Հայնրիխ Հայնե | Այս ի՞նչ երգ է հեշտագին


Այս ի՞նչ երգ է հեշտագին
Թափանցում խորքն իմ հոգուն.
Հնչի՛ր, երգդ ու գարնանային,
Ձայնիկդ հասնե թող հեռուն՝

Հնչի՛ր, հասի՛ր այն տնակ,
Ուր ծաղկունք են բողբոջում.
Այնտեղ կլինի իմ հոգյակ՝
Կըտաս նորան իմ ողջույն։


Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Այս ի՞նչ երգ է հեշտագին Հայնրիխ Հայնե | Այս ի՞նչ երգ է հեշտագին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.