
Միջազգային հայտնի լրատվամիջոցներն անդրադարձել են Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, Վատիկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, ինչպես նաև Վատիկանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին:
Մասնավորապես,
Heraldmalaysia-ն գրում է Վատիկանի և Հայաստանի միջև լավ հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ Վատիկանի պարտեզներում բացվեց
2015թ. «Եկեղեցու վարդապետ» հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Պարբերականը գրում է նաև արձանի նշանակության մասին. այն Արևելքի և Արևմուտքի, էկումենիզմի խորհրդանիշ է:
National
Catholic Reporter-ը` վկայակոչելով Vatican News-ը, հայտնում է Սրբի արձանի բացման մասին՝ նշելով, որ արարողությունից առաջ ՀՀ նախագահը Հռոմի պապ Ֆրանցիկոսին է փոխանցել
7-րդ դարում կառուցված Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սարգսյանին հանձնել է խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակը:
Կաթոլիկ եկեղեցու մասին նորություններ հաղորդող
Cruxnow կայքը ևս անդրադարձել է. «Վատիկանի պարտեզներում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օծեց Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը»,-
ասվում է կայքում տեղակայված հոդվածում: Բացի այդ, կայքը նշում է, որ ավելի վաղ Սարգսյանն ու Հռոմի պապը մոտ
25 րոպե զրուցել են՝ քննարկելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը,
«տեղական» հակամարտություններն ու «պատերազմական թատերաբեմում» քրիստոնյաների և կրոնական փոքրամասնությունների վիճակը:
Zenit
News լրատվական գործակալությունը հիշեցնում է 2016թ. հունիսի
24-26-ը Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին:
«Մայրաքաղաք Երևան վայրէջք կատարելուց ժամեր անց նա նախագահական պալատում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածը «Ցեղասպանություն» կոչեց՝ նշելով, որ դա «անցյալ դարի անմարդկային աղետ» էր»,-
գրում է գործակալությունը:
Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 06, 2018
Rating:
