
-…խուզարկություն:
Եթե խուզարկեն…
Տղամարդն այլևս չերկարացրեց:
Նրանց աչքերում կարդացվում էր մոլուցք և ատելություն: Պատի ժամացույցը տագնապով զարկեց:
Մի ցախ ճարճատեց:
-Չեմ գնա, - ասաց կինը:
-Կգնաս:
Տղամարդը չէր բարձրացրել
ձայնը: Գլխավերևի կանթեղը դեղին լույս էր սփռում նրա ճաղատին, որի վրա թառամած ջրիմուռների
նմանվող մի քանի մազափունջ կար միայն: Չափազանց վտիտ էր, տձև, ծիծաղաշարժ ու վանող:
Կինը նստած էր ուղիղ, փայտացած, հագին՝ բաց դարչնագույն զգեստ, որի կետոսկրե օձիքը
եզերված էր գարեջրի փրփուր հիշեցնող բարակ ժանեկազարդով: Նրանց արանքում դրված էին
ապուրաման, կուժ, կեղտոտ ափսեներ ու հացի դանակ՝ նույն հացի դանակը:
Կինն ուզեց կրկնել,
որ չի գնա. նորից փակեց բերանը: Այնուհետև.
-Հենց հիմա՞:
Տղամարդը միայն կոպերը
խոնարհեց:
Քանի որ գնում էր կնոջ
առջևից և սանդուղքը լուսավորելու համար ճրագը բռնել էր հետևում, նրա ահարկու ստվերը
ձգտում էր իրենցից շուտ հասնել ձեղնահարկ: Նա հետ տարավ դռան փականը: Հոտը: Լուսանցույցի
տակ կար միայն մի սնդուկ: Բարձրացնելով կափարիչը՝ նրանք սարսափից ընկրկեցին:
Զոլավոր կտորով վայելչորեն
աստառված ներսը մաքուր էր նոր մետաղադրամի նման: Սնդուկը դատարկ էր: Սակայն հենց այստեղ
էր, որ, չկեղտոտելու համար հին լաթերի մեջ փաթաթելով, նրանք խնամքով տեղավորել էին
քեռի Անտուանի մարմնի մասերը, որին այնքան մեծ դժվարությամբ կտրատել էին խոհանոցի սեղանի
վրա:
Թարգմանությունը՝ Աննա Հակոբյան
Տես նաև Անդրե Վյուրմսեր Նովելներ
Անդրե Վյուրմսեր | Խուզարկություն: Եթե խուզարկեն...
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 20, 2019
Rating:
