Պարույր Սևակ | Ցավն է հաճախ առաջ մղում


Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:

[1956թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ցավն է հաճախ առաջ մղում Պարույր Սևակ | Ցավն է հաճախ առաջ մղում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:49:00 Rating: 5
Технологии Blogger.