, որպեսզի կերակրի իրեն խնամողին:
Սա հզոր և հուժկու ձայն  է, և բանաստեղծը բոլոր պարտությունների դիմաց սրբազան ատելության է կոչում, որովհետև հայտնի բան է, թշնամուն կարելի է հաղթել միայն լավ տիրապետելով ատելության գիտությանը:
Բանաստեղծության մեջ հնչում են նոր պատգամներ, որոնք ժողովրդին մղում են եղբայրության և ազգային համախմբումի, փոխոգնության և միասնության: Նույնանման նոր կառույցներով, ասելիքի հաջորդական հաստատումով և ամրապնդումով Սիամանթոն խորացնում է նոր գաղափարը: «Օգնություն աղաղակեցեք…», «Աճապարեցեք»,- նախազգուշացնում է բանաստեղծը, որովհետև կռահում է մեծ աղետի մոտեցող տագնապը: «Աճապարեցեք… Դեպի ձեր հողը նվիրական»,- կրկնում է Սիամանոթոն:

- Ո՛վ քաղաքներես և երկինքես հալածված թափառական գավկըներ,
Մտիկ ըրեք, այս իրիկուն, ձեր հինավուրց և արգավանդ և այրի հողին՝
Ատելությունով, հեծկլտալով և հոգեվարքով հղի,
Սա քինահույզ ու արյունոտ ու հուսահատ և հոգեվարքով հղի,
Սա քինահույզ ու արյունոտ ու հուսահատ հրավերը պաղատեցին…

Բանաստեղծական խոսքի նույն կառուցվածքն ունեցող արտահայտությունների կրկնությամբ և իմաստային շեշտի աստիճանական ուժեղացումով հողը պատգամներ ու պատվիրաններ է տալիս.

Եվ եթե կուզեք, որ ձեր վաղնջական ազգը դեռ տևե,
Եթե կուզեք, որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մեջը չի քանդվի,
Եթե կուզեք որ ազատության հերոսները իմ կողերես նորեն ծնին,
Եթե կուզեք որ արհավրալից գետերս դիակներով բեռցված չի թավալին,
… Եթե կուզեք որ Հայկաշենն և Արմավիրը, Տիգրանակերտն և Արտաշատը վերականգնվին,
Եթե կուզեք, որ դաժան խղճի խայթը ձեր ամենուն առջև գերեզմաններ չի փորե…
Ինծի հասե՛ք այն ատեն, մոլեգնաբար և գունդ առ գունդ,
Բազուկներիդ ըմնոստացումի երկաթեղեն հովերուն
Եվ ճակատներիդ բոլոր բախումներում կարկառած՝
Եվ աղաղակեցեք ճգնաժամերու մահաշուք օրերուն համար սահմանված,
Արիացումին անդառնալի ընդվզումներու հուսադրող, սպառազինող, հաղթանակող՝
Ձեր սրտոտ և կատաղի կոչերն Ատելության…

Բանաստեղծը չի հանդարտվում, որովհետև չի հանդարտվում հողի ընդերքից հնչող տագնապալի կանչը: Մի վերջին պոռթկումով նա շարունակում է խոսել իր հավակնոտ զավակների հետ, ներգործել նրանց մտքի և հոգու վրա, որովհետև հողը երկրի պատմության վկան է, իսկ նրա զվակաները միշտ չէ, որ պատմության հիշողության կրողն են: Այդպես է՝

Որովհետև, ավա՜ղ, միայն ես գիտեմ թե արյունի ի՜նչ անագորույն սահամնքներ
Իմ յոթը խավերուս աղջամուղջներուն խորը սուզվելով
Հաստատունությանս հիմունքները անողորմաբար ոռոգեցին…
Միայն ես գիտեմ իրարու ետևե, անվերջորեն, հոգիիս խորը մխրճվող
Կիսաբաց դագաղներուն ճարճատյունն ահաբեկիչ…
… Եվ վերջապես միայն ես գիտեմ կուտակումներն այն կմախքներուն,
Որոնք սրտիս խորքերուն մեջը ո՛ր ժամանակներեն ի վեր, ո՛ր ժամանակներեն ի վեր
Այնչափ մրրկոտորեն արմատացա՛ն, անտառվեցա՛ն…

Այս ամենից հետո հողն վերջին խոսքով դիմում է մաքառողներին և տալիս այս ավետիսը: Ասում է՝ դուք, որ իմ հավատարիմներն եք, ուխտավորներն ու հարազատները, դո՛ւք, որ ձեր արյունը տվեցիք ինձ, դո՛ւք, որ երբեք դասալիք չդարձաք՝

Ձեզի եմ, սրտապնդվեցե՛ք, հուսադրվեցե՛ք, խաչակնքվեցե՛ք,
Քանզի իրենց փախուստներեն խղճահարված ձեր եղբայրները բոլոր,
Ահավասի՛կ կհասնին. Ատելութենե հրաշացած ու Սիրով արբշիռ
Եվ արշալույսին հուրերուն մեջեն իրենց երկաթյա ձեռքերը ձեր ձեռքերը կը փնտռեն…

«Հողին ձայնը» շատ խոր ընդգրկում ունեցող և բարձր վարպետությամբ գրված բանաստեղծություն է: Հայրենիքի փրկության գաղափարն այստեղ հնչում է որպես օրհներգ, փողփողում է որպես ազատության դրոշ: Այս տրամադրությունները խորացվում են «Զղջումի թափորը», «Մենախոսություն», «Որբերու ճակատագրեն», «Սովամահ» և այլ բանաստեղծություններում:  

Տես նաև Սիամանթո Դյուցազնորեն, Դանիել Վարուժան Հարճը և Պետրոս Դուրյան Լճակ

Սիամանոթո | Հողին ձայնը | համառոտ Սիամանոթո | Հողին ձայնը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 07, 2017 Rating: 5
Технологии Blogger.