Ջորջ Բայրոն | Գերության մեջ


Բաբելոնի գետի ափին նստած էինք լուռ ու տխուր
Հիշում Սիոնը հայրենի, մորմոքալով աղեկտուր.
Հիշում էինք օրերն ահեղ, երբ թշնամին վայրագ ու չար
Ավերակեց Սաղեմը սուրբ, գերեց երկիրը վայրաբար.
Եվ դուստրերս Իսրայելի՝աղի արցունքը աչքերում՝
Տեսանք մի օր անտիրական՝ նետված հեռու այս ափերում,
Տանջված, լքյալ, անապաստան, գերի տխուր մեր մտքերին,
Լուռ, ակնապիշ նայում էինք օտարոտի այս ջրերին,
Երբ թշնամին սպառնաց մեզ. «Դե՛, երգերը ձեր երգեցեք»:
Մեր երգե՞րը, թշնամու մո՞տ, մեր սուրբ երգե՞րը, օ˜, երբե՛ք,
Չորանա՛ն թող ձեռքերը մեր և լեզուն մեր լալկի իսպառ,
Թե նրանց մոտ մի երգ հնչենք, թե շարժենք գեթ տավղի մի լար:
Սիո՛ն, ահա տավիղներդ կախել ենք մեր գլխներից վեր,
Եվ ուխտել ենք չերգել բնավ, քանի հողը գերի է մեր.
Ո՛չ, չենք երգի քո երգերը, Սիոն, երգերդ սրբազան,
Ո՛չ, չի լսի թշնամին բիրտ, քանի մեջն ենք մենք գերության: 

Թարգմանությունը՝ Ս. Տարոնցի 

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Գերության մեջ Ջորջ Բայրոն | Գերության մեջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:24:00 Rating: 5
Технологии Blogger.