Պարույր Սևակ | Նորից երգում, մորմոքում է


***
Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենամե՛ծ դու նահատակ,
Ամենահա՜յր, ամենահա՜յ,
Գինու կարասն՝ ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը...
18.III.1956թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Նորից երգում, մորմոքում է Պարույր Սևակ | Նորից երգում, մորմոքում է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 30, 2018 Rating: 5
Технологии Blogger.